Էրկի Նոոլ (էստ․՝ Erki Nool, հունիսի 25, 1970(1970-06-25)[1][2], Վիրու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի թեթև ատլետ, տասնամարտի օլիմպիական չեմպիոն։ Էստոնացի քաղաքական գործիչ, Ռիյգիկոգուի անդամ[3]։

Էրկի Նոոլ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Erki Nool
Ազգություն՝էստոնացի
Մասնագիտացում՝քաղաքական գործիչ, թեթևատլետ և track and field coach
Երկիր՝ ԽՍՀՄ և  Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 25, 1970(1970-06-25)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր՝Վիրու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
184 սմ
Քաշ՝84 կգ

Կենսագրություն

խմբագրել

Էրկի Նոոլը ծնվել է 1970 թվականի հունիսի 25-ին Վիռուում։ 13 տարեկան հասակում սկսել է մարզվել Տալլինի մարզական դպրոց-ինտերնատում։ Էրկի Նոոլի խոսքերով՝ ինքը մարզվել է շաբաթական վեց օր՝ օրական հինգ ժամ, իսկ մարզական ճամբարներում՝ օրական յոթ ժամ։ Չնայած տարբեր առաջնությունների ժամանակ իր վաստակած 23 տիտղոսներին ու 9 մեդալներին՝ տասնամարտիկն ունի մեկ չիրականացած երազանք. նա այդպես էլ չի կարողացել մեկ մրցության ընթացքում հավաքել 9000 միավոր[4]։

Էրկի Նոոլը մանսակցել է չորս Օլիմպիական խաղերի 1992, 1996, 2000 և 2004 թվականներին։ 1996 թվականի խաղերի ժամանակ տասնամարտիկը 8543 արդյունքով զբաղեցրել է վեցերորդ տեղը, 2000 թվականին հռչակվել է օլիմպիական չեմպիոն, իսկ 2004 թվականին Աթենքում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ հավաքել է 8235 միավոր և զբաղեցրել 8-րդ տեղը[5]։ 2004 թվականին Էրկի Նոոլը եղել է Էստոնիայի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը[6]։

Էրկի Նոոլն իր մարզական կարիերան ավարտել է 2005 թվականին, ինչից հետո սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ Նա եղել է Տալլինի քաղաքային խորհրդի պատգամավոր, իսկ հետո դարձել է Ռիյգիկոգուի անդամ։ Էրկի Նոոլը Թեթև ատլետիկայի եվրոպական միության անդամ է և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի անդամ[6]։

Էստոներենից բացի Էրկի Նոոլը գիտի նաև ռուսերեն, ֆիններեն, անգլերեն և իտալերեն[6]։

Էրկի Նոոլի ավագ որդին նույնպես զբաղվում է թեթև ատլետիկայով[4]։

2001 թվականին թողարկվել է օլիմպիական չեմպիոն Էրկի Նոոլի պատկերով նամականիշ[7]։

Մարզական ձեռքբերումներ

խմբագրել
  • Տասնամարտի օլիմպիական չեմպիոն (2000),
  • Տասնամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2001),
  • Յոթնամարտի աշխարհի՝ շինության ներսում անցկացվող առաջնության արծաթե մեդալակիր (1997, 1999),
  • Տասնամարտի Եվրոպայի չեմպիոն (1998),
  • Յոթնամարտի Եվրոպայի՝ շինության ներսում անցկացվող առաջնության ոսկե մեդալակիր (1996),
  • Տասնամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2002),
  • Տսնամարտի Եվրոպայի գավաթի առաջնության քառակի հաղթող (1994, 1996, 1997, 1998),
  • Էստոնիայի տասնակի չեմպիոն (վազք 100 մետր՝ 1999, վազք 110 մետր խոչընդոտներով՝ 1998, 1999, ձողացատկ՝ 1989, 1994, 1996, 1997, 2003, տասնամարտ՝ 1990, 1992)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. «Состав Рийгикогу». Ռիյգիկոգուի պաշտոնական կայք. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  4. 4,0 4,1 Соммер-Калда С. Самые большие травмы Эрки Ноол получил как политик, а не как спортсмен-рекордсмен // Северное побережье : газета. — 22.11.2011.
  5. «Erki Nool». sports-reference.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 Соболева Н. Эрки Ноол — герой Сиднея-2000 — в Нарве-2010 // Нарвская газета. — 05.11.2010.
  7. «XXVII Олимпийские игры. Сидней, Австралия (2000) Олимпийские медали». Олимпийская энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Erki Nool» (էստոներեն). Ռիյգիկոգուի պաշտոնական կայք. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրկի Նոոլ» հոդվածին։