Բացել գլխավոր ցանկը

Էրիմանթոսյան վարազ (հին հուն․՝ ὁ Ἐρυμάνθιος κάπρος), առեղծվածային ուժի տեր հրեշավոր վարազ հին հունական դիցաբանությունում, որը հաստատված լինելով Էրիմանթոս լեռան վրա, ամայացրել է շրջակայքում գտնվող Պսոփիս քաղաքը՝ չխնայելով անգամ մարդկանց։ Ըստ առասպելի՝ էրիմանթոսյան մոլեգին վարազը երկիր է ուղարկվել Զևսի ապօրինի որդու դեմ չարացած Հերա աստվածուհու կողմից[1]։

Էրիմանթոսյան վարազ
Herakles Eurystheus boar Louvre F202.jpg
«Հերակլեսն ու էրիմանթոսյան վարազը», պահվում է՝ Լուվր թանգարան, Փարիզ
Տեսակվարազ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Կյանքի ժամանակաշրջանՀերոսների դարաշրջան
ՔաղաքացիությունՀին Հունաստան
ՎայրԷրիմանթոս, Պելոպոնես
Erymanthian Boar Վիքիպահեստում

Միկենեի արքա Էվրիսթևսի հրամանով հերոս Հերակլեսը ժամանել է Էրիմանթոս և սպանել վարազին՝ իրագործելով նշանավոր տասներկու սխրագործություններից մեկը։

Քիրոնի մահԽմբագրել

Էվրիսթևսի հրամանով Հերակլեսը ճանապարհ է ընկնում դեպի Էրիմանթոս լեռը և ճանապարհին այցելում իմաստուն կենտավրոս Փալոսին: Փալոսը Հերակլեսին գինի է հյուրասիրում և խնջույք կազմակերպում նրա պատվին։ Գինու անուշաբույր բուրմունքը հասնում է մյուս կենտավրոսներին, և վերջիններս կատաղած հարձակվում են Հերակլեսի և Փալոսի վրա։ Զայրութի պատճառն այն էր, որ գինին պատկանում էր բոլոր կենտավրոսներին, այլ ոչ թե միայն Փալոսին։ Հերակլեսն առանց որևէ վայրկյան հապաղելու մարտի է բռնկվում կենտավրոսների դեմ և սկսում նետահարել վերջիններիս։

Նրանք ապաստանում են Հերակլեսի ընկերոջ՝ իմաստագույն կենտավրոս Քիրոնի մոտ։ Հերակլեսը գնում է Քիրոնի տուն և վերստին սկսում նետահարել նրանց, բայց պատահաբար Հերակլեսի մահացու նետը խոցում է Քիրոնին։ Նետի թույնը ներծծվում է նրա մարմնի մեջ և վերջինիս դատապարտում տանջանքներով մահվան։ Շուտով նա ստիպված իջնում է Հադեսի խավարչտին թագավորություն։

Հերակլեսի հինգերորդ սխրանքԽմբագրել

Ընկերոջ տառապանքներից վշտացած Հերակլեսը անմիջապես ուղևորվում է Էրիմանթոս լեռան ուղղությամբ՝ վարազին գտնելու։ Ապա նա գոչյուններով դուրս է կանչում սաղարթախիտ անտառների մեջ պատսպարված կատաղի գազանին և քշում նրան դեպի դեպի խորախոր ձյունը։ Շուտով վարազն ամբողջովին մխրճվում է լեռնալանջերի հավերժական ձյան մեջ և սատկում։ Դրանից հետո Հերակլեսը վարազի անշնչացած մարմինը կապում է և հասցնում Միկենք՝ Էվրիսթևսին ապացուցելու համար։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ինչ էին պատմում հին հույները իրենց աստվածների և հերոսների մասին», Հին հունական լեգենդներ և առասպելներ, Նիկոլայ Ալբերտովիչ Կուն, 1989, Երևան «Լույս»