Էրիմանթոս
Էրիմանթոս (հուն․՝ Ερύμανθος), լեռ Հունաստանի արևմտյան պերիֆերիայի համանուն նոմոսում՝ Պելոպոնեսյան թերակղզու վրա։ Ունի մի քանի լեռնագագաթներ, որոնցից ամենաբարձրի՝ Օլեոնի բարձրությունը կազմում է 2223 մետր[2]։
Էրիմանթոս | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա և լեռ |
Երկիր | Հունաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Ախեյա, Էլիդա և Erymanthos Municipality? |
Աշխարհագրական տեղադրություն | Պելոպոնես |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2224 մետր |
Նյութ | կրաքար |
Էրիմանթոսը համարվում է Պելոպոնես թերակղզու չորրորդ ամենաբարձր լեռը։ Լանջերը՝ 1000-ից մինչև 1600 մետր բարձրություն ունեցող հատվածը, ծածկված է խիտ անտառներով։ Ավելի բարձրադիր շրջաններում տարածվում են ալպիական մարգագետիններն ու ամայի տարածությունները։
Հին հունական դիցաբանության մեջ Էրիմանթոս լեռը հիշատակված է որպես առասպելական լեռ, որտեղ բնակվել է կատաղի Էրիմանթոսյան վարազը։ Հերակլեսն իր սխրագործությունների շրջանակներում սպանում է վարազին և ազատագրում լեռը վայրենի հրեշից։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիմանթոս» հոդվածին։ |