Էրիկ Յանժա (սլովեն.՝ Erik Janža; հունիսի 21, 1993(1993-06-21)[1], Մարիբոր, Սլովենիա և Մուրսկա Սոբոտա[2]), սլովենացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, Լեհաստանի Զաբժե քաղաքի «Գուրնիկ» ակումբի թիմի ավագ։

Էրիկ Յանժա
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 21, 1993(1993-06-21)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մարիբոր, Սլովենիա կամ Մուրսկա Սոբոտա[2]
Հասակ 174 սանտիմետր
Դիրք պաշտպան և եզրային պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Յանժան իր կարիերան սկսել է սլովենական «Մուրա 05» ակումբում, 2010 թվականին։ Ակումբի հետ նա հասել է 2012-13 ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ, որտեղ ակումբը պարտվել է Լացիոյին և դուրս մանցել[3] 2013 թվականի հունվարին նա միացել է Դոմժալեին[4] , 2015 թվակաին՝ Մարիբորին[5]։ Դրանից հետ նա նվաճեցլ է ինչպես Սլովենիայի լիգայի, այնպես էլ Սլովենիայի գավաթի տիտղոսները։

2017 թվականի հունվարին Յանժան տեղափոխվել է արտերկիր՝ միացել չեխական «Վիկտորիա Պլզեն» ակումբ։ Հետագայում ֆուտբոլիստը վարձակալությամբ տրվել է Կիպրոսի «Պաֆոս» ակումբին[6]։ 2018 թվականի հուլիսին նա տեղափոխվեց խորվաթական «Օսիեկ» ակումբին[7]

2019 թվականի հունիսի 28-ին նա երկամյա պայմանագիր է կնքել լեհական «Գորնիկ» ակումբի հետ[8] ։ 2021 թվականի նոյեմբերի 21-ին նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ 3–2 հաշվով հաղթանակ տանելով Լեգիա ակումբին։ 2022-23 մրցաշրջանից առաջ նա ստանձնել է թիմի ավագի պարտականությունները։ 2024 թվականի հունիսի 15-ին Յանժան երկարաձգել է իր պայմանագիրը Գորնիկ ակումբի հետ՝ մինչև 2026 թվականը[9]

Կարիերան հավաքականում

խմբագրել

Յանժան եղել է Սլովենիան 16-ից մինչև 21 տարեկան երիտասարդական հավաքականների անդամ։ Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ Կոլումբիայի դեմ ընկերական խաղում 1–0 հաշվով պարտվելով[10]։ 2023 թվականի հոկտեմբերի 14-ին նա խփեց իր առաջին միջազգային գոլը ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի ընտրական փուլի ժամանակ Ֆինլանդիայի նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակ տանելով[11]

2024 թվականի հունիսի 7-ին նա ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի 26 հոգանոց թիմում[12]։ Մեկնարկային խաղում Յանժան հավասարեցրել է հաշիվը Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ոչ-ոքի (1–1), որը Սլովենիայի առաջին գոլն էր Եվրոպայի առաջնությունում 24 տարի առաջ վերջին մասնակցությունից հետո[13]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Հավաքական

խմբագրել
Միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Յանժայի յուրաքանչյուր գոլից հետո[14]։
Էրիկ Յանժայի խփած միջազգային գոլերի ցանկը
No. Ամսաթիվ Հանդիպման վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 14 Հոկտեմբերի 2023 «Ստոժիցե» մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա   Ֆինլանդիա 3–0 3–0 ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ընտրական փուլ
2 17 Նոյեմբերի 2023 Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա   Դանիա 1–1 1–2 ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ընտրական փուլ
3 16 Հունիսի 2024 «ՄՀՊ Արենա», Շտուտգարտ, Գերմանիա   Դանիա 1–1 1–1 ՈՒԵՖԱ Եվրո 2024

Ձեռքբերումներ

խմբագրել

Մարիբոր

  • Սլովենիայի Պրվա Լիգա, 2014–15
  • Սլովենիայի գավաթ, 2015–16

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. Virag, Gregor (2020 թ․ ապրիլի 14). «Avgust 2012: Lazio ter velik uspeh "evropske" Mure». Sportklub (սլովեներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  4. «Domžale so bile najbolj poštene» (սլովեներեն). Nogomania. 2013 թ․ փետրվարի 1. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  5. Viškovič, Rok (2015 թ․ հունվարի 9). «Erik Janža: najprej reprezentanca, zdaj še Maribor» (սլովեներեն). Siol. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  6. «Erik Janža bude hostovat na Kypru» (չեխերեն). FC Viktoria Plzeň. 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  7. «10 stvari koje trebaš znati: Erik Janža» (խորվաթերեն). NK Osijek. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  8. «Erik Janża piłkarzem Górnika!» (լեհերեն). Górnik Zabrze. 2019 թ․ հունիսի 28. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  9. «Erik Janża zostaje w Zabrzu!» (լեհերեն). Górnik Zabrze. 2024 թ․ հունիսի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  10. Plestenjak, Rok (2014 թ․ նոյեմբերի 19). «Ko ti tvoj sostanovalec prepreči, da bi debitiral za reprezentanco» (սլովեներեն). Siol. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  11. Rijavec, Matej (2023 թ․ հոկտեմբերի 15). «Nepričakovani strelec z golom navdušil mamo in soigralce na Poljskem» (սլովեներեն). RTV Slovenija. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  12. «Kek izbral šestindvajseterico za Evropsko prvenstvo» [Kek selected twenty-six players for the European Championship] (սլովեներեն). Football Association of Slovenia. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  13. «Erik Janža je zabil prvi slovenski gol na Euru: 'Igramo lahko proti vsakemu, ampak o evforiji ni govora'» (սլովեներեն). Nogomania. 2024 թ․ հունիսի 16. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  14. «Erik Janža, international football player». eu-football.info. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել