HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիջանյան (այլ կիրառումներ)

Էրիկ Արտաշեսի Մամիջանյան (ծնվել է 1936 թվականի օգոստոսի 7-ին, Կիսլովոդսկում), հայ խորհրդային ֆիզիկոս։

Էրիկ Մամիջանյան
Ծնվել էօգոստոսի 7, 1936(1936-08-07) (84 տարեկան)
ԾննդավայրԿիսլովոդսկ, Ռուսաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1975 թ.), պրոֆեսոր (1980 թ.ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանը (1958 թ.), ուր և աշխատել է մինչև 1970 թվականը։ 1970 թվականից Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժնի վարիչն է։ Աշխատանքները վերաբերում են գերբարձր էներգիայի տարրական մասնիկների ֆիզիկային։ Զբաղվել է 1011-1013 էվ էներգետիկ տիրույթի նեյտրոնմիջուկային փոխազդեցության կոմպլեքսային հետազոտությամբ, մասնակցել տիեզերական ճառագայթներում լիցքավորված հադրոնների նույնականացման աշխատանքներին։ Մշակել է իոնացման կալորիմետրի և նեյտրոնային սուպերմոնիտորի հնարավորությունների ընդլայնման մեթոդիկան, ուսումնասիրել իոնացման կալորիմետրի և էմուլսիոն ու տրեկային դետեկտորների զուգակցման պրոբլեմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 194