Էրիկ Զոնկա ( ֆր.՝ Érick Zonca ;  Սեպտեմբերի 10, 1956, Օռլեան, Ֆրանսիա ), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ։

Էրիկ Զոնկա
ֆր.՝ Érick Zonca
Ծնվել էսեպտեմբերի 10, 1956(1956-09-10)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրՕռլեան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID 0957794

Կենսագրություն խմբագրել

Էրիկ Զոնկան ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին Օռլեանում, որտեղ նրա հայրն աշխատում էր որպես շինարարության կապալառու[4]։ Տասնվեց տարեկանից հաճախել է Փարիզի դերասանական դպրոց։ Քսան տարեկանում մեկնել է Նյու Յորք, որտեղ սովորել է Հերբերտ Բերկոֆի արվեստանոցում[4]։ 1986 թվականից Զոնկան սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական, նաև վավերագրական ֆիլմեր է նկարահանել։

Նրա դեբյուտային լիամետրաժ գեղարվեստական «Հրեշտակների երևակայական կյանքը» ( Vie revee des anges ) ֆիլմը 1998 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին, և գլխավոր դերակատարները՝ Նատաշա Ռենյեն ու Էլոդի Բուշեն կիսել են լավագույն դերասանուհու մրցանակը[5][6][7]։ 1999 թվականին «Հրեշտակների երևակայական կյանքը» արժանացել է «Սեզար» մրցանակին՝ որպես տարվա լավագույն ֆրանսիական ֆիլմ, իսկ Էրիկ Զոնկային՝ իբրև լավագույն ռեժիսորի, նույն թվականին շնորհվել է «Լյումիեր» մրցանակ։

2014 թվականին Canal + -ի համար նա նկարահանել է հնդկաչինյան պատերազմի մասին պատմող «Սպիտակ զինվորը» հեռուստաֆիլմը[8], որը 2015 թվականին արժանացել է « Էմմի» միջազգային մրցանակի[9]։

2018 թվականի հուլիսին էլ թողարկել է Սև մակընթացություն / Fleuve noir, գեղարվեստական կինոնկարը, որի դերասանական կազմում ընդգրկված են Վենսան Կասելը, Ռոմեն Դուրիսը, Սանդրին Կիբերլենը, Էլոդի Բուշեն և Հաֆսիա Հերցին։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր
  • 1993. Ռիվ / Rives — կարճամետրաժ
  • 1994. Հավերժականը / Éternelles — կարճամետրաժ
  • 1997. Միայնակ / Seule — կարճամետրաժ
  • 1998. Հրեշտակների երազային կյանքը / La Vie rêvée des anges
  • 1999. Փոքրիկ չարագործը / Le petit voleur
  • 2008. Ջուլիա / Julia
  • 2014. Սպիտակ զինվորը / Soldat blanc — հեռուստաֆիլմ
  • 2018. Սև մակընթացություն / Fleuve noir

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարին Մրցանակը/անվանակարգը Առաջադրված աշխատանքը Արդյունքը
Կաննի կինոփառատոն
1994 Kodak մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար Հավերժականը Հաղթանակ
Ոսկե արմավենու ճյուղ Հրեշտակների երևակայական կյանքը Առաջադրված
Բեռլինի կինոփառատոն
2008 Ոսկե արջ Ջուլիա Առաջադրված
Վենետիկի կինոփառատոն
1998 FIPRESSI մրցանակ Հրեշտակների երևակայական կյանքը Հաղթանակ
«Երիտասարդություն» կինոփառատոն (Կիև)
1998 Լավագույն գեղարվեստական ֆիլմ Հրեշտակների երևակայական կյանքը Հաղթանակ
«Սեզար»
1998 Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Մեկը Հաղթանակ
1999 Լավագույն դեբյուտային ֆիլմ Հրեշտակների երևակայական կյանքը Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն օրիգինալ կամ ադապտացված սցենար



</br> (Ռոջեր Բոբոյի հետ)
Հաղթանակ
Եվրոպական կինոակադեմիա
1998 Տարվա եվրոպական բացումը Հրեշտակների երևակայական կյանքը Հաղթանակ
Լյումիերի մրցանակ
1999 Լավագույն ֆիլմը Հրեշտակների երևակայական կյանքը Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Ֆրանսիական կինոյի ոսկե աստղ (Étoile d'Or)
1999 Լավագույն ֆիլմը Հրեշտակների երևակայական կյանքը Հաղթանակ
Ֆրանսիայի կինոքննադատների սինդիկատ
1999 Լավագույն ֆրանսիական ֆիլմ Հրեշտակների երևակայական կյանքը Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. https://www.acmi.net.au/creators/79124
  3. https://web.archive.org/web/20191009193802/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1998.75.0.html
  4. 4,0 4,1 «Le remarquable retour d'Erick Zonca». L'Express. 11.03.2008. Արխիվացված է օրիգինալից 24 червня 2016-ին. Վերցված է 15 квітня 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  5. «Festival de Cannes: The Dreamlife of Angels». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 20 серпня 2011-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «Festival de Cannes: The Dreamlife of Angels». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. Élisabeth Busser, Gilles Cohen -Comptes de la Vie Ordinaire 1998 p88 "Prix d'interprétation féminine : attribué ex-aequo à Élodie Bouchez et Natacha Régnier pour leurs rôles dans La Vie rêvée des anges d'Éric Zonca"
  8. « Zonca repart au combat avec Le Soldat blanc », L'Express, 30 mars 2014
  9. « Un International Emmy Award pour Soldat Blanc d’Erick Zonca » Արխիվացված 2016-01-02 Wayback Machine, Cap Digital, 26 novembre 2015

Արտաքին հղումներ խմբագրել