Էրիկ Գրիգորյան
Էրիկ Գրիգորյան (հոկտեմբերի 17, 1979, Կապան, Սյունիք), Հայաստանի բնապահպանության նախարար(2018-2019): ՀՀ շրջակա միջավայրի նախարար (2019-2020)։
Էրիկ Գրիգորյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018 - 2019 | ||||
| ||||
2019 - 2020 | ||||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (2000), Էգեյան համալսարան (2005) և Սալոնիկի համալսարան (2009) | |||
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և պետական ծառայող | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | հոկտեմբերի 17, 1979թ․ | |||
Ծննդավայր | Կապան, Սյունիք | |||
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Էրիկ Գրիգորյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 17-ին Կապան քաղաքում։ 1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության բաժնում։ 2004-2005 թվականներին սովորել է Էգեյան համալսարանի, բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային անսպիրանտական ծրագիրը։ 2007 թվականին սովորել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիրը։ 2008-2009 թվականներին սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, ստացել է դոկտորական ուսում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտությունը։
Աշխատել է էկոհամակարգերի տարբեր ծրագրերում։ 2017 թվականի փետրվարի 22-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
2020 թվականի մայիսի 5-ին ազատվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից[1]:
Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է ունի երկու որդի՝ Վահագն և Նարեկը։ Կինը՝ Նանե Շահնազարյան, աշխատում է ֆինանսների նախարարությունում[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Էրիկ Գրիգորյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից - WNews.am»։ PAN.am (en-)։ 2020-05-05։ Վերցված է 2020-05-05
- ↑ «Բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանի ընտանիքը (Photo) - WNews.am»։ WNews.am (en-US)։ 2018-05-17։ Վերցված է 2018-06-30