Էրիկ Ագիրե

մեքսիկացի ֆուտբոլիստ

Էրիկ Գերման Ագիրե Տաֆոլյա (իսպ.՝ Érick Germain Aguirre Tafolla, փետրվարի 23, 1997(1997-02-23)[1][2], Ուրուապան, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Պաչուկա» ֆուտբոլային ակումբի պաշտպան։ Մասնակցել է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերին։

Էրիկ Ագիրե
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 23, 1997(1997-02-23)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ուրուապան, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 60 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային գործունեություն խմբագրել

Ագիրեն «Մոնարքաս Մորելյա» ֆուտբոլային ակումբի սան է։ Մեքսիկայի Պրեմիեր լիգայում 2014 թվականի օգոստոսի 9-ին «Տիխուանա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Ագիրեն խաղացել է իր առաջին խաղը[3]։ Սեպտեմբերի 20-ին «Ունիվերսիդադ Նասոնալ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Էրիկը խփեց իր առաջին գոլը «դեղձերի» համար[4]։ 2016 թվականի ամռանը Ագիրեն տեղափոխվեց «Պաչուկա» ֆուտբոլային ակումբ։ Հուլիսի 17-ին «Լեոնի» դեմ խաղում նա առաջին անգամ խաղաց նոր թիմի հետ՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոդոլֆո Պիսարոյի[5]։ 2017 թվականին Ագիրեն «Պաչուկային» օգնեց հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգան։

Միջազգային գործունեություն խմբագրել

2013 թվականին Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում Էրիկը դարձավ Պանամայում տեղի ունեցող ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնության հաղթող։ Մրցախաղերի ժամանակ նա խաղացել է Գվատեմալայի[6], Պանամայի[7] և Հոնդուրասայի[8] հավաքականների դեմ։

Նույն տարում Ագիրեն աշխարհի երիտասարդական առաջնությունում ԱՄԷ-ի ֆուտբոլի ազգային հավաքականին օգնեց նվաճել արծաթե մեդալ։ Մրցախաղերում նա խաղացել է Իտալիայի[9], Բրազիլիայի[10], Իրաքի[11], Շվեյցարիայի[12], Արգենտինայի[13] և Նիգերիայի[14] երիտասարդական հավաքականների դեմ։

2015 թվականին Էրիկը Մեքսիկայի ֆուտբոլի երիտասարդական ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ճամայկայում տեղի ունեցող ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի առաջնության խաղերին։ Մրցախաղերի ժամանակ նա խաղացել է Կուբայի[15], Հոնդուրասի[16], Կանադայի[17], Սալվադորի[18], Հայիթիի[19] և Պանամայի[20] երիտասարդական թիմերի դեմ։ Արդյունքում մրցույթի ժամանակ Էրիկը ստացել է ոսկե մեդալ։

Նույն թվականի ամռանը Ագիրեն ընդունեց Նոր Զելանդիայի հավաքականի կազմում մասնակցել աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղերի ընթացքում նա խաղաց Ուրուգվայի[21], Սերբիայի[22] և Մալիյի[23] ֆուտբոլային երիտասարդական հավաքականների դեմ։

2016 թվականի ամռանը Էրիկը ընդունեց Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցող Օլիմպիական խաղերին։ Մրցախաղերի ընթացքում նա խաղացել է Ֆիջիի[24] և Հարավային Կորեայի[25] օլիմպիական հավաքականների դեմ։

Մրցանակներ խմբագրել

Ակումբներ

  «Պաչուկա»

  • Հաղթել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգան — 2016/2017|2016/2017

Միջազգային

  Մեքսիկայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնություն — 2013 - ոսկե
  • Աշխարհի երիտասարդական առաջնություն — 2013 - արծաթե

  Մեքսիկայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական թիմերի առաջնություն — 2015 - ոսկե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Монаркас Морелия VS. Тихуана 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9.
  4. «Монаркас Морелия VS. УНАМ Пумас 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 23.
  5. «Пачука VS. Леон 5:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 17.
  6. «Мексика (до 17) VS. Гватемала (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013—04—15.
  7. «Панама (до 17) VS. Мексика (до 17) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013—04—20.
  8. «Гондурас (до 17) VS. Мексика (до 17) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013—04—18.
  9. «Италия (до 17) VS. Мексика (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013—10—28.
  10. «Бразилия (до 17) VS. Мексика (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—11—01.
  11. «Мексика (до 17) VS. Ирак (до 17) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013—10—22.
  12. «Швеция (до 17) VS. Мексика (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013—10—25.
  13. «Аргентина (до 17) VS. Мексика (до 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013—11—05.
  14. «Нигерия (до 17) VS. Мексика (до 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013—11—08.
  15. «США (до 20) VS. Куба (до 20) 9:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 10.
  16. «Мексика (до 20) VS. Гондурас (до 20) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
  17. «Канада (до 20) VS. Мексика (до 20) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 12.
  18. «Сальвадор (до 20) VS. Мексика (до 20) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 19.
  19. «Гаити (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 23.
  20. «Панама (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 25.
  21. «Мексика (до 20) VS. Уругвай (до 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 3.
  22. «Сербия (до 20) VS. Мексика (до 20) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6.
  23. «Мексика (до 20) VS. Мали (до 20) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31.
  24. «Фиджи (до 23) VS. Мексика (до 23) 1:5» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.
  25. «Южная Корея (до 23) VS. Мексика (до 23) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10.

Արտաքին հղումներ խմբագրել