Բացել գլխավոր ցանկը

Էրիխ ֆոն Մանշտայն (գերմ.՝ Erich von Manstein, նոյեմբերի 24, 1887, Բեռլին, Պրուսիայի թագավորությունհունիսի 10, 1973, Իքինգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[Ն 1], գերմանացի գեներալ-ֆելդմարշալ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։

Էրիխ ֆոն Մանշտայն
Erich von Manstein
Bundesarchiv Bild 183-H01758, Erich v. Manstein.jpg
Գեներալ-ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշտայնը
1887, նոյեմբերի 241973, հունիսի 10
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահվան վայրԻքինգ, Բավարիա, ԳՖՀ
ԳերեզմանՍտորին Սաքսոնիա
ՔաղաքացիությունԳերմանիա Երրորդ Ռայխ
ԶորատեսակԳերմանական կայսրական բանակ
Ծառայության տարիներ1906-1944
ԿոչումԳեներալ-ֆելդմարշալ
Հրամանատարն էրQ4031814?, 11th Army?, Army Group Don? և Army Group South?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին աշխարհամարտ
Երկրորդ աշխարհամարտ
Բարբարոսա
Ստալինգրադի ճակատամարտ
Կուրսկի ճակատամարտ
Ֆրանսիայի գրավում
Լեհաստանի գրավում
ՊարգևներRibbon of Knight's Cross of the Iron Cross.png Планка железного креста 1 класс.png D-PRU EK 1914 2 Klasse BAR.svg Friedrich Order.png D-PRU Hohenzollern Order BAR.svg Hanseatic Cross from Hamburg ribbon bar.png Лента нагрудного знака за ранение - Чёрный (1939).svg DEU Ehrenkreuz des Weltkrieges Frontkaempfer BAR.svg DEU Ostmedaille BAR.svg Long.Serv.Naziarmy.png Order of Michael the Brave ribbon.svg
ՍտորագրությունErich von Manstein signature.svg

Գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգի եղբորորդին է։ Առավել հայտնի է եղել որպես ստրատեգ և ոչ գերմանական գեներալական կազմի (գեներալիտետի) ֆորմալ առաջնորդ[2]: Եղել է Գերդ ֆոն Ռունդշտեդտի հրամանատարության գտնվող «Հարավ» բանակային խմբի շտաբի պետը և 1939 թվականին մասնակցել է Լեհաստանի գրավմանը։

Նա առաջադրել է Ֆրանսիա ներխուժելու հիմնական պլանի մտահղացումը։ 1944 թվականին պաշտոնից ազատվել է Երրորդ Ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ շարունակ տարաձայնությունների պատճառով։ Պատերազմի ավարտից հետո դատապարտվել է բրիտանական դատարանի կողմից՝ 18 տարի ազատազրկմամբ։ 1953 թվականին բանտից ազատվել է՝ առողջական խնդիրերի պատճառով։

Դրանից հետո Արևմտյան Գերմանիայում աշխատել է որպես ռազմական խորհրդական։

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է Բեռլինում՝ գերմանացի գեներալ Ֆրից Էրիխ ֆոն Լևինսկիի ընտանիքում։ Ծնվելու պահից հետո միանգամից որդեգրվել է գեներալ Գեորգ ֆոն Մանշտայնի կողմից, ով եղել է Ալբրեխտ Գուստավի որդին։

Երբ ծնվել է Էրիխը, գեներալ Լևինսկին հեռագիր է ուղարկել Մանշտայնին և այնտեղ գրել.

  Դուք ունեք տղա: Մայրը և երեխան իրենց լավ են զգում: Շնորհավորում եմ
- Գեներալ Լևինսկիի հեռագրից
 


Մանշտայնի 16 տոհմական հաջորդական նախնինները եղել են պրուսա-գերմանական կամ ռուսական բանակի գեներալներ: 1900-1902 թվականներին Էրիխը սովորել է կադետական դպրոցում, 1902-ից 1906 թվականներին՝ ռազմական ուսումնարանում:

1906 թվականի մարտից ծառայել է 3-րդ պրուսիական հետևակային գվարդիական գնդում՝ ֆենրիխի կոչումով։ 1907 թվականին ստացել է գերմանական բանակի լեյտենանտի կոչում: 1913-1914 թվականներին եղել է ազատ ունկնդիր ռազմական ակադեմիայում։

Առաջին համաշխարհային պատերազմԽմբագրել

1914 թվականի հուլիսի 28-ին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Էրիխը եղել է 2-րդ գվարդիական պահեստային գնդի գումարտակի համհարզը (ադայուտանտ)՝ լեյտենանտի կոչումով։

Կռվել է Բելգիայում, ապա նաև Էստոնիայում, Սերբիայում և Լեհաստանում, որտեղ էլ 1914 թվականի նոյեմբերին ծանր վնասվել է։

1915 թվականին ստանում է կապիտանի կոչում։ Ծառայել է համհարզ 12-րդ բանակի շտաբում, իսկ հետո՝ 2-րդ և 1-ին գենշտաբերում՝ որպես սպա։

Վերդենի ճակատամարտից հետո (1916, փետրվարի 21–դեկտեմբերի 18) եղել է 4-րդ հեծելազորային դիվիզիայի զորահրամանատարը։ 1918 թվականի մայիսին զբաղեցրել է նույն պաշտոնը 213-րդ հարվածային հետևակային դիվիզիայում։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո (նոյեմբերի 11, 1918) պարգևատրվել է Երկաթե խաչով, 1-ին (հոկտեմբեր, 1914) և երկրորդ աստիճանի (նոյեմբերի, 1915), ինչպես նաև Պրուսիայի ասպետական խաչով (1918)։

Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել

Արևմտյան ճակատԽմբագրել

Լեհաստանի պատերազմի ընթացքում (1939 թվական, սեպտեմբեր-հոկտեմբեր) եղել է «Հարավ» բանակային խմբի շտաբի պետը՝ գեներալ-լեյտենանտի կոչումով։

Ստացել է 1-ին և 2-րդ աստիճանի երկաթե խաչի պարգև (Կրկնակի)։ 1940 թվականի փետրվարից եղել է 38-րդ բանակային կորպուսի զորահրամանատարը՝ հետևազորի գեներալի կոչումով (1940 թվականի հունիսի 1-ից)։

Հենց Մանշտայնը առաջարկեց այն միտքը, որ անհրաժեշտ է տանկային հարված հասցնել Արդենյան լեռների ուղղությամբ։

ՆշումներԽմբագրել

  1. Իրական անուն և ազգանուն՝ Ֆրիդրիխ ֆոն Լևինսկի: Ծնվել է Բեռլինում՝ գեներալի ընտանիքում: Ծնված պահից որդեգրվել է հարուստ հողատեր Գեորգ ֆոն Մանշտայնի կողմից, քանի որ իրական և որդեգիր մայրերը եղել են հարազատ քույրեր, որոնցից վերջինս անպտուղ էր[1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Էրիխ ֆոն Մանշտայն» կենսագրական տեղեկատու գերմանացի ֆաշիստի մասին
  2. Ս. Միտչեմ, Ջ. Մյուլլեր, Երրորդ Ռայխի զորահրամանատարներ — Սմոլենսկ. Ռուսիչ, 1995. — 480 էջ. — (Տիրենիա). — 10 000 օ., էջ 332 — ISBN 5-88590-287-9.