Էրեն Բյուլբյուլի սպանություն

Էրեն Բյուլբյուլի սպանություն, տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 11-ին Թուրքիայի Մաչքա քաղաքում (Տրապիզոն)։ 15-ամյա դեռահաս Էրեն Բյուլբյուլը Թուրքիայի իրավապահ մարմիններին հայտնել է Քրդական բանվորական կուսակցության զինյալների գտնվելու վայրը և սպանվել ՔԲԿ-ի զինյալների կողմից։

Մահ խմբագրել

Էրեն Բյուլբյուլը (թուրքերեն՝ Eren Bülbül) ծնվել է 2002 թվականի հունվարի 1-ին։ Եղել է Այշե և Հասան Բյուլբյուլների 12 երեխաներից մեկը։ Ամբողջ կյանքում ապրել է հայրենի Մաչքայում։ Սովորել է Չաթաքի հիմնական դպրոցում և Մաչքայի Անատոլիայի կրոնական լիցեյում։ Էրենի հայրը մահացել է 2016 թվականին։ Աշխատել է ընտանեկան այգում, սիրել է սպորտ, երկրպագել թուրքական «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբին[1]։

Թուրք-քրդական հակամարտության ժամանակ 2017 թվականի օգոստոսի 11-ին Էրեն Բյուլբյուլը տեսել է ՔԲԿ-ի մի խումբ զինյալների, որոնք տնետուն անցել են՝ ռազմամթերք փնտրելու։ Այս մասին նա անմիջապես տեղեկացրել է ժանդարմերիայի ստորաբաժանումներին։ Բյուլբյուլը ժանդարմներին ցույց է տվել այն տունը, որտեղ գտնվել են ՔԲԿ-ի զինյալները, նրանք կրակ են բացել, ինչի հետևանքով զոհվել են Էրեն Բյուլբյուլը և ժանդարմերիայի սերժանտ-մայոր Ֆերհատ Գեդիկը[2][3]։ Մահվան պահին Էրեն Բյուլբյուլը 15 տարեկան էր։ Գեդիկը փորձել է փրկել Էրեն Բյուլբյուլին՝ նրան մարմնով ծածկելով։ Այնուհետև Գեդիկի մարմնից դուրս է բերվել 41 փամփուշտ[4]։

2018 թվականի հունիսի 1-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է Էրեն Բյուլբյուլին մարդասպաններին ոչնչացնելու մասին[5]։

Հիշատակ խմբագրել

 
Էրեն Բյուլբյուլի անունը կրող ավտոբուսային կանգառը Սեբաստիայում

2019 թվականի հունիսի 25-ին Turkish Airlines-ը Twitter-ում հարցում է սկսել այն մասին, թե ինչ անվանել նոր Բոինգ 787 ինքնաթիռը[6]։ Ընկերության առաջարկած բազմաթիվ տարբերակների թվում են հնագույն բնակավայրերի՝ Պերգե, Ասոս, Զևգմա և Գյոբեկլի Թեփե անունները, սակայն Էրեն Բյուլբյուլի անունը չկա դրանց մեջ։ Այդ ժամանակ Twitter-ի օգտատերերը սկսել են ինքնաթիռը Էրեն Բյուլբյուլի անունով կոչելու արշավ։ Արդյունքում ինքնաթիռն անվանակոչվել է Էրենի հայրենի քաղաքի՝ Մաչքայի անունով[7]։

Թուրքիայի կողմից 2021 թվականի հունվարին սկսված հակաահաբեկչական գործողությունը կոչվել է Էրենի անունով[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Eren Bülbül ölümü nasıl oldu, kaç yaşındaydı? Eren Bülbül kimdir, nerelidir?». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  2. «Trabzon'da şehit düşen Eren Bülbül yürekleri dağladı. Eren Bülbül kimdir?». Mynet (Turkish). 2017 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Eren Bülbül ölümünün 3. yılında anılıyor!». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  4. «Eren Bülbül'ün üzerine kapanan Astsubay'ın vücudundan 41 kurşun çıkmış, şehit Eren'in bu paylaşımı Türkiye'yi ağlatmıştı Kaynak Yeniçağ: Eren Bülbül'ün üzerine kapanan Astsubay'ın vücudundan 41 kurşun çıkmış, şehit Eren'in bu paylaşımı Türkiye'yi ağlatmıştı». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  5. «В Турции уничтожены террористы, убившие школьника». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  6. «THY 'Rüya uçak' için isim anketi başlattı». TRT Haber. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «THY Maçka açıklaması». Turkish Airlines official Twitter page. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. «Operation Eren: Turkey launches new anti-terror op». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.