Էրան Զահավի ( եբրայերեն՝ ערן זהבי‎, հուլիսի 25, 1987(1987-07-25)[1], Ռիշոն Լե Ցիոն, Իսրայել), իսրայելցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս որպես հարձակվող կիսապաշտպան կամ հարձակվող՝ Գուանչժոու Ռիֆֆի և Իսրայելի ազգային հավաքականներում։ Զահավին Իսրայելի տարվա ֆուտբոլիստ է ճանաչվել երկու անգամ (2013 և 2014 թվականներին), նաև ճանաչվել է Իսրայելի Պրեմիեր լիգայի հաջորդ երեք մրցաշրջանների լավագույն գոլերի հեղինակ՝ 2013-14 (29 գոլ, բոլոր ժամանակի ակումբային ռեկորդ), 2014-15 (27 գոլ), 2015-16 (35 գոլ, բոլոր ժամանակների ակումբի և լիգա ռեկորդ)։ 2014 թվականի դեկտեմբերին Զահավին 18-րդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դառնալուց հետո գերազանցել է Իսրայելի Պրեմիեր լիգայի ռեկորդը։

Էրան Զահավի
եբրայերեն՝ ערן זהבי
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իսրայել Իսրայել
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 1987(1987-07-25)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Ռիշոն Լե Ցիոն, Իսրայել
Հասակ 181 սմ
Քաշ 72 կիլոգրամ[2][3][4]
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժոու Ռիֆֆ
Համար 7
Պատանեկան կարիերա
1993-2003 Իսրայել Հապոել Թել Ավիվ
2003-2005 Իսրայել Հապոել Ռիշոն Լե Ցիոն
2005-2006 Իսրայել Հապոել Թել Ավիվ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2011 Իսրայել Հապոել Թել Ավիվ 94 (27)
2007-2008   Իսրայել Հապոել Նիր Ռամատ Հա Շարոն 45 (10)
2011-2013 Իտալիա Պալերմո ՖԱ 23 (2)
2013-2016 Իսրայել Մաքաբի Թել Ավիվ 120 (98)
2016- Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժոու Ռիֆֆ 78 (66)
Ազգային հավաքական
2008 Իսրայել Իսպանիա Մ21 1 (0)
2010-ներկա Իսրայել Իսրայել 45 (15)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Զահավին ծնվել է Իսրայելի Ռիշոն լեզիոնում, հրեական ընտանիքում[5][6]։ Նա սկսեց իր երիտասարդական կարիերան Հապոլ Թել-Ավիվում։ 16 տարեկանում նա գնացել է Ironi Rishon LeZion՝ իր հայրենի քաղաք։ Երկու տարի անց՝ 2005 թվականին, նա վերադարձավ Հապոել։ Նա իր թիմի հետ հասավ գավաթի եզրափակիչ, սակայն տուգանային հարվածից հետո պարտվեց «Բայեր»-ին։

Կարիերա խմբագրել

Հապոել Թել-Ավիվ խմբագրել

Հապոլ Թել-Ավիվ-ի երիտասարդական թիմը 2006 թվականին նվաճեց Իսրայելի պետական գավաթը։ Այդ խաղում նրանց մրցակիցն էր Բիթարի Երուսաղեմը։ Զահավին լրացուցիչ ժամանակի 92-րդ րոպեին գրավեց նրանց դարպասը։ Զահավին ունի ֆրանսիական անձնագիր, ինչը նշանակում է, որ նա մի շարք եվրոպական լիգաներում չի համարվում արտասահմանցի[7]։ 2010-11 մրցաշրջանում Զահավին դարձել է Իսրայելի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն։

Պալերմոն խմբագրել

Զահավին հինգ տարվա պայմանագիր էր կնքել իտալական Պալերմոյի հետ՝ մինչև 2011-12 թվականների Serie A մրցաշրջանի մեկնարկը[8]։ Նա 23 խաղի է մասնակցել՝ երկու գոլ խփելով Բոլոնիայի և Կագլիարի դեմ[9]։

Մակկաբի Թել-Ավիվ խմբագրել

2012 թվականի դեկտեմբերին, ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման հետ, Զահավին ցույց տվեց Իսրայելի վերադարձի նշաններ։ 2013 թվականի հունվարի 21-ին, լրատվամիջոցներում մեկ ամսից ավելի քննարկվեց թե որ ակումբում է խաղալու  Զահավին։ Մակբաբիի Թել-Ավիվը հայտարարեց Զահավիի ժամանումը, կնքելով նրան երեք ու կես տարվա պայմանագիր[10] Զահավին տարեկան ստանալու էր 250.000 եվրո։

2015-16 մրցաշրջանի սկզբում Զախավի նշանակվել է որպես Մակաբիի նոր ավագ։ 2015 թվականի օգոստոսի 5-ին Զահավին երկու գոլ է խփել չեխական Վիկտորիա Պլզենի դարպասը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։ 2015 թվականի օգոստոսի 19-ին Զահավին դուբլի հեղինակ դարձավ Բազել ՖԱ-ի դեմ խաղում։

Գուանչժոու Ռիֆֆի խմբագրել

2016 թվականի հունիսի 29-ին Զահավին միացավ Չինաստանի ֆուտբոլի լիգայի Գուանչժոու Ռիֆֆին։ Տրանսֆերի արժեքը կկազմի 12,5 միլիոն դոլար որը կտևի երկուսուկես տարի։ Հուլիսի 2-ին Զահավին պահեստայինների նստարանից նորամուտը նշեց 60-րդ րոպեին՝ 1:1 հաշվով ոչ ոքի խաղալով «Շիցզյաժուանի» հետ։ Հուլիսի 13-ին Զահավին հեթ-տրիկի հեղինակ դարձավ 19-րդ րոպեին «Հեբեյ Չայնա Ֆորչունի» դեմ Չինաստանի ֆուտբոլի գավաթ խաղում և այդպիսով օգնելով «Ռ&Ֆ»-ին հաղթանակ տանել 3:0 հաշվով։ Նրան անվանում էին «Յուկիուսանի թագավոր»[11]։

Միջազգային խմբագրել

Զահավիի միջազգային դեբյուտը 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Մալթայի դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրո-2012-ի ընտրական խաղում էր։ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի հավաքականի հետ խաղում իր առաջին գնդակը գրավեց։ 2019 թվականի մարտի 24-ին նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ավստրիայի դեմ Եվրո-2020-ի որակավորման առաջին խաղում՝ հաղթելով 4:2 հաշվով։ 2019 թվականի հունիսի 7-ին Զահավին Լատվիայի դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ 3:0: 2019 թվականից ի վեր նա 45 անգամ հանդես է եկել Իսրայելի հավաքականում, վաստակելով 15 գոլ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. https://web.archive.org/web/20210621012427/https://www.uefa.com/uefanationsleague/teams/players/1906423--eran-zahavi
  3. https://www.uefa.com/uefanationsleague/teams/players/1906423--eran-zahavi/
  4. https://en.as.com/resultados/ficha/deportista/zahavy/23701/
  5. «Jewish Sports Review» (անգլերեն). 2019 թ․ մայիսի 13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «The Jews and the Chinese: A connection between 'the world's most ancient people'». Ynetnews (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  7. «קבוצה בכירה מבלגיה הציעה חוזה לערן זהבי». קבוצה בכירה מבלגיה הציעה חוזה לערן זהבי. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  8. «Palermo is strengthen, here is the initial balance». US Città di Palermo (Italian). www.ilpalermocalcio.it. 2011 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  10. «Zahavi agrees 3.5 years deal». Maccabi Tel Aviv F.C. 2013 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  11. «Yuexiushan: The cradle of Cantonese football, part two». Wild East Football (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրան Զահավի» հոդվածին։