Էվրի-Կուրկուրոն (ֆրանսերեն՝ Évry-Courcouronnes. ֆրանսերեն արտասանութամբ՝ ​ evʁi kuʁkuʁɔn), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Էսսոն դեպարտամենտում, որի վարչական կենտրոնն է[3]։

Բնակավայր
Էվրի-Կուրկուրոն
ֆր.՝ Évry-Courcouronnes[1]
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված էհունվարի 1, 2019 թ.
Մակերես12,70 կմ²
ԲԾՄ58 մետր
Բնակչություն66 177 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Փոստային դասիչ91000
Պաշտոնական կայքevrycourcouronnes.fr
Էվրի-Կուրկուրոն (Ֆրանսիա)##
Էվրի-Կուրկուրոն (Ֆրանսիա)

Համայնքը կազմավորվել է 2019 թվականի հունվարի 1-ին Էվրի և Կուրկուրոն բնակավայրերի միավորման արդյունքում[4]։

Էվրի-Կուրկուրոնում է տեղակայված Genopole գիտահետազոտական կենտրոնը, որի կազմի մեջ ընդգրկված բազմաթիվ լաբորատորիաներում ու գիտական հաստատություններում ուսումնասիրություններ են կատարվում գենետիկայի, կենսատեխնոլոգիայի և դրանց հարակից գիտությունների ասպարեզում։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1968 7292—    
1975 19 663+15.22%
1982 34 542+8.38%
1990 58 793+6.87%
1999 63 391+0.84%
2007 67 138+0.72%
2012 65 951−0.36%
2017 67 967+0.60%
Populations of the area corresponding with the commune of Évry-Courcouronnes at 1 January 2020.
Աղբյուր՝ INSEE[5]

Զբոսայգին խմբագրել

Հանգստի, ժամանցի գրավիչ վայրերից է Parc-du-Lac Courcouronnes զբոսայգին՝ փոքրիկ լճով և նշանավոր մագլցման պատով (Dame du Lac), որը կառուցվել է ճարտարապետ Պիեռ Շեքլիի նախաձեռնությամբ, 1975 թվականին[6]։ Թեև 21-րդ դարասկզբից հանրությանն արգելվել է օգտագործել պատը, այդուհանդերձ այդ արգելքը խախտողների պակաս չի զգացվում, ոմանք նույնիսկ կանոնավոր կերպով շարունակում են մագլցումները։

Կրթություն խմբագրել

Համայնքում գործող ավագ և բարձրագույն կրթության համբավավոր օջախներից են բիզնես դպրոցը (Institut Mines-Télécom Business School), համակարգչային գիտությունների ազգային դպրոցը (National School of Computer Science for Industry and Business), Telecom SudParis հաստատությունը և Էվրի Վալ դ՛Էսսոն համալսարանը (University of Évry Val d'Essonne):

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Commune d’Évry-Courcouronnes (91228), INSEE
  4. «Arrêté préfectoral de l'Essonne, 12 Octobre 2018» (PDF). էջեր 83–86. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. Population en historique depuis 1968, INSEE
  6. artistique, France Ministère de la culture et de la communication Service de la création (1978). L'Art et la ville, art dans la vie: l'espace public vu par les artistes en France et à l'étranger depuis 10 ans : exposition [itinérante, 1978- ] (ֆրանսերեն). la Documentation française. էջ 67-68. ISBN 978-2-11-000268-6. "SZEKELY Pierre, 1975 : Sculpture escalade béton. En bordure du lac de Courcouronnes, la sculpture"
  7. Évry – Coopération et jumelage

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվրի-Կուրկուրոն» հոդվածին։