Էսփեն Բուգե Փեթերսոն
Էսփեն Բուգե Փեթերսոն նորվ.՝ Espen Bugge Pettersen, մայիսի 10, 1980[1][2], Տյոնսբերգ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, դարպասապահ «Սթրյոմսգոդսեթ» ֆուտբոլային ակումբում և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Էսփեն Բուգե Փեթերսոն նորվ.՝ Espen Bugge Pettersen | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նորվեգիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1980[1][2] (44 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Նորվեգիա, Թյոնսբերգ | |||||||||||||||||
Հասակ | 189 | |||||||||||||||||
Քաշ | 87 | |||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Նորվեգիա, Սթրյոմսգոդսեթ | |||||||||||||||||
Համար | 1 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելՆախնական կարիերա
խմբագրելԲուգե Փեթերսոնը սկսել է իր կարիերան տեղական ֆուտբոլային ակումբներում՝ «Թյոնսբերգ» և «Էիք-Թյոնսբերգ»։ Էիք-Թյոնսբերգում խաղացել է մինչև 2002 թվականը, որից հետո տեղափոխվել է «Սանեֆյորդ»։ 9 մրցաշրջանի ընթացքում ակումբի կազմում խաղացել է 250 հնարավորից 240 խաղ։
«Մոլդե» ՖԱ
խմբագրել2010 թվականի հուլիսի 31-ին հայտարարվեց, որ Բուգեն տեղափոխվել է «Մոլդե»՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր[3]։ Մոլդեի կազմում անցկացրած իր երկու մրցաշրջանում Բուգեն հաղթեց Նորվեգիայի ֆուտբոլի առաջնություն, երբ ակումբը գլխավոր մարզիչ նշանակվեց «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերան ավարտած Օլե Գուննար Սուլշերը։ Չեմպիոնական մրցաշրջանում նա արժանացավ «Առաջնության լավագույն դարպասապահ» կոչումին[4]։
Նորվեգիայի հավաքական
խմբագրել2010 թվականի մայիսի 10-ին Բուգեն մասնակցեց Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում ընդդեմ Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին՝ փոխարինելով Ռունե Յրսթեինին խաղի 89-րդ րոպեին[5]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի 2 երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — (untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Bugge Pettersen klar for Molde, 31.07.2010. (նորվ.)
- ↑ Bugge Pettersen årets keeper. (նորվ.)
- ↑ Takket Drillo med Fleksnes-parodi. (նորվ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսփեն Բուգե Փեթերսոն» հոդվածին։ |