Էստոնիայի պաշտպանության ազգային քոլեջ

Էստոնիայի պաշտպանության ազգային քոլեջ (էստ․՝ Kaitseväe Ühendatud Õppeasutused), Էստոնիայի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն (քաղաք Տարտու, Ռիյայի փողոց, 12)[2]։

Էստոնիայի պաշտպանության ազգային քոլեջ
էստ․՝ Kaitseväe Akadeemia[1]
Изображение логотипа
Տեսակռազմական ակադեմիա
Հիմնադրված է1919
Երկիր Էստոնիա
Կայքkvak.ee
 Estonian Military Academy Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Քոլեջը զբաղվում է Էստոնիայի կանոնավոր զինված ուժերի և Էստոնիայի Պաշտպանության միության, ինչպես նաև ռազմական այլ կազմակերպությունների սպաների նախապատրաստությամբ։ Հանդիսանում է Էստոնիայի առաջատար ուսումնական հաստատությունը, որը մասնագիտանում է ռազմական հետազոտությունների և ռազմական գիտության զարգացման մեջ։

Ակադեմիական ծրագիրն ներկայացնում է զինվորական և քաղաքացիական ուսումնական առարկաների հավասարակշռված ուսուցում` բանակի հրամանատարական պաշտոններում զինվորական ծառայության համար ինտելեկտուալ սպաներ պատրաստելու համար։ Դասախոսական կազմին աջակցում են Էստոնիայի առաջատար համալսարանների գիտնականները։ Ուսման և ուսանողների կեցության պայմանները համապատասխանում են ժամանակակից չափանիշներին։

Ուսումնական ծրագիր խմբագրել

Քոլեջն առաջարկում է երկու դասընթաց.

  • Հիմնական սպայական դասընթաց. առաջին մակարդակ, տևում է 3 տարի։ Ուսանողները ուսուցանվվում են դասակի և վաշտի հրամանատարի հմտություններին։ Ավարտելուց հետո ստանում են երկրորդ լեյտենանտի կոչում։
  • Ընդլայնված ուսումնական սպայական դասընթաց. երկրորդ մակարդակ, տևում է 2 տարի։ Ուսանողները վերապատրաստվում են գումարտակի կամ բրիգադի հրամանատարի հմտությունների մեջ։

Ավարտելուց հետո շրջանավարտները հնարավորություն ունեն երկու դասընթացների մասնակցել.

  • Ավագ սպայական ուսումնական դասընթաց. երրորդ մակարդակ, տևում է մեկ տարի։ Ուսանողները ուսուցանվում են Պաշտպանության բալթյան քոլեջում։
  • Բարձրագույն ուսումնական սպայական դասընթաց. չորրորդ մակարդակ։ Ուսանողներն ուսուցանվում են արտասահմանի բարձրագույն սպայական դասընթացներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.kvak.ee/ajalugu/
  2. «Kaitseväe Akadeemia – Mõistuse ja mõõgaga kodumaa eest!» (էստոներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի պաշտպանության ազգային քոլեջ» հոդվածին։