Էստոնիայի գրականագիտական թանգարան
Էստոնիայի գրականագիտական թանգարան (էստ․՝ Eesti Kirjandusmuuseum), գրականագիտական թանգարան, որը գտնվում է Էստոնիայի Տարտու քաղաքում։
Էստոնիայի գրականագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ, արխիվ, ազատ հասանելիության հրատարակություն, գրականության թանգարան և թանգարան |
Երկիր | Էստոնիա[1] |
Պատկանում է | Ministry of Education and Research? |
Ղեկավարության նստավայր | Տարտու, Էստոնիա |
Հասցե | Tartu, Vanemuise 42 |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 11, 1940 |
Տնօրեն | Ուրմաս Սուտրոպ |
Կայք | kirmus.ee |
Համարվում է հանրային հետազոոտական հաստատությունը՝ Էստոնիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը ենթակա։
Թանգարանի ստեղծման նպատակն է պահպանել էստոներեն լեզուն և Էստոնիայի մշակույթը, ինչպես նաև հրատարակել նոր գիտական հետազոտություններ այս ոլորտներից[2][3]։
1953 թվականից մինչև 1990 թվականը կրել է էստոնացի բանաստեղծ, գրող, բանահավաք, բժիշկ և հասարակական գործիչ, էստոնական ազգային գրականության հիմնադիր Ֆրիդրիխ Կրեյցվալդի անունը՝ Ֆրիդրիխ Կրայցվալդի անվան Էստոնիայի գրականագիտության ազգային թանգարան[4]։
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1940 թվականի սեպտեմբերի 11-ին գրադարանային արխիվների, Էստոնիայի մատենագրական հիմնադրամի, էստոնական «Ֆոլկլոր» արխիվի, ինչպես նաև ռուսալեզու և էստոնալեզու պատմա-մշակութային արխիվների հիման վրա։
Ավելի ուշ՝ 2000 թվականից, թանգարանի իրավասության տակ հայտնվեց նաև Էստոնիայի բանահյուսության վարչությունը և էստոներեն լեզվի էթնո-երաժշտագիտական վարչությունը։
1946 թվականից մինչև 1997 թվականը եղել է Էստոնիայի գիտությունների ակադեմիայի բաժանմունք։
Թանգարանի նկարները
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «General Information» (անգլերեն). Eesti Kirjandusmuuseum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Estonian Literary Museum (ELM)» (անգլերեն). Asia–Europe Foundation (ASEF). Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Eesti Kirjandusmuuseum» (էստոներեն). Eesti Entsüklopeedia. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի գրականագիտական թանգարան» հոդվածին։ |