Էստոնիայի հանրապետություն (1918-1940)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էստոնիայի հանրապետություն (էստ․՝ Eesti Vabariik), Էստոնիան 1918―1940 թթ․ (Էստոնիայի պաշտոնական անվանումն է նաև այժմ)։ Հռչակվել է 1918 թ․ փետրվարի 24֊ին՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Շուրջ երկու տարի տևած Էստոնիայի անկախության պատերազմից հետո, 1920 թ․ փետրվարի 2֊ին ԽՍՀՄ-ը Տարտուի հաշտության պայմանագրով ճանաչեց Էստոնիայի Հանրապետությունը։
| |||||
| |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Տալլին | ||||
Լեզու | էստոներեն | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | հանրապետություն | ||||
Պետության գլուխ | նախագահ |
1934 թ․ նախագահ Կոնստանտին Պացը երկրում հայտարարել է արտակարգ իրավիճակ և հաստատել ավտորիտար ռեժիմ։ Հինգ տարի անց՝ 1939 թ․ Նացիստական Գերմանիան և ԽՍՀՄ֊ը կնքեցին համաձայնագիր (Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ)՝ «ազդեցության գոտիների» բաժանելով Արևելյան Եվրոպան։ Այնուհետև 1940 թվականին խորհրդային զորքերը մտան Էստոնիա և հուլիսի 21֊ին հռչակեցին Էստոնիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որը նույն տարվա օգոստոսի 6֊ին դարձավ Խորհրդային Միության մաս։