Էստավայե (ֆր.՝ Estavayer), համայնք Շվեյցարիայի Ֆրիբուրի կանտոնում։ Բրուայե շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Նյոշատել (Նևշատել) լճի հարավային ափին, Իվերդոն ու Բեռն քաղաքների միջև։ Զբաղեցնում է 40,13 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 9.494: Համայնքը կազմավորվել է 2017 թվականի հունվարի 1-ին, շրջակա յոթ բնակավայրերի՝ Էստավայե լը Լակ քաղաքի և Բուսի, Մորեն, Մուրի, Ռոյրե լը Պրե, Վեռնեյ ու Վուիսան գյուղերի միավորմամբ[2]։ Պատմական փաստաթղթերում Բուսին առաջին անգան հիշատակվել է 1142 թվականին՝ որպեսBussey, Մորենը՝ 1216-ին՝ որպես Morens, Մուրին՝ 1228-ին՝ որպես Muris, Ռոյրե լը Պրեն՝ 1288-ին՝ որպես en Ruere: Վեռնեյն ինքն էլ կազմավորվել է երեք համայնքների՝ Օտավոյի, Ֆորեի ու Մոնբրելոյի միավորոման արդյունքում, որ տեղի է ունեցել 2006 թվականի հունվարի 1-ին[3]։

Բնակավայր
Էստավայե
ֆր.՝ Estavayer
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես40,36 կմ²
ԲԾՄ448 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն9712 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Փոստային դասիչ1470, 1475, 1486, 1489, 1541 և 1542
Ավտոմոբիլային կոդFR
Պաշտոնական կայքestavayer.ch(ֆր.)
Էստավայե (Շվեյցարիա)##
Էստավայե (Շվեյցարիա)

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Դը Ռիվա մատուռը (De Rivaz Chapel), Սակրե Կյոր մատուռը (Sacré-Coeur Chapel), Շենո դղյակը (Chenaux Castle), Սեն Լորեն վանքը, դոմինիկյան կույսերի վանքը, քաղաքային պարիսպն ու մյուս ամրությունները, Դիմի և Sires d’Estavayer շենքերը Էստավայե լը Լակում, Սեն Մորիս եկեղեցին Բուսիում, Սեն Պիեռ եկեղեցին ու La Molière աշտարակը Մուրիսում։ Բացի այդ, Էստավայե լը Լակ քաղաքը և Բուսի ու Վուիսան գյուղերն ամբողջությամբ ներառվել են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Համայնքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. Historisiertes Gemeindeverzeichnis der Schweiz accessed 5 January 2017
  3. Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz published by the Swiss Federal Statistical Office (գերմ.) accessed 19 July 2011
  4. «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach institutionellen Gliederungen, 1850-2000 (գերմ.) accessed 27 April 2016
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստավայե» հոդվածին։