Էռնեստ Թոմլինսոն (անգլ.՝ Ernest Tomlinson, սեպտեմբերի 19, 1924(1924-09-19)[1], Rawtenstall, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունիսի 12, 2015(2015-06-12)[1]), անգլիացի կոմպոզիտոր, որը հատկապես հայտնի է իր թեթև երաժշտական ստեղծագործություններով։ Նրան երբեմն անվանում էին «Ալան Փերրի» (անգլ.՝ Alan Perry

Էռնեստ Թոմլինսոն
Ծնվել էսեպտեմբերի 19, 1924(1924-09-19)[1]
ԾննդավայրRawtenstall, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 12, 2015(2015-06-12)[1] (90 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունBacup and Rawtenstall Grammar School?, Մանչեսթերի համալսարան և Royal Northern College of Music?
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտագետ և դաշնակահար
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ

Կյանք և կարիերա խմբագրել

Թոմլինսոնը ծնվել է Ռութենստալում, (Լանկաշիր, Անգլիա), երաժշտական ընտանիքում, Ֆրեդ Թոմլինսոն ավագի և Մեյ Թոմլինսոնի չորս երեխաներից մեկն է[2]։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ֆրեդ Թոմլինսոնը, ով նույնպես երաժիշտ էր, հիմնադրեց Ֆրեդ Թոմլինսոնի երգչախումբը և կատարեց Monty Python`s Flying Circus երաժշտական ստեղծագործությունը[3]։ Ինը տարեկանում նա դարձավ Մանչեսթեր մայր տաճարի երգչախմբի ղեկավար 1939 թվականին։ Հետագայում Ռութենստալում նա սկսեց հաճախել դպրոց և տասնվեց տարեկանում ստացավ կրթաթոշակ Մանչեսթերի համալսարանից և Մանչեսթերի թագավորական երաժշտական քոլեջից[4]։ Նա անցկացրեց հաջորդ երկու տարիները՝ սովորելով կոմպոզիցիա, մինչև 1943 թվականը, որից հետո նա հեռացավ միանալու թագավորական օդուժին, որտեղ, նա դարձավ մեխանիկ և ծառայութան անցավ Ֆրանսիայում 1944 և 1945 թվականներին։ Նա վերադարձավ Անգլիա 1945 թվականին՝ վերսկսելու իր ուսումը (Հեմֆրի Պրոկտեր-Գրեգի մոտ) և ավարտեց 1947 թվականին՝ ստանալով երաժշտության բակալավրի աստիճան կոմպոզիցիայի համար, ինչպես նաև դարձավ Մանչեստրի երաժշտական քոլեջի և ասոցիացիայի անդամ։

Թոմլինսոնը լքեց Հյուսիսային Անգլիան և մեկնեց Լոնդոն, որտեղ նա աշխատեց կոմպոզիտոր անգլ.՝ Arcadia և անգլ.՝ Mills Music Publishers» հրատարակչություններում՝ տրամադրելով երաժշտություն ռադիոյի և հեռուստատեսային հեռարձակումների, ինչպես նաև բեմի և ձայնագրման ստուդիաների համար։ Նա շարունակեց իր հետաքրքրությունը երգի նկատմամբ՝ պաշտոն ստանձնելով Մեյֆերի եկեղեցում։

Թոմլինսոնն իր առաջին ստեղծագործությունը հեռարձակել է BBC-ի կողմից 1949 թվականին, իսկ 1955 թվականին նա ստեղծեց է իր սեփական նվագախումբը "Ernest Tomlinson Light Orchestra" (Էռնեստ Թոմլինսոնի թեթև նվագախումբ).[5] 1951 - 1953 թվականներին Թոմլինսոնը եղել է Չինգֆորդի սիրողական դրամատիկական և օպերային հասարակության երաժշտական ղեկավար։ 1976 թվականին նա հորից ստանձնեց «Ռոսենդեյլի արական ձայն» երգչախմբի ղեկավարությունը, որը նա զբաղեցրեց հինգ տարի, որի ընթացքում երգչախումբը երեք տարի շահեց իրենց դասարանը BBC-ի «Grand Sing» մրցույթում։ Նա նաև եղել է Հյուսիսային համերգային նվագախմբի հիմնադիրը, կազմակերպել է բազմաթիվ համերգներ և հաղորդումներ։ Նա եղել է Մարկո Պոլոյի գլխավոր խորհրդատուն և մի քանի անգամ նկարահանվել է Բրայան Քեյի ծրագրում։

1984 թվականին, Թոմլինսոնը, պարզելով, որ BBC-ն տնօրինում է իրենց թեթև երաժշտության արխիվը, Թոմլինսոնը հիմնեց The Library of Light Orchestral Music (Թեթև երգչախմբի գրադարանը)-ը, որը գտնվում է Լանկաշիրի մերձակայքում գտնվող իր ընտանիքի ֆերմայում[6]։ Գրադարանը ներկայումս պարունակում է մոտ 50,000 աշխատանք, ներառյալ բազմաթիվ առարկաներ, որոնք այլապես կկորչեին։ Թոմլինսոնը ունեցել է 4 երեխա և 8 թոռ[4][7]։

Պարգևներ խմբագրել

Թոմլինսոնը արժանացել է մի քանի հեղինակավոր մրցանակների՝ Կոմպոզիտորների մրցանակը 1965 թվականին և երկու անգլ.՝ Ivor Novello մրցանակներ՝ մեկը 1970 թվականին թեթև երաժշտությանը մատուցած ծառայությունների համար, մյուսը՝ 1975 թվականին իր լիամետրաժ «Ալադին» բալետի համար[5]։ Մի քանի տարի նա եղել է Մեծ Բրիտանիայի կոմպոզիտորների գործադիր կոմիտեում, 1964 թվականին դարձել է կոմիտեի նախագահ։ 1965 թվականից նա եղել է Կատարողական իրավունքների միության կոմպոզիտոր-տնօրեն։ 2012 թվականին Թոմլինսոնը նշանակվել է Բրիտանական կայսրության (MBE) անդամ, Ծննդյան Պատվոգրում երաժշտությանը մատուցած ծառայությունների համար[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

Թոմլինսոնը հիմնականում հայտնի էր որպես թեթև նվագախմբային ստեղծագործությունների կոմպոզիտոր և ստեղծել է զգալի թվով ստեղծագործություններ՝ սկսած նախերգանքներից և մանրանկարներից, որոնցից «Փոքրիկ սերենադը» (1955թ., սկզբնապես կազմված էր BBC-ի «Մոխրոտը» ռադիոհաղորդման համար) և «Կանտիլենան»՝ հավանաբար։ ամենահայտնի ստեղծագործությունը[5]։ Հատկանշական են նաև մի շարք անգլիական ժողովրդական պարային մշակումներ։ 1960-ական թվականներին նա գրել է մի շարք թեստային քարտեր, ինչպիսիք են անգլ.՝ Greatly Occasion»-ը և անգլ.՝ tongue-in-cheek Capability Brown-ը։ Թոմլինսոնը նաև աշխատել է ավելի լայնածավալ ձևերի վրա, ներառյալ մի քանի ստեղծագործություններ սիմֆոնիկ ջազ ոճով, ինչպիսիք են Sinfonia 62-ը, որը հաղթել է «Ռիթմիկ-սիմֆոնիկ» ստեղծագործություններիn իտալական մրցույթում[8]։ Հատկանշական են նաև նրա երկու սիմֆոնիաները, երեք համերգային ծրագրերը և բազմաթիվ ստեղծագործություններ երգչախմբերի, փողային նվագախմբերի և համերգային խմբերի համար[7]։ 1966 թվականին Թոմլինսոնը դիրիժորեց իր «65» սիմֆոնիան Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճում, որը նվագում էր Մոսկվայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
  2. His brother Fred Tomlinson Jr developed a musical career in his own right, founding the Fred Tomlinson Singers.
  3. «Fred Tomlinson, singer on Monty Python – obituary». The Daily Telegraph. 2016 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  4. 4,0 4,1 Dave Laing (2015 թ․ հուլիսի 30). «Ernest Tomlinson obituary». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Colin Larkin, ed. (2002). The Virgin Encyclopedia of Fifties Music (Third ed.). Virgin Books. էջ 445. ISBN 1-85227-937-0.
  6. «Light music concert for composer's 90th». Longridge & Ribble Valley News. 2014 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  7. 7,0 7,1 Alasdair Steven (2015 թ․ հուլիսի 10). «Obituary: Ernest Tomlinson, MBE, composer and conductor». The Scotsman. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  8. Lewis Foreman (2015 թ․ հուլիսի 25). «Ernest Tomlinson: Composer and conductor who bestrode the world of light music and devoted himself to saving and promoting it». The Independent. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել