Ադել Էռնեստ
Ադել Էռնեստ (անգլ.՝ Adele Earnest, 1901, Ուոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1993, Մաունտ Վերնոն, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի ժողովրդական արվեստի հավաքորդ և պատմաբան, որը հայտնի է վայրի թռչունների կրկնօրինակներ ստեղծելու իր հեղինակությամբ։
Ադել Էռնեստ | |
---|---|
Ծնվել է | 1901 |
Ծննդավայր | Ուոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | 1993 |
Մահվան վայր | Մաունտ Վերնոն, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուելսլի քոլեջ |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, պատմաբան, արվեստագետ և գրող |
Վաղ կյանք
խմբագրելԾնվել է Մասաչուսեթս նահանգի Ուոլթեմ քաղաքում, հաճախել Ուելսլի քոլեջը։ Երիտասարդ, նոր ամուսնացած կինը որոշ ժամանակ ապրել է Փենսիլվանիայի գերմանական հատվածում․ ժամանակաշրջան, որին նա վերագրել է ժողովրդական արվեստի հանդեպ իր հետաքրքրությունը։
Արվեստի հավաքածու
խմբագրելՈրոշ ժամանակ աշխատել որպես դերասանուհի Եվա Լե Գալյենի բեմական մենեջեր, որից հետո տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Սթոնի Պթյնթ քաղաքն ու 1948 թվականին Կորդելիա Հեմիլթոնի հետ բացել Սթոնի Փոյնթի ժողովրդական արվեստի պատկերասրահը։ Պատկերասրահը շուտով հայտնի դարձավ ժողովրդական քանդակագործության ցուցադրություններով, որոնցից հատկապես կարևորվում էին կրկնօրինակ-խայծերը։ Հիմնվելով այդ հետաքրքրության վրա՝ 1965 թվականին հրատարակել է The Art of the Decoy: American Bird Carving գիրքը, որն առաջիններից մեկն էր, որը գիտական համատեքստում քննարկում էր կրնօրինակումները[1]։
Հեմիլթոնի, Մարիան Վիլարդի, Ալբերտ Բուլովայի և այլոց հետ հանդիսացել է Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարանի հիմնադիր հոգաբարձու[2]։ Հավաքածուին բազմաթիվ աշխատանքներ է նվիրել, որոնց թվում՝ Լոթրոփ Թ․ Հոլմսի հեղինակած երկու կրկնօրինակում ու Գաբրիել հրեշտակապետին պատկերող մի հողմացույց, որը դարձել է հաստատության խորհրդանիշը։
1984 թվականին հրատարակել է «Folk Art in America: A Personal View» վերնագրով ժողովրդական արվեստի հավաքագրման ոլորտի հուշագրական պատմությունը[1]։ Էռնեստը դեքոյների արվեստի նկատմամբ իր հետաքրքրությունը վերագրել է 1954 թվականին ձեռք բերած ազավնապոչ սագերի երեք քանդակի, որոնցից երկուսը վաճառել է ժողովրդական արվեստի հավաքորդ Ստյուարտ Գրեգորիին[3]։
Մահ
խմբագրելՄահացել է Մաունթ Վերնոն շրջանային կենտրոնի ծերանոցում։ Ամուսինը՝ Ջոելը, մահացել էր մի քանի տարի առաջ։ Ունի որդի՝ Յուջինը և թոռներ[4]։ Նրա փաստաթղթերը պահվում են Ամերիկայի ժողովրդական արվեստի թանգարանի արխիվներում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Gerard C. Wertkin (2004 թ․ օգոստոսի 2). Encyclopedia of American Folk Art. Routledge. ISBN 978-1-135-95614-1.
- ↑ National Museum of American Art (U.S.); Lynda Roscoe Hartigan (1990 թ․ հունվարի 1). Made with Passion. National Museum of American Art. ISBN 978-0-87474-289-3.
- ↑ «A Record Finish As Copley Closes Chapter On $7.35 Million O'Brien Sporting Collection». Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Adele Earnest, Expert On Folk Art, Dies at 92». 1993 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին – via NYTimes.com.
- ↑ «American Folk Art Museum Archives | AFAM | Adele Earnest Papers». folkartmuseum.libraryhost.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադել Էռնեստ կատեգորիայում։ |