Էպինեֆելուս
Էփինեֆելուս Մելբուրնի ակվարիումում
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Ձկներ
Ենթաթագավորություն Էումետազոյներ
Վերնատիպ Ողնաշարավորներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ձկներ
Դաս Կռճիկային ձկներ
Ընտանիք Պերկեսազգիներ
Լատիներեն անվանում
Epinephelus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 159903
NCBI 13397
EOL 213726

Էպինեֆելուս (լատին․՝ Epinephelus), քարե պերկեսների (Serranidae) ընտանիքին պատկանող ձկների տեսակ։ Գոյություն ունի ընդհանուր 100 տեսակ, որոնք տարածված են հիմնականում Հնդկական և Խաղաղօվկիանոսյան շրջաններում. 8 տեսակ հանդիպում ենք Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, 11 տեսակ արևմտյան Ատլանտիկայում և 9 տեսակ արևելյան Ատլանտիկայում և Միջերկրական ծովում։ Ունեն վառ և զանազան երանգավորում՝ սև ֆոնի վրա մեծ թվով վառ խալեր, գծեր և կետեր։ Էպինեֆելուսների երանգավորումը շատ փոփոխական է, այն կարող է փոխվել որոշակի իրավիճակներից և շրջակա պայմաններից։

Էպինեֆելուսը գիշատիչ է ամենաշարժ վերին ծնոտով, որը խողովակի ձև է ստանում բերանը բացելուց։ Բերանի նման կառուցվածքն էպինեֆելուսներին թույլ է տալիս ուժով ներքաշել որսը։ Սնվում են փոքր շնաձկներով, ձկներով, օմարներով, կատվաձկներով, ծովային երիտասարդ կրիաներով։

Ձկների երկարությունը տատանվում է 20 սմ-ից մինչև 2,5 մետր, մարմնի քաշը՝ 100 գ-ից մինչև 450 կգ։ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևադարձային հատվածներում բնակվում է հսկայական Epinephelus lanceolatus, որի երկարությունը 270 սմ է, իսկ քաշը՝ 400 կգ։ Ատլանտյան օվկիանոսում բնակվում է Epinephelus itajara, 250 սմ երկարությամբ և 455 կգ քաշով։

Որոշ տեսակներ ունեն արդյունաբերական նշանակություն։ Որոշ երկրներում դրանք բուծվում են ակվամշակույթում։

Դասակարգում

խմբագրել

Ցեղատեսակի մեջ մտնում են 99 տեսակ՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Golani, D., Askarov, G. & Dashevsky, Y. (2015): First record of the Red Sea spotted grouper, Epinephelus geoffroyi (Klunzinger, 1870) (Serranidae) in the Mediterranean. BioInvasions Records, 4 (2): 143–145.
  2. Tucker, S.J., Kurniasih, E.M. & Craig, M.T. (2016): A New Species of Grouper (Epinephelus; Epinephelidae) from the Indo-Pacific. Copeia, 104 (3): 658-662.

Արտաքին հղումներ

խմբագրել