Քարե պերկեսներ
Cromileptes altivelis skansen 2006.jpg
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Ձկներ
Ենթաթագավորություն Էումետազոյներ
Վերնատիպ Ողնաշարավորներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ձկներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Ընտանիք Պերկեսազգիներ
Լատիներեն անվանում
Serranidae


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 159903
NCBI 13397
EOL 213726

Քարե պերկեսներ (լատ.՝ Serranidae), պերկեսազգիների (Perciformes) կարգին պատկանող ճառագայթալողակ ձկների ընտանիք[1]: Գոյություն ունի մոտավոր 475 տեսակ, որոնք միավորվում են 64 ցեղերի: Չափազանց զանազան խումբ: Ներկայացուցիչներից մեծամասնությունը բնակվում են արևադարձային և բարեխառն գոտիների ծովում, ոչ բոլորն են տարածված քաղցրահամ ջրերում: Թեպետ շատ քարե պերկեսների երկարությունը չի գերազանցում 10 սմ, նրանց մեջ կան շատ խոշոր տեսակներ, մասնավորապես Հնդկական օվկիանոսում բնակվող հսկայական պերկեսի երկարությունը հասնում է 3 մ, իսկ քաշը 400 կգ: Հաջորդական կամ միաժամանակյա հերմաֆրոդիտներ են: Որոշ տեսակներ ձկնորսության առարկա են հանդիսանում:

ՆկարագրությունԽմբագրել

Ընդհանուր առմամբ քարե պերկեսները հսկայական մարմին ունեն, խոշոր բերան, խռիկային կափարիչները պատված են փշերով: Մեկ մեջքի լողաթևը լավ զարգացած փշոտ հատվածով, երբեմն այն իրենից առանձին լողաթև է ներկայացնում: Սրբանային լողաթևի վրա, որը կարճ է մեջքի լողաթևի փափուկ հատվածից, 3 փուշ կա[2]: Որովայնի լողաթևերում, որոնք տեղակայված են կրծքին, 1 փուշ և 5 փափուկ ճառագայթ կա: Մանր սուր ատամները դասավորված են մի քանի շարքով, որոշ տեսակներ ծնոտի վերևի և ներքևի առջի հատվածում ժանիքներ կան: Երանգավորումը վառ է, որը յուրահատուկ է խութի ձկների համար: Բոլոր քարե պերկեսները գիշատիչներ են, հիմնականում որսում են դարանատեղից: Նրանց մեջ տարածված է կաննիբալիզմը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Жизнь животных. Рыбы
  2. Randall J. E (1998), Paxton, J. R. & Eschmeyer, W. N., ed. Encyclopedia of Fishes. — San Diego: Academic Press, 1998. — P. 195—199. — ISBN 0-12-547665-5

Արտաքին հղումներԽմբագրել