Պերկեսազգիներ, (լատին․՝ Perciformes), ձկների ամենամեծ կարգերից։ Ընդգրկում է ավելի քան 150 ընտանիք, 6 հազար տեսակ։ Լողափամփուշտը աղիքների հետ միացած չէ կամ բացակայում է։ Մեջքային լողակները, որպես կանոն, երկուսն են, ծակող ճառագայթներով։ Տարածված են ծովերում և քաղցրահամ ջրերում, ԽՍՀՄ-ի ջրերում ապրում են 28 ընտանիքի ներկայացուցիչներ։ Առավել հաճախ հանդիպում են պերկեսը, ծովային ծածանը, սկումբրիան, ստավրիդան են։ Շատ տեսակներ արդյունագործական կարևոր օբյեկտ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։