Էչառի-Արանաս (իսպ.՝ Echarri-Aranaz[4][5], բասկերեն և պաշտոնական անվանաձևը՝ Etxarri Aranatz[6]), քաղաք և համայնք Իսպանիայի հյուսիսային մասում՝ Նավառա պրովինցիայի Լա Բարանկա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 33,02 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 2482։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Պամպլոնա քաղաքից հեռավորությունը մոտավորապես 40 կիլոմետր է։

Բնակավայր
Էչառի-Արանաս
բասկ.՝ Etxarri Aranatz[1][2]
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Հիմնադրված է1312 թ.
Մակերես33 կմ²
ԲԾՄ509 մետր
Պաշտոնական լեզուբասկերեն և իսպաներեն
Բնակչություն2521 մարդ (2023)[3]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ31820
Ավտոմոբիլային կոդNA
Պաշտոնական կայքetxarriaranatz.eus
Էչառի-Արանաս (Իսպանիա)##
Էչառի-Արանաս (Իսպանիա)

Համայնքն ընկած է պրովինցիայի բասկախոս տարածքում, որտեղ բասկերենը ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ՝ իսպաներենի հետ մեկտեղ (1986 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված օրենքի համաձայն՝ Նավառան լեզվի գործածության տեսակետից բաժանված է երեք տարածաշրջանի[7]): 2011 թվականի տվյալներով Էչառի-Արանասի բնակիչների 72.4%-ը որպես մայրենի լեզու նշել է բասկերենը[8]։

Ժողովրդագրություն խմբագրել

Տարին 1900 1950 1970 1981 1991 2001 2011 2021
Բնակչ. 1499 1642 2078 2268 2329 2251 2485 2489
Quelle: INE[9]

Պատմություն խմբագրել

Էչառի-Արանասը հիմնադրվել է 1312 թվականին։

Կարլիստական առաջին պատերազմի ժամանակ գրավվել ու ամրացվել է լիբերալ (ազատական) զորքերի կողմից։ 1834 թվականի աշնանը քաղաքը վերանվաճելու և այնտեղ գտնվող թնդանոթներին տիրելու կարլիստների փորձը ձախողվել է։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Դոլմեններ
  • Սբ. Մարիամ եկեղեցի
  • Անարատ հղության մատուռ
  • Սբ. Ադրիանոսի մատուռ
  • Տիրամոր մատուռ
  • Սբ. Գրիգորիուսի մատուռ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. Modificaciones en los municipios producidas desde el 01-01-14 hasta el 01-01-15National Statistics Institute.
  3. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  4. Cita libro|apellidos=Nieto Ballester |nombre=Emilio |título=Breve diccionario de topónimos españoles |editorial=Madrid:Alianza Editorial |año=1997 |página=151 |isbn = 84-206-9487-8
  5. Cita web |título=Alteraciones de los municipios en los Censos de Población desde 1842. |autor=Instituto Nacional de Estadística de España |enlaceautor=Instituto Nacional de Estadística (España) |fechaacceso=15 de diciembre de 2009 |url=http://www.ine.es/intercensal/intercensal.do?search=1&cmbTipoBusq=1&textoMunicipio=Aranatz&btnBuscarDenom=Consultar+selecci%F3n
  6. Cita web |título=Información y datos de Echarri-Aranaz |enlaceautor=Gobierno de Navarra |fechaacceso=12 de febrero de 2010 |url=http://www.navarra.es/home_es/Navarra/272+Municipios/entidad.htm?IdEnt=184
  7. Ley Foral 18/86, de 15 de diciembre de 1986, del Vascuence. Régulation de son usage et de son officialisation. En français Արխիվացված 2008-12-16 Wayback Machine sur le site de L'aménagement linguistique dans le monde.
  8. Կաղապար:Eu Nafarroako Datu Soziolinguistikoa 2018 (Données socio-linguistiques en Navarre 2018)
  9. «INEbase. Alteraciones de los municipios». Վերցված է 2023-04-03-ին.

Գրականություն խմբագրել

  • Rafael Karasatorre, José Luis Erdozia Mauleón, Eugenio Ulaiar - Etxarri-Aranatzko euskara eta Arañaz elkarteko hiztegia: año=1991, editorial=Altaffaylla Kultur Elkartea, idioma=euskera, isbn=84-86597-21-8
  • Caro Baroja, Julio: La casa en Navarra, vol 1, Pamplona, C.A.N., 1982, pp. 304–307.
  • García Gainza (et. al.): Catálogo Monumental de Navarra, vol. V*, Merindad de Pamplona, Adiós-Huarte Araquil, Pamplona, Gobierno de Navarra, Arzobispado de Pamplona, Universidad de Navarra, 1994, pp. 579–591.
  • Lacarra Ducay, Mª Carmen (et al.): Navarra, guía y mapa, Estella, C.A.N. 1986, pp. 191–192.
  • Pérez Ollo, Fernando: Ermitas de Navarra, Pamplona, C.A.N. 1983, pp. 76–77.
  • Enciclopedia Auñamendi

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էչառի-Արանաս» հոդվածին։