Էնրիկ Սաբորիտ
Էնրիկ Սաբորիտ Տեյշիդոր (իսպ.՝ Enric Saborit Teixidor, ապրիլի 27, 1992[1], Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկ Բիլբաո» ակումբի պաշտպան։
Էնրիկ Սաբորիտ կատ.՝ Enric Saborit Teixidor | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 27, 1992[1] (32 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա | ||||||||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||||||||
Քաշ | 72 կգ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ատլետիկ Բիլբաո | ||||||||||||||
Համար | 25 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԾնվել է Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում, մանկությունն անցկացրել է Մատարոյում[2][3]։ 16 տարեկան հասակում Սաբորիտը հեռացել է «Էսպանյոլ» ակումբի երիտասարդական թիմի կազմից և տեղափոխվել Վիտորիա Գաստեյ, որտեղ ապրում էր նրա մայրը[2][4]։ Որոշ ժամանակ անց Էնրիկեն դարձել է «Ատլետիկ Բիլբաո» ակումբի երիտասարդական թիմի խաղացող[5]։ Սա երկրպագուների շրջանում տարաձայնություններ է առաջացրել, թե համապատասխանում է արդյոք նրա հետ կնքված պայմանագիրը ակումբի քաղաքականության չափանիշներին[3][4]։ Այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը փորձ էր հավաքել և ավարտել կրթությունը երիտասարդական թիմում, նրան տեղափոխել են «Ատլետիկո Բիլբաոյի» երկրորդ կազմ, որը հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում։ 2012/13 մրցաշրջանում անցկացրել է 36 խաղ, ներառյալ փլեյ-օֆֆը Սեգունդայում հանդես գալու իրավունքի համար։
2013 թվականի օգոստոսի 25-ին Էնրիկ Սաբորիտն իր նորամուտն է կատարել Լա Լիգայի շրջանակներում թիմի հիմնական կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 90 րոպե. «Ատլետիկոյի» և «Օսասունայի» հանդիպումը «Անոետա» մարզադաշտում ավարտվել է տանտերերի հաղթանակով (2:0)[6]։ 2014 թվականի հուլիսի 9-ին խաղային պրակտիկայի բացակայության պատճառով նա վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Մալյորկա» ակումբի կազմ, որը հանդես էր գալիս Սեգունդայում[7]։ Վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Ատլետիկի Բիլբաո» ակումբի կազմ, որը պայքարում էր 2015/16 մրցաշրջանում Սեգունդայում մնալու համար։ Սակայն թիմը չի կարողացել պահպանել իր տեղը և անցել է Սեգունդա Բ։
Առաջին անգամ Էնրիկեն խաղացել է Եվրագավաթներում 2015/2016 մրցաշրջանի շրջանակներում ընդդեմ «Ալկմար Զանստրեկի», որի ընթացքում նա կատարել է գոլային փոխանցում Կիկե Սոլային[8]։ Պաշտպանի ջանքերը աննկատ չեն անցել։ 2016/2017 մրցաշրջանից առաջ նա մարզվել է բասկերի թիմի հիմնական կազմի հետ և դիտարկվել է որպես Միկել Բալենսիագային փոխարինող[9]։ Ակումբի կազմում առաջին գոլը Սաբորիտը խփել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ին՝ 2016/2017 մրցաշրջանի խմբային փուլի ընթացքում։ Այդ գնդակի շնորհիվ խաղն ավարտվել է ոչ-ոքի[10]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից − 2009[11]
- Իսպանիայի գավաթակիր − 2010[12]
Ակումբային վիճակագրություն
խմբագրել- 2018 թվականի փետրվարի 11-ի տվյալներով-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ[13] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Բասկոնիա | Տերսերա | 2010/2011 | 4 | 0 | — | — | 4 | 0 | ||
Ընդհանուր | 4 | 0 | — | — | 4 | 0 | ||||
Ատլետիկ Բիլբաո | Սեգունդա Բ | 2010/11 | 26 | 3 | — | — | 26 | 3 | ||
2011/12 | 27 | 2 | — | — | 27 | 2 | ||||
2012/13 | 36 | 1 | — | — | 36 | 1 | ||||
Սեգունդա | 2015/16 | 26 | 0 | — | — | 26 | 0 | |||
Ընդհանուր | 115 | 6 | — | — | 115 | 6 | ||||
Ատլետիկ Բիլբաո | Պրիմերա | 2013/14 | 5 | 0 | — | — | 5 | 0 | ||
2015/16 | — | — | 1 | 0 | 1 | 0 | ||||
2016/17 | 9 | 0 | 3 | 1 | 2 | 1 | 14 | 2 | ||
2017/18 | 11 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 14 | 0 | ||
Ընդհանուր | 25 | 0 | 5 | 1 | 4 | 1 | 34 | 2 | ||
→ Մալյորկա | Սեգունդա | 2014/15 | 16 | 0 | 1 | 0 | — | 17 | 0 | |
Ընդհանուր | 16 | 0 | 1 | 0 | — | 17 | 0 | |||
Ամբողջ կարիերա | 161 | 6 | 6 | 1 | 4 | 1 | 171 | 8 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 «De Mataró a Bilbao» [From Mataró to Bilbao]. El Correo (Spanish). 26 февраля 2008. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 «Saborit, un catalán en el Athletic» [Saborit, a Catalan at Athletic]. La Vanguardia (Spanish). 5 января 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 «Saborit abre el debate de la filosofía del club» [Saborit opens debate on club philosophy]. Marca (Spanish). 27 февраля 2008. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «El Athletic tras Enric Saborit, cadete del RCD Espanyol» [Athletic tracking Enric Saborit, RCD Espanyol cadet] (Spanish). 22 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 18 сентбяря 2013-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bilbao triumph in Basque derby». 25 августа 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «El defensa del Athletic Enric Saborit jugará cedido en el Mallorca» [Athletic defender Enric Saborit will play on loan in Mallorca]. Mundo Deportivo (Spanish). 2014 թ․ հուլիսի 9. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «El Athletic tira la victoria por una jugada del tebeo» [Athletic throw win away with comics-like play]. Diario AS (իսպաներեն). 10 декабря 2015. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Saborit y Elustondo entran en la convocatoria por Beñat y Balenziaga» [Saborit and Elustondo make squad for Beñat and Balenziaga] (իսպաներեն). 15 октбяря 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Rapid Vienna 1–1 A Bilbao». The Guardian. 8 декабря 2016. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «¡Campeones juveniles dieciocho años después!». 26 de junio de 2010. Վերցված է 25 июня 2012-ին.
- ↑ «El Athletic Club juvenil subcampeón de Copa». 27 июня 2009. Վերցված է 25 июня 2012-ին.
- ↑ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
Արտաքին հղումներ
խմբագրել- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Էնրիկ Սաբորիտ պրոֆիլը BDFutbol կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկ Սաբորիտ» հոդվածին։ |