Էնրիկե Սանտոս Դիսսեպոլո
Էնրիկե Սանտոս Դիսսեպոլո (Դիսսեպոլին) (իսպ.՝ Enrique Santos Discépolo (Discepolín), մարտի 27, 1901[1][2][3][…] - դեկտեմբերի 23, 1951[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[3]), տանգոյի և միլոնգայի արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր, հայտնի տանգոների հեղինակ։ Հանդես է եկել նաև որպես դերասան, ռեժիսոր և սցենարիստ։
Էնրիկե Սանտոս Դիսսեպոլո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1901[1][2][3][…] |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1951[1][2][3][…] (50 տարեկան) Բուենոս Այրես, Արգենտինա[3] |
Գերեզման | Լա Չակարիտա գերեզմանատուն |
Ժանրեր | թատրոն և տանգո |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, երգերի հեղինակ, դիրիժոր, կինոդերասան և բանաստեղծ |
Գործիքներ | դաշնամուր |
![]() |
Թատերական ռեժիսոր և դրամատուրգ Արմանդո Դիսսեպոլոյի եղբայրը։
Կենսագրություն Խմբագրել
Էնրիկե Դիսսեպոլոն ծնվել է 1901 թվականին Բուենոս Այրեսում։ Դեռ վաղ տարիքից հակում է ունեցել արվեստի հանդեպ, փորձել է խաղալ նախքան տանգոյի երաժշտություն գրելը։ Գրել է մի քանի երգեր (այդ թվում հայտնի Que vachaché, հին լունֆարդո արտահայտություն, որը նշանակում է «Whatcha gonna do»): 1928 թվականին երգիչ Ասուսենա Մայսանին կատարել է Դիսսեպոլոյի Esta noche me emborracho («Այսօր ես հարբելու եմ»), և կատարումից հետո այն Դիսսեպոլոյին ճանաչում է բերել։ Տարիներ անց դերասանուհի և երգչուհի Տիտա Մերելոն կատարել է Que vachaché և նույն ժողովրդականությունը ձեռք բերել, ինչպես Esta noche me emborracho: 1928 թվականին Էնրիկե Դիսսեպոլոն հանդիպել է իր գործընկեր Տանյային և ողջ կյանքի ընթացքում նրանք միասին են եղել[4]։
Հետագա տարիներին Դիսսեպոլոն շարունակել է ճանաչում ձեռք բերել և 1935 թվականին գրել է «Cambalache» երգը, որի բառերը ոչ միայն արտացոլում էին դարաշրջանի քաղաքական մթնոլորտը, այլև գրեթե կանխատեսում էր դրա ապագան։
Դիսսեպոլոն մահացել է 1951 թվականին կաթվածից Սուրբ Ծննդյան նախօրեին[4]։
Տանգո Խմբագրել
- Secreto
- Malevaje
- Qué vachaché
- Yira, yira
- Que sapa señor
- Cambalache
- Sueño de juventud
- Justo el 31
- Chorra
- Soy un arlequín
- Quién más, quién menos
- Confesión
- Canción desesperada
- Cafetín de Buenos Aires
- Esta noche me emborracho
- Sin Palabras
- Tormenta
- Desencanto
- Alma de bandoneón
- Infamia
- Uno (Letra)
- El choclo (Letra)
- Bizcochito (Música)
Ֆիլմագրություն Խմբագրել
Դերասան Խմբագրել
- El hincha (1951)
- Yo no elegí mi vida (1949)
- ...Y mañana serán hombres (1939)
- Cuatro corazones (1939)
- Melodías porteñas (1937)
- Mateo (1937)
- Yira, yira (1930)
Ռեժիսոր Խմբագրել
- Cándida, la mujer del año (1943)
- Fantasmas en Buenos Aires (1942)
- En la luz de una estrella (1941)
- Caprichosa y millonaria (1940)
- Un señor mucamo (1940)
- Cuatro corazones (1939)
Սցենարիստ Խմբագրել
- Blum (1970) (argumento)
- El hincha (1951)
- Yo no elegí mi vida (1949)
- Cándida, la mujer del año (1943)
- Fantasmas en Buenos Aires (1942)
- En la luz de una estrella (1941)
- Confesión (1940)
- Caprichosa y millonaria (1940)
- Un señor mucamo (1940)
- Cuatro corazones (1939)
- Melodías porteñas (1937)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ 4,0 4,1 Pérez, Alberto Julián (2012). «Las letras de los tangos de Enrique Santos Discépolo». Hispanic Poetry Review 9 (2): 28-62. ISSN 1531-0167.
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էնրիկե Սանտոս Դիսսեպոլո կատեգորիայում։ |