Էնվայրոնմենթ, Ինվայրոնմենթ (անգլ.՝ Environmental art` միջավայրային արվեստ, անգլ.՝ Environment՝ շրջապատ, միջավայր, ներկայացում հանդիսատեսի մասնակցությամբ), ավանգարդային ժամանակակից արվեստի ձևերից մեկը։ Գեղարվեստական աշխատանքների շարք, որը ներառում է ինչպես արվեստում բնության նկատմամբ պատմական մոտեցումները, այնպես էլ ավելի ուշ ժամանակաշրջանի աշխատանքի բնապահպանական և քաղաքական հիմնավորում ունեցող աշխատանքներ[1][2]։ Էկոլոգիական արվեստն առաջ է եկել պաշտոնական խնդիրներից, հողի՝ որպես քանդակագործության նյութ օգտագործումից մինչև համակարգերի ավելի խորը կապերից, սոցիալական խնդիրների հետ գործընթացներից և երևույթներից[3]։ 1990-ական թվականներին առաջացել է սոցիալական և էկոլոգիական մոտեցումների դիրքորոշումը, որը ուղղված էր էկոլոգիայի վերականգնմանը[4]։ Վերջին տասնամյակների ընթացքում էկոլոգիական արվեստն ամբողջ աշխարհում դարձել է ցուցահանդեսների թեմա, քանի որ կլիմայի փոփոխության սոցիալական ու մշակութային ասպեկտները դուրս են գալիս առաջնային պլան։

Ռոբերտ Սմիթսոն, «Պարուրաձև նավամատույց»

«Էնվայրոնմենթ» տերմինը հաճախ ներառում է «բնապահպանական» խնդիրները, բայց չի բնութագրվում միայն դրանցով[5]։ Էնվայրոնմենթում առաջնային պլանում է նկարչի կապը բնության հետ և բնական նյութերի օգտագործումը[1][2]։ Այս կոնցեպցիան սերտ կապված է լենդ արտի և էկոլոգիական արվեստի զարգացող ոլորտի հետ։ Էնվայրոնմենթում նկարիչները հաճախ օգտագործում են մտքեր գիտությունից ու փիլիսոփայությունից։ Աշխատանքները ներառում են ավանդական մեդիան, նոր մեդիան և արտադրության կարևորագույն հասարակական ձևերը։ Աշխատանքները ներառում են նաև լանդշաֆտային էկոլոգիական ամբողջական սպեկտրը՝ գյուղականից մինչև քաղաքային արտադրություն։ Էնվայրոնմենթի կոնցեպցիան կայանում է դիտորդին արտ տարածությունում ներգրավելու և շրջակա միջավայրը գեղարվեստական օբյեկտի հետ ձուլելու մեջ։ Այս ուղղությունը ձգտում է կոտրել արվեստը կյանքից տարանջատող պատմականորեն ձևավորված ավանդույթը, ստեղծել իրական միջավայրը նմանակող նատուրալիստական արտ օբյեկտներ։ Էնվայրոնմենթի հանդիսատեսը դառնում է դրա «մասնակիցը»[6][7]։ Արվեստի այս տեսակը հաճախ է օգտագործվում փոփ արտում[8]։

Պատմություն․ Բնանկարային գեղանկարչություն խմբագրել

 
Կլոդ Մոնե, «Վատերլոի կամուրջ», Լոնդոն
 
Դիանա Բուրկո, «Waters Glacier and Bucks» 2013

Կարելի է պնդել, որ էնվայրոնմենթը որպես արվեստ սկիզբ է առել քարանձավային գեղանկարչությունից դեռևս հին քարի դարում։ Այն ժամանակ, երբ դեռ չէր հայտնաբերվել ոչ մի բնանկար, քարանձավային նկարները նկարագրում էին բնության այլ ասպեկտներ, որոնք կարևոր էին քարանձավային մարդկանց համար․ օրինակ՝ կենդանիներ ու մարդկային կերպարանքներ։ «Դա բնության նախապատմական հետազոտում է։ Այսպես թե այնպես, բնությունը դարերի ընթացքում մնացել է ստեղծագործության համար առաջնային թեման»[9]։ Այս արվեստի առավել նոր օրինակները կապված են բնանկարային գեղանկարչության հետ։ Երբ նկարիչները նկարում էին պլեների վրա, խորը կապ էին հաստատում շրջակա միջավայրի ու եղանակի հետ և հետագայում այդ սևեռուն դիտումները տեղափոխում իրենց կտավների վրա։ Ջոն Կոնստեբլի երկնքի նկարները «առավել ճշգրիտ են պատկերում երկինքը բնության մեջ»[10]։ Կլոդ Մոնեի նկարների լոնդոնյան շարքը նույնպես պատկերում է նկարչի կապը շրջակա միջավայրի հետ։ «Ինձ համար բնանկար որպես այդպիսին գոյություն չունի, քանի որ վերջինիս արտաքին տեսքը փոփոխվում է ամեն վայրկյան․ շրջապատող միջավայրը կենեդանացնում է այն, օդն ու լույսն անընդհատ փոխակերպվում են և միայն շրջապատող միջավայրն է սուբյեկտներին տալիս իրենց իրական արժեքը»[11]։

Ժամանակակից նկարիչները պատկերում են բնության երևույթները և նրանց փոփոխությունները ժամանակի ընթացքում՝ էկոլոգիական խնդիրների մասին պատմելու և կլիմայի փոփոխությանը ուշադրություն դարձնելու համար[12][13]։

Ալեքսիս Ռոքմանի բնանկարները պատկերում են վերջինիս հայացքները կապված կլիմայի փոփոխության հետ[14]։

Էնվայրոնմենթ և քանդակագործության այլ ձևեր խմբագրել

 
Ռոբերտ Մորիս, «Աստղադիտարան», Նիդերլանդներ

Էնվայրոնմենթը 1960-ական թվականների սկզբին և 1970-ականների վերջին սկսել է վերածվել «շարժման»։ Վաղ շրջանում այն առավել շատ ասոցացվում էր քանդակի հետ՝ հատկապես լենդ արտի և «Arte Povera»-ի․ վերջինս առաջացել է ավանդական քանդակային կառուցվածքների և աշխատանքների աճող քննադատության պատճառով, որոնք ընկալվում էին որպես հնացած և բնական միջավայրի հետ աններդաշնակ։

1968 թվականի հոկտեմբերին Ռոբերտ Սմիթսոնը Նյու Յորքի «Dawn Gallery» պատկերասրահում կազմակերպել է «Հողային աշխատանքներ» խորագրով ցուցահանդես։ Այս աշխատանքները մարտահրավեր էին նետում ցուցահանդեսների մասին ավանդական պատկերացումներին։ Սրանց մեծ մասը ներկայացվել են միայն լուսանկարներով՝ ընդգծելով վերջիններիս ձեռքբերման անհնարինությունը[15]։

«Նրանք չեն հայտնագործել բնանկարը, այլ օգտագործել են այն․ նրանց արվեստը ոչ միայն կապված է եղել լանդշաֆտի հետ, այլ նաև ընդգրկել է այն»[16]։ 1960-ական թվականների վերջին և 1970-ականների սկզբին տեղի է ունեցել քանդակագործության, լանդշաֆտի և վերջիններիս նկատմամբ վերաբերմունքի պատկերացման ավանգարդային տեղաշարժ։ Այդ տեղաշարժը նոր տարածություն է բացել և ընդլայնել է աշխատանքների փաստաթղթավորման և կոնցեպտուալիզացման միջոցները[17]։

1960-ական թվականներից էնվայրոնմենթով են զբաղվել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Նիլս Ուդոն, Ժան Մաքս Ալբերտը, Պյոտր Կովալսկին և ուրիշներ։

 
Ժան Մաքս Ալբերտ, «Point reaches to point across the void», Բորդո, 1978

Էնվայրոնմենթը քաղաքային և հանրային վայրերում խմբագրել

 
Անդրեա Պոլի, «Particle Falls» 2013
 
Միլթոն Բեսերա, Վենեսուելա 1995[18]
 
Ջոն Ֆեքներ, «Toxic», Նյու Յորք 1982

Այնպես, ինչպես անապատներում հողային աշխատանքները ձևավորվել են բնանկարային գեղանկարչության մասին պատկերացումներից, փաբլիկ արտի տարածումը խթանել է արվեստագետներին օգտագործել քաղաքային բնանկարը որպես միջավայր, ավելի լայն լսարանի հետ շրջակա միջավայրի գաղափարների և կոնցեպցիաների փոխանակման հարթակ։ «Էնվայրոնմենթի շատ նկարիչներ հիմա ոչ թե իրենց աշխատանքների սովորական դիտորդներ են ուզում, այլև հանրություն, որին կարող են պատմել իրենց արվեստի նշանակության և նպատակների մասին»։ 1970-ական թվականների վերջին և 1980-ական թվականներին սկզբին այս աշխատանքները մուտք են գործել հանրային բնանկար, երբ ավելի վաղ ժամանակաշրջանի աշխատանքները հիմանականում ստեղծվել են Ամերիկայում, անապատներում։ Ռոբերտ Մորիսը և նրա նման շատ այլ նկարիչներ գրավել են շրջանային դեպարտամենտների և հանրային հանձնաժողովների ուշադրությունը հանրային վայրերում արվեստի գործեր ստեղծելու համար[19]։ Հերբերթ Բայերը օգտագործել է նմանօրինակ մոտեցում և 1982 թվականին ստեղծել «Mill Creek Canyon Earthworks»-ը։ Նախագիծն իրականացրել է այնպիսի գործառույթներ, ինչպիսին է պայքարը էրոզիայի դեմ և այլն[20]։ Լյուսի Լիպարդի ժամանակակից լենդ արտի և նախապատմական մշակույթի միջև եղած զուգահեռների մասին հեղափոխական գրքում դիտարկվում էին այն միջոցները, որոնց շնորհիվ այդ ձևերն ու կերպարները «դրվում են» բնական համակարգերի և հողի հետ աշխատող ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների վրա[17]։

Ալան Սոնֆիստն իր առաջին «Time Landscape» քանդակում ներկայացրել է էնվայրոնմենթի հիմնական գաղափարը որպես բնության վերադարձ քաղաքային միջավայր։ Քանդակը 1965 թվականին տեղադրվել է Նյու Յորքում։ Էնվայրոնմենթի նկարիչների աշխատանքներում հաճախ է արտահայտվում բնության և բնական միջավայրի սրբությունը։

Էնվայրոնմենթը ներառում է նաև քաղաքային բնանկարի ոլորտը։ Էնվայրոնմենթի նկարչուհի Մերի Միսը 1969 թվականին սկսել է ստեղծել արվեստի գործեր քաղաքային միջավայրում և շարունակել մշակել նախագծեր մեծ ընկերությունների մասնակցությամբ[21]։ Ագնես Դենեսը Մանհեթենի կենտրոնում ստեղծել է «Wheatfield - A Confrontation» (1982) աշխատանքը։ 1978 թվականին Բարի Թոմասը և վերջինիս ընկերներն անօրինական ձևով զբաղեցրել են Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքի հողամասերից մեկը։ Նա հողամասը հարստացրել է նոր հողով, իսկ հետո տնկել կաղամբի 180 տնկի «Cabbage» բառի ձևով իր «Vacant Lot of Cabbages» աշխատանքի համար։ Ավելի ուշ հողամասը զբաղեցրել են նկարիչների աշխատանքները․ բոլոր միջոցառումները տևել են 6 ամիս և ավարտվել տեղի ծառերին ու անտառներին նվիրված ամենշաբաթյա փառատոնով։ 2012 թվականին Նոր Զելանդիայի խոշորագույն մշակութային հաստատությունը՝ Te Papa Tongarewa թանգարանը, ձեռք է բերել պահպանված կաղամբները՝ անվանելով դրանք «մեր գեղարվեստական և սոցիալական պատմության կարևոր մասը»[22]։

Անդրեա Պոլի «Particle Falls» ինստալյացիան օդում մասնիկները դարձրել է այնքան տեսանելի, որ դրանց կարող էին հետևել նույնիսկ անցորդները[23]։ HighWaterLine-ի աշխատանքի համար Իվ Մոշերը և մյուսները զբոսնում էին Նյու Յորքի և Մայամիի՝ վտանգի ենթակա շրջաններում՝ նշելով ջրհեղեղի կանխատեսվող վնասը, որը կարող է առաջանալ կլիմայի փոփոխության հետևանքով և զրուցելով բնակիչների հետ[24][25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bower, Sam (2010). «A Profusion of Terms». greenmuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  2. 2,0 2,1 Steinman, Susan. «WEAD, Women Environmental Artists Directory». WEAD, Women Environmental Artists Directory. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  3. Kastner, J. and Wallis, B. Eds. (1998) Land and Environmental Art. London: Phaidon Press.
  4. * Gablik, S. (1984) Has Modernism Failed? New York: Thames and Hudson.
    • Gablik, S. (1992) The Reenchantment of Art. New York: Thames and Hudson.
    • Matilsky, B., (1992) Fragile Ecologies: Contemporary Artists Interpretations and Solutions, New York, NY: Rizolli International Publications Inc.
  5. Weintraub, Linda. «Untangling Eco from Enviro». Artnow Publications. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  6. «Environmental sculpture». Энциклопедия Британника. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  7. Власов В.Г. Энвайронмент // Новый энциклопедический словарь изобразительного искусства. — СПб.: Азбука-классика, 2009. — Т. X: Ф — Я. — 927 с.
  8. Ольга Морозова. «Поп-арт». Энциклопедия Кругосвет. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «The Landscape in Art: Nature in the Crosshairs of an Age-Old Debate - ARTES MAGAZINE». ARTES MAGAZINE (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  10. Thornes, John E. A Rough Guide to Environmental Art(անգլ.) // Annual Review of Environment and Resources : journal. — 2008. — Т. 33. — С. 391—411 [395]. — doi:10.1146/annurev.environ.31.042605.134920 Архивировано из первоисточника 1 փետրվարի 2014.
  11. House, John Monet: Nature into Art. — London: Yale University Press, 1986. — С. 221. — ISBN 978-0-300-03785-2
  12. Painting Climate Change: An Interview with Artist Diane Burko About Her Show 'The Politics of Snow'(անգլ.) // The Scientist : journal. — 2010.
  13. Arntzenius, Linda (2013 թ․ սեպտեմբերի 5). «Diane Burko's Polar Images Document Climate Change». Town Topics.
  14. Tranberg, Dan Alexis Rockman(անգլ.) // Art in America : magazine. — 2010. Архивировано из первоисточника 21 փետրվարի 2014.
  15. Kastner, Jeffrey and Wallis, Brian (1998) Land and Environmental Art, London: Phaidon Press, p. 23, 0-7148-3514-5
  16. Beardsley, p. 7
  17. 17,0 17,1 Lippard, Lucy Overlay: Contemporary Art and the Art of Prehistory. — London: The New Press, 1995. — ISBN 978-1-56584-238-0
  18. Book Analysis of a process over time - 2007 - 980-6472-21-7
  19. Beardsley, p. 90
  20. Beardsley, p. 94
  21. «City as a Living Laboratory». The Center for the Humanities. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  22. Farrar, Sarah (2012 թ․ նոյեմբերի 2), 'Vacant lot of cabbages' documentation enters Te Papa's archives, Museum of New Zealand Te Papa Tongarewa
  23. «Sensing Change: Particle Falls». Science History Institute. 2013. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  24. Doan, Abigail HighWaterLine: Visualizing Climate Change with Artist Eve Mosher(անգլ.) // The Wild Magazine : magazine. — 2013. Архивировано из первоисточника 31 հունվարի 2014.
  25. Kolbert, Elizabeth (2012 թ․ նոյեմբերի 12). «Crossing the Line». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Wallis, Brian (1998). Land and Environmental Art (Themes and Movements). New York: Phaidon. p. 304p. ISBN 0-7148-3514-5.
  • Thornes, John E. (2008). "A Rough Guide to Environmental Art". Annu. Rev. Environ. Resour. 33: 391–411.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնվայրոնմենթ (արվեստ)» հոդվածին։