Էննի Գեյլոր
Էննի Լոուրի Գեյլոր (անգլ.՝ Annie Laurie Gaylor, նոյեմբերի 2, 1955 կամ փետրվարի 11, 1955, Մեդիսոն, ԱՄՆ), ամերիկացի հասարակական ակտիվիստ և գրող, համահիմնադիր և ամուսնու հետ՝ «Ազատություն կրոնական ֆունդամենտալիզմից» (FFRF) կազմակերպության համանախագահ[1]։
Էննի Գեյլոր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1955 (66 տարեկան) կամ փետրվարի 11, 1955 (67 տարեկան) |
Ծննդավայր | Մեդիսոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Մասնագիտություն | գրող, ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան և իրավապաշտպան |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Էննի Գեյլորը ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում։ 1980 թվականին ավարտել է Վիսկոնսինի համալսարանը՝ ստանալով լրագրության որակավորում։
2010 թվականին նա ստացել է մրցանակ Ամերիկյան հումանիստական ասոցիացիայի կողմից[2]։ Գեյլորը հրավիրվել է ելույթ ունենալու տարբեր կոնֆերանսներում, ներառյալ 2012 թվականին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում տեղի ունեցած Աթեիստների համաշխարհային կոնվենցիայում[3] և Մինեսոտայի տարածաշրջանային աթեիստական համաժողովներում[4]։ Աշխատել է աշխարհիկ ուսանողների դաշինքի խոսնակների բյուրոյում[5]։
Նա աշխատում է որպես խմբագիր Freethinking Today կազմակերպության թերթում, որը լույս է տեսնում տարին 10 անգամ։ Նա իրեն անվանում է ֆեմինիստ և ազատական։ Մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Վայ կանանց. այսպես է ասում Աստվածաշունչը», «Վստահության խախտում. Եկեղեցում երեխաների չարաշահում» և «Կանայք առանց նախապաշարմունքների. ոչ աստված, ոչ տեր» գրքի խմբագիր։
Անձնական կյանքԽմբագրել
1984 թվականին Գեյլորը հանդիպել է Դեն Բարքերին, երբ նրանք հյուր էին Օփրա Ուինֆրիի շոուում։ Նրանք սկսել են հանդիպել 6 ամիս անց, իսկ 1987 թվականին ամուսնացել են։ Նրանք ունեն դուստր՝ Սաբրինա Դելատա[6]։ Գեյլորը Կանանց բժշկական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է[7], որն օգնում է կանանց վճարել աբորտի ծառայությունների համար[8]։ 1977 թվականին Գեյլորը ղեկավարել է բողոքի շարժում իր մոր և այլ ֆեմինիստների հետ, ինչը հանգեցրել է դատավոր Արչի Սայմոնսոնի հրաժարականին այն բանից հետո, երբ նա դատապարտել է բռնաբարության զոհին[9][10][11]։ Նա մասնակցել է այլ բողոքի ակցիաների՝ բողոքի ցույց Հարավային Դակոտայում աբորտի իրավունքի սահմանափակման դեմ[12], Վիսկոնսինում դատական ապօրինությունների դեմ բողոքի ակցիային[13], ինչպես նաև բողոք՝ ընդդեմ հրազենային բռնության[14]։
«Ազատությունը կրոնական ֆունդամենտալիզմից» կազմակերպություն.Խմբագրել
Գեյլորը իր մոր՝ Էն Նիկոլ Գեյլորի և հանգուցյալ Ջոն Սոնթարքի հետ 1978 թվականին հիմնել է «Ազատությունը կրոնական ֆունդամենտալիզմից» (FFRF) կազմակերպությունը՝ Գեյլորի ընտանիքի սեղանի շուրջ հավաքույթի ժամանակ[6]։ Գեյլորի ջանքերն էին FFRF-ը դարձնել ԱՄՆ-ում աթեիստների և ագնոստիկների ամենամեծ կազմակերպությունը[15]։
ԶԼՄ-ների ելույթներԽմբագրել
Գեյլորը հայտնվել է բազմաթիվ տպագիր հրապարակումներում, ռադիոյով և հեռուստատեսությամբ՝ քննարկելով FFRF-ի գործունեությունը, ներառյալ Լաս Վեգասի գրաքննված աթեիստական գովազդային արշավը[16] և Աղոթքի Ազգային օրվա դեմ գործը[17]։
Գեյլորն օգնում է տպագիր լրատվամիջոցներին լուսաբանել կանանց խնդիրները. ինչպես է քաղաքականությունն ազդում կանանց՝ Վիսկոնսինում վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության վրա[18], թունիսցի կինը ձերբակալվել է մերկ լուսանկար հրապարակելու համար[19], «Կանացի առեղծվածի» 50-ամյակը և կանանց կարգավիճակն ամբողջ աշխարհում կանանց համաժողովից ի վեր Սենեկայում (1848)[20][21][22]։
Գեյլորն իր ամուսնու՝ Դեն Բեյքերի հետ վարում է շաբաթական մեկժամյա ռադիոհաղորդում, որը կոչվում է «Freethought Radio»[23]:
ՀրապարակումներԽմբագրել
Հեղինակ
- Էննի Լոուրի Գեյլոր It Can't Happen Here?. — Complimentary Copy Press, 1986.
- Էննի Լոուրի Գեյլոր Two Reviews: Encyclopedia of Unbelief. — Complimentary Copy Press, 1987.
- Էննի Լոուրի Գեյլոր Betrayal of Trust: Clergy Abuse of Children. — Freedom From Religion Foundation, 1988. — ISBN 978-1-877733-06-2
- Էննի Լոուրի Գեյլոր Woe to the Women--the Bible Tells Me So: The Bible, Female Sexuality & the Law. — Freedom From Religion Foundation, 2004. — ISBN 978-1-877733-12-3
Խմբագիր
- Էննի Լոուրի Գեյլոր Женщины без предрассудков: и бога - ни господина: собрание сочинений женщин-вольнодумцев девятнадцатого и двадцатого веков. — Freedom From Religion Foundation, 1997. — ISBN 978-1-877733-09-3
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Grauvogl, Ann (2009-12-18)։ «Dan Barker and Annie Laurie Gaylor are happily God-free»։ Isthmus The Daily Page։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-16-ին։ Վերցված է 2013-08-17
- ↑ «2010 Humanist Awards»։ American Humanist Association։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին։ Վերցված է 2013-08-06
- ↑ «Speakers»։ Global Atheist Convention։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-11-ին։ Վերցված է 2013-08-06
- ↑ «Annie Laurie Gaylor to Speak at American-MN Atheists Conference»։ Minnesota Atheists։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին։ Վերցված է 2013-08-17
- ↑ «Annie Laurie Gaylor»։ Secular Student Alliance։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-02-ին։ Վերցված է 2013-08-18
- ↑ 6,0 6,1 Erickson, Doug (2007-02-25)։ «The Atheists' Call»։ Madison.com։ Վերցված է 2013-08-17
- ↑ «Women's Medical Fund, Inc.»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-18-ին։ Վերցված է 2013-06-23
- ↑ Erickson, Doug (2010-08-22)։ «Crusader with a checkbook: Anne Nicol Gaylor helps women fund abortions»։ Wisconsin State Journal։ Վերցված է 2013-06-23
- ↑ «Judge's comments on rape spark protest»։ The Prescott Courier։ 1977-05-27։ Վերցված է 2013-08-17
- ↑ «Women demand judge resign job»։ Daily News։ 1977-05-26։ Վերցված է 2013-08-17
- ↑ Woliver, Laura R. Feminism at the grass roots: The recall of Judge Archie Simonson(անգլ.) // Frontiers: A Journal of Women Studies : journal. — 1990. — Т. 11. — № 2/3.
- ↑ Alikan, Anusha (2006-03-31)։ «Abortion Rights Groups Boycott S.D. Tourist Spots»։ ABCNews։ Վերցված է 2013-08-06
- ↑ «Wisconsin progressive groups rally, call for a Prosser leave of absence»։ Isthmus The Daily Page։ 2011-07-12։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-15-ին։ Վերցված է 2013-08-06
- ↑ Morgan, Robin (2012-12-19)։ «The Longest, Darkest Night of the Year»։ Women's Media Center։ Վերցված է 2013-08-06
- ↑ «Atheists To Get High Court Hearing»։ CBS News։ 2009-02-11։ Վերցված է 2013-06-21
- ↑ «Atheist Group Unveils Anti-God Ad Campaign Ahead of Holidays»։ Fox News։ 2009-12-22։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին։ Վերցված է 2013-06-21
- ↑ «The Joy Behar Show»։ CNN։ 2010-04-27։ Վերցված է 2013-08-06
- ↑ Gaylor, Annie Laurie (2013-06-13)։ «Wisconsin abortion bills a travesty»։ Secular News Daily։ Վերցված է 2013-08-06
- ↑ Gaylor, Annie Laurie (2013-04-24)։ «Femen’s Message Should Not Be Provocative»։ The New York Times։ Վերցված է 2013-08-06
- ↑ Gaylor, Annie Laurie (2013-02-19)։ «Remembering a landmark book 50 years later»։ The Progressive։ Վերցված է 2013-08-06
- ↑ Gaylor, Annie Laurie (2008-07-17)։ «Women’s Rights Movement Celebrates 160 Years»։ The Progressive։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-27-ին։ Վերցված է 2013-08-06
- ↑ Gaylor, Annie Laurie (2013-07-19)։ «Lessons of Seneca Falls, 165 years later»։ Milwaukee Journal Sentinel։ Վերցված է 2013-08-06
- ↑ «Freethought Radio & Podcast»։ Վերցված է 2013-06-12