Էներգետիկների շենք (Երևան)
Էներգետիկների շենք, բնակելի շենք, տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մոսկովյան փողոցում։ Ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։ Գտնվում է Մարտիրոս Սարյանի անվան պուրակի հետնամասում։
Էներգետիկների շենք | |
---|---|
Էներգետիկների շենք | |
Տեսակ | մշակութային արժեք և բնակելի տուն |
Ստեղծում | 1947 |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Մոսկովյան փող. 31[1] |
Ներկա վիճակ | կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 1.6/45 |
Moskovyan Street 31 (Yerevan) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԵրևանի Մոսկովյան 31 հասցեում գտնվող շենքի տեղում 1900-ական թվականներին եղել են 1-2 հարկանի խրճիթներ։ 1950-ական թվականներին շենքը կառուցվել է Գյումուշ ՀԷԿ-ի աշխատակիցների համար։ Այն հայտնի է դարձել «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումից հետո[3]։
Շենքն ունի 13 մուտք, կառուցվել է փուլ առ փուլ. առաջին մասը` 5 մուտքերով, շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Ունի վեց հարկ։
Էներգետիկներից բացի շենքում բնակվել են նաև զինվորականներ, այդ թվում գեներալ Հայկ Մարտիրոսյանը։ Հայտնի բնակիչներից են եղել Թաթուլ Ալթունյանը, Ջոն Կիրակոսյանը, ատոմակայանի գլխավոր ինժեներ Արշալույս Մելիքսեթյանը, Էմիլ Գաբրիելյանը։
Շենքի դիմաց գործում է «Կոզիրյոկ» («Հռիփսիմե») սրճարանը, դիմացի անկյունում գործել է «Լյուքս» վարսավիրանոցը։ Դալաններից մեկի վերևում գործել է մանկապարտեզ, շենքի տարածքում գործել և գործում են «Հեքիաթ» մանկական սրճարանը, «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթը, Ջորջ Բայրոնի անվան գրադարանը և այլն[3]։
«Տղամարդիկ ֆիլմի» նկարահանումներ
խմբագրել«Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումների համար Էդմոնդ Քյոսայանն ընտրել է քաղաքի կենտրոնում գտնվող, մեծ պատշգամբներներով Մոսկովյան 31 շենք[4]։ Շենքի գտնվելու վայրը հարմար էր նաև այն առումով, որ ֆիլմի հերոսները տաքսու վարորդներ էին ու հարևանությամբ տաքսիների հայտնի կանգառ կար։ Շենքը նկարահանվել է միայն դրսից՝ բոլոր բնակարանային տեսարանները նկարահանվել են կահավորած պավիլյոնում։ Բժիշկի տան համար գնվել է արաբական կահույք, որն օգտագործվել է նաև այլ ֆիլմերում։ Խմբակային տեսարաններին մասնակցել են շենքի բնակիչները[3]։
Տեսարանները նկարահանվել են երրորդ շքամուտքի բնակարաններից մեկի պատշգամբում, նույն շքամուտքում նկարվել են նաև Ֆրունզիկի՝ Քալաշյանների դռները շփոթելու և փախչելու կադրերը։ Պատշգամբից թռչելու կադրերը նկարվել են նախկին «Ջրերի խանութի» շենքի երկրորդ հարկի պատշգամբում։ Հատակին փռել են սպորտային մատեր, որոնց վրա «տղամարդիկ» պետք է «վայրէջք» կատարեին[3]։
Շենքի դիմաց գտնվող Սարյան պուրակի անկյունում է գտնվում Տղամարդիկ արձանախումբ[3]։
Պատկերասրահ
խմբագրելՀուշատախտակներ շենքի պատին
խմբագրել-
Հայկ Մարտիրոսյանի հուշատախտակը
-
Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը
-
Վազրիկ Սեկոյանի հուշատախտակը
-
Լեոնիդ Հուրունցի հուշատախտակը
-
Թաթուլ Ալթունյանին և Գեղամ Հարությունյանին նվիրված հուշատախտակներ
Շենքի լուսանկարներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Էներգետիկների» կամ «Տղամարդկանց» շենքը` կենդանի պատմություն
- ↑ «Տղամարդկանց» դերը «Էներգետիկների շենքի» ճանաչման հարցում կներկայացնի «Երևան. XX դար»-ը
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/45 |