Բացել գլխավոր ցանկը

Լեոնիդ Կարախանի Հուրունց (Ավանեսով) (հունվարի 7, 1913(1913-01-07), Նոր Շեն, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21, 1982(1982-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, 1999 թվականին Հուրունցի աճյունը Երևանից փոխադրվել և թաղվել է հայրենի Նորշեն գյուղում), հայ գրող, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից:

Լեոնիդ Հուրունց
Ծննդյան անունռուս.՝ Леонид Караханович Аванесов
Ծնվել էհունվարի 7, 1913(1913-01-07)
ԾննդավայրՆոր Շեն, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 21, 1982(1982-11-21) (69 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն և հայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Պարգևներ«Կովկասի պաշտպանության համար» մեդալ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Լեոնիդ Հուրունց Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Լեոնիդ Հուրունցը ծնվել է 1913 թվականի հունվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Նորշենգյուղում: Գյուղական դպրոցում սովորել է մի քանի տարի: Այնուհետև փոխադրվել է Բաքու, ուր ստացել է միջնակարգ կրթությունը: 1941 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է ռազմաճակատային թղթակից: Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվի ռադիոկոմիտեում: Գրել է ռուսերեն, ճանաչված է եղել ամբողջ Խորհրդային Միությունում։ 1949 թվականին տեղափոխվել է Երևան[1]։ 1949-1952 թվականներին աշխատել է Երևանի «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում: Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել 1931 թվականին, «Խոսում է ԽՍՀՄ» ամսագրում (Մոսկվա): Ռուսերեն լույս են տեսել նրա «Դաշտային փոստը» (Բաքու, 1942), «Ղարաբաղյան պոեմ» (Մոսկվա, 1947, 1955, 1962, 1970, Երևան, 1959), «Նրանց մասին, ովքեր ծովում են» (Բաքու, 1950), «Խաղաղություն ձեզ մարդիկ» (Երևան, 1952), «Փշատենի» (Երևան, 1956), «Բարձր լեռներ» (Մոսկվա, 1957), «Իմ օջախի քարերը» (Մոսկվա, 1959), «Ասք իմ գյուղի մասին» (Երևան, 1975), «Իմ գյուղի տանիքից» (Երևան, 1976) գրքերը: Ադրբեջաներեն լույս է տեսել «Ոսկե առավոտ» («Ղարաբաղյան պոեմ», Բաքու, 1956) գիրքը:

 
Լեոնիդ Հուրունցի հուշատախտակը Երևանի Ստեփան Զորյան փողոցում

Գրել է ժամանակակից իրականությունն արտացոլող արձակ երկեր՝ պատմվածք, վեպ, վիպակ, նովել («Ղարաբաղյան պոեմ», 1954, «Ես զինվորական փոստատար եմ», 1957, «Կարապներ», 1962, «Աղմկում է Որոտանը», 1965, «Հայրեր», 1970, «Ծեր կաղնու հեքիաթները», 1980)[2]։

ՀիշատակԽմբագրել

2013 թվականին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում տեղի է ունեցել Լեոնիդ Հուրունցի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. «Կոհա առցանց քարտարան, Հուրունց, Լեոնիդ Կարախանի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-07 
  3. Լեոնիդ Հուրունցի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական ցերեկույթ

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։