Էնդրյու Մաքքարթի

ամերիկացի դերասան

Էնդրյու Մաքքարթի (անգլ.՝ Andrew McCarthy, նոյեմբերի 29, 1962(1962-11-29)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, ռեժիսոր ու թղթակից։

Էնդրյու Մաքքարթի
անգլ.՝ Andrew McCarthy
Ծնվել էնոյեմբերի 29, 1962(1962-11-29)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School?, Bernards High School? և Pingry School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, դերասան և թատրոնի դերասան
Երեխա(ներ)Willow McCarthy?
andrewmccarthy.com

Կենսագրություն խմբագրել

Էնդրյու Թոմաս Մաքքարթին ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 29-ին Նյու Ջերսի նահանգի Ուեսթֆիլդ քաղաքում։ Նրա մայրն աշխատել է թերթում, իսկ հայրը զբաղվել է ներդրումներով և ֆոնդային շուկաներով[3]։ Էնդրյուն ունեցել է ևս երեք եղբայր։ 16 տարեկան հասակում Էնդրյուն տեղափոխվել է նույն նահանգի Բերնարդսվիլ քաղաք, որտեղ ավարտել է Պինգրիի միջնակարգ դպրոցը և Բերնարդսի բարձրագույն դպրոցը։ Ավելի ուշ ավարտել է նաև «Շրջան քառակուսու մեջ» թատերական դպրոցը և Նյու Յորքի համալսարանը։

Առաջին անգամ լայն էկրանին հայտնվել է 1983 թվականին՝ կատարելով «Դաս» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Առաջին անգամ հեռուստաէկրանին հայտնվել է 1986 թվականին «Զարմանալի պատմություններ» սերիալի մեկ էպիզոդում։ 1980-ական թվականների կեսերին դարձել է Brat Pack երիտասարդ դերասանների խմբի անդամ։

Դերասանական և ռեժիսորական գործունեությունից բացի, Էնդրյու Մաքքարթին աշխատել է որպես արտագնա թղթակից և հոդվածներ է գրել ամսագրերի, հատկապես National Geographic Traveler[4] և թերթերի համար։ 2012 թվականի սեպտեմբերին հրատարակել է «Ամենաերկար ճանապարհը դեպի տուն» հուշագրությունը[5]։

Վատ սովորություններ խմբագրել

Էնդրյու Մաքքարթին 1985-1995 թվականներին ծխել է։ 2004 թվականին խոստովանել է, որ 12 տարեկանից ալկոհոլ է օգտագործել և դրանից կախվածություն է ունեցել մինչև 1992 թվականը։ Նա անցել է ալկոհոլային վերականգնման կուրս և լիովին ազատվել կախվածությունից[6]։

Անձնական կյանք խմբագրել

 
Իր ապագա երկրորդ կնոջ՝ Դոլորես Ռայսի հետ 2010 թվականին

1999 թվականին Մաքքարթին ամուսնացել է իր «դպրոցական սիրո»՝ Քերոլ Շնայդերի հետ, որի հետ ծանոթ է եղել արդեն 20 տարի։ 2002 թվականին ծնվել է նրանց որդին, որին անվանել են Սեմ։ 2005 թվականին հաջորդել է ամուսնալուծությունը։ 2011 թվականի օգոստոսի 28-ին Մաքքարթին ամուսնացել է երկրորդ անգամ՝ Դոլորես Ռայսի հետ։ Զույգն ունի դուստր՝ Ուիլոու անունով (ծնվ․՝ 2006)[7])։ 2014 թվականին զույգը որդի է ունեցել։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

1983 թվականից մինչև ներկա ժամանակները Էնդրյու Մաքքարթին նկարահանվել է 76 ֆիլմում և սերիալում։

Լայն էկրանի դերասան խմբագրել

  • 1983՝ Դաս / Class՝ Ջոնաթան Օգներ
  • 1985՝ Օգնի՛ր մեզ, երկի՛նք / Heaven Help Us՝ Մայքլ Դան
  • 1985՝ Սուրբ Էլմի լույսերը / St. Elmo’s Fire՝ Քևին Դոլենց, գրող
  • 1986՝ Վարդագույն աղջիկ / Pretty in Pink՝ Բլեյն Մակդոննա, դպրոցական «պրեպի»
  • 1987՝ Մանեկեն / Mannequin՝ Ջոնաթան Սվիտչեր, նկարիչ
  • 1988՝ Թարմ ձիեր / Fresh Horses՝ Մեթ Լարկին
  • 1990՝ Հանգիստ օրեր Կլիշայում / Jours tranquilles à Clichy՝ Հենրի Միլլեր (նա Ջոյին է), գրող և նկարիչ
  • 1991՝ Զենքի տարի / Year of the Gun՝ Դեյվիդ Ռեյբյորն
  • 1992՝ Միայն դու / Only You՝ Քլիֆորդ Գոդֆրի, տիկնիկների տնակների դիզայներ
  • 1994՝ Մահացած ուրախ մարդ / Dead Funny՝ Ռեգի Բարկեր
  • 1994՝ Տիկին Պարկերը և արատավոր շրջանը / Mrs. Parker and the Vicious Circle՝ Էդվին Պոնդ Պարկեր երկրորդ
  • 1996՝ Բաներ, որոնց մասին ես քեզ երբեք չեմ ասել / Cosas que nunca te dije՝ Դոն Հենդերսոն
  • 1998՝ Ես վաղ արթնացա իմ մահվան օրը / I Woke Up Early the Day I Died՝ ոստիկան գերեզմանատանը
  • 2008՝ Սպայդերվիկ. Ժամանակագրություններ / The Spiderwick Chronicles՝ Ռիչարդ Գրեյս
  • 2009՝ Լավ տղա / The Good Guy՝ Քեշ
  • 2010՝ Գլխավոր փողոց / Main Street՝ Հովարդ Մերսեր

Հեռուստատեսության դերասան խմբագրել

  • 1986՝ Զարմանալի պատմություններ / Amazing Stories՝ Էդվին (1 էպիզոդում)
  • 2000՝ Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում / Law & Order: Special Victims Unit՝ Ռենդոլֆ Մորոու (1 էպիզոդում)
  • 2003՝ Համառ սրտեր / Straight from the Heart՝ Թայլեր Ռոս
  • 2003՝ Օրենք և կարգ / Law & Order՝ դատախազ Ֆիններթի (1 էպիզոդում)
  • 2003՝ Մթնշաղի գոտի / The Twilight Zone՝ Ուիլ Մարշալ (1 էպիզոդում)
  • 2003՝ Դետեկտիվ Մոնկ / Monk՝ Դերեկ Ֆիլբի (1 էպիզոդում)
  • 2004՝ Թագավորական հիվանդանոց / Kingdom Hospital՝ բժիշկ Հուկ (13 էպիզոդներում)
  • 2005՝ Վերջին սահմանը / E-Ring՝ Ահարոն Գերիտի (5 էպիզոդներում)
  • 2007՝ Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն / Law & Order: Criminal Intent՝ շրջանային դատախազի օգնական Ջին Հոյլ (1 էպիզոդում)[8]
  • 2009՝ Բամբասկոտը / Gossip Girl՝ Ռիկ Ռոդս (1 էպիզոդում)
  • 2009՝ Հիվանդը միշտ ճիշտ է / Royal Pains՝ Մարշալ Բրայանտ (2 էպիզոդներում)
  • 2009՝ Ազգային ծառ / The National Tree՝ Քորի Բյորդոկ
  • 2011՝ Սպիտակ օձիք / White Collar՝ Վինսենտ Ադլեր (2 էպիզոդներում)
  • 2013՝ Հիշեք ամեն ինչ / Unforgettable՝ Արի Սոննենլենդ (1 էպիզոդում)
  • 2016՝ Ընտանիքը / The Family՝ Հենք Էշեր (12 էպիզոդներում)

Ռեժիսոր խմբագրել

2008 թվականից մինչ օրս Էնդրյու Մաքքարթին դարձել է հինգ սերիալների 17 էպիզոդների ռեժիսոր։

  • 2008-2009՝ / Lipstick Jungle (2 էպիզոդներ)
  • 2010-2012՝ Բամբասկոտը / Gossip Girl (6 էպիզոդներ)
  • 2012՝ Սպիտակ օձիք / White Collar (1 էպիզոդ)
  • 2017՝ Սև ցուցակ։ Քավություն / The Blacklist: Redemption («Hostages» էպիզոդ)
  • 2018՝ Անգղ / Condor (3 էպիզոդ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #141304766 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. McCarthy a hot ticket in acting market, Park City Daily News, 1 марта 1987, стр. 23
  4. «National Geographic Traveler — Traveler Staff and Contributors — Editors at Large». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  5. Коринн Хеллер. Andrew McCarthy talks Pretty In Pink wig, travel writing: 9 facts Արխիվացված 2013-10-04 Wayback Machine на сайте ontheredcarpet.com, 2 октября 2012
  6. Andrew McCarthy discusses his alcoholism на сайте usatoday.com, 26 марта 2004
  7. Донна Фрейдкин. Pretty heartthrob Andrew McCarthy loves his Lipstick на сайте usatoday.com, 19 марта 2008
  8. Мэрилин Бек, Стейси Дженел. Once Fired From Law & Order, Andrew McCarthy Returns на сайте nationalledger.com, 29 ноября 2007 Архивировано из первоисточника 1 декабря 2007

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Մաքքարթի» հոդվածին։