«Միայն քաջը» (անգլ.՝ Only the Brave[3]), իրական դեպքերի վրա հիմնված ամերիկյան կենսագրական դրամա, որի ռեժիսորը Ջոզեֆ Կոսինսկին է։ Գլխավոր դերակատարներն են Ջոշ Բրոլինը, Մայլզ Թելերը, Ջեֆ Բրիջեսը, Ջեյմս Բեջ Դեյլը, Թեյլոր Կիտչը և Ջենիֆեր Քոնելին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին։

Միայն քաջը
անգլ.՝ Only the Brave
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ և մարտաֆիլմ
ԹեմաYarnell Hill Fire? և Prescott Fire Department?
ՀիմքNo Exit?
Թվականհոկտեմբերի 20, 2017 և մայիսի 3, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոզեֆ Կոսինսկի
ՊրոդյուսերԼորենցո դի Բոնավենտուրա, Thad Luckinbill?, Դոն Օսթրոֆ, Molly Smith? և Ջերեմի Սթեքլեր
Սցենարի հեղինակKen Nolan? և Էրիկ Ուորեն Սինգեր
ԴերակատարներԹեյլոր Կիտչ, Ջոշ Բրոլին, Ջենիֆեր Քոնելի, Էնդի ՄաքԴաուել, Մայլզ Թելլեր, Ջեֆ Բրիջես, Ջոֆ Սթուլց, Ջեյմս Բեջ Դեյլ, Ալեքս Ռասել[1], Thad Luckinbill?[1], Բեն Հարդի[1], Ջոշ Հոփքինս[1], Փել Ջեյմս[1], Քեյթ Ջարդին[1] և Մեթ Նոլան[1]
ՕպերատորԿլաուդիո Միրանդա
ԵրաժշտությունՋոզեֆ Տրապանեզե
Պատմվածքի վայրԱրիզոնա
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունBlack Label Media, di Bonaventura Pictures և Condé Nast Entertainment
Տևողություն133 րոպե
Բյուջե38 000 000 $
Շահույթ23 097 511 $[2]
Պաշտոնական կայքէջ
 Only the Brave (2017 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Granite Mountain Hotshots հրշեջ խմբի մասին, որն Արիզոնայում հանդիպել է պատմության մեջ ամենամահաբեր հրդեհներից մեկին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջոշ Բրոլին Էրիկ Մարշ Էրիկ Մարշ
Մայլզ Թելեր Բրենդոն «Բուբլիկ» Մաքդոնա Բրենդոն «Բուբլիկ» Մաքդոնա
Ջեֆ Բրիջես Դուեյն Շտեյնբրինք Դուեյն Շտեյնբրինք
Ջենիֆեր Քոնելի Ամանդա Մարշ Ամանդա Մարշ
Ջեյմս Բեջ Դեյլ Ջեսսի Ստիդ Ջեսսի Ստիդ
Թեյլոր Կիտչ Քրիստոֆեր «Մակ» ՄաքԿենզի Քրիստոֆեր «Մակ» ՄաքԿենզի
Էնդի Մաքդաուել Մարվել Շտեյնբրինք Մարվել Շտեյնբրինք
Ջոֆ Ստուլց Տրևիս Տուրբեֆիլ Տրևիս Տուրբեֆիլ
Ալեքս Ռասել Էնդրյու Էշկրաֆտ Էնդրյու Էշկրաֆտ
Թեդ Լակինբիլ Սքոթ Նորիս Սքոթ Նորիս
Բեն Հարդի Ուեյդ Պարկեր Ուեյդ Պարկեր
Սքոթ Հեյզ Քլեյթոն Ուայթ Քլեյթոն Ուայթ
Նատալի Հոլլ Նատալի Ջոնսոն Նատալի Ջոնսոն

Կինոարտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

2014 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Սքոթ Կուպերը պլանավորում է դառնալ այն ֆիլմի ռեժիսորը, որը հրշեջների Granite Mountain Hotshots ստորաբաժանման մասին իրական պատմության մասին է։ Այդ ստորաբաժանման աշխատակիցները 2013 թվականին իրենց թիմի 19 անդամների գնով կարողացել էին մարել Արիզոնայի վիթխարի հրդեհը։ Նախագծի պրոդյուսերներն էին Լորենցո դի Բոնավենտուրան իր Di Bonaventura Pictures ընկերության հետ, Մայքլ Մենչելը և Դոուն Օստրոֆը։ Ֆիլմի սցենարը պետք է գրեր Քեն Նոլանը[4]։ Ապագա ֆիլմն ստացել էր «Ելք չկա» անվանումը։

2016 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ ռեժիսորի պաշտոնն ստացել է Ջոզեֆ Կոսինսկին[5]։ 2016 թվականի մարտի 1-ին հայտարարվել է, որ ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Մայլզ Թելերը և Ջոշ Բրոլինը[6]։ 2016 թվականի մայիսին դերասանական կազմին միացել են Թեյլոր Կիտչը և Ջեֆ Բրիջեսը[7]։ Նույն թվականի հունիսին ֆիլմում դերեր են ստացել Ջենիֆեր Քոնելին, Բեն Հարդին և Էնդի Մաքդաուելը[8][9][10]։ Ֆիլմն ստացել է նոր անվանում՝ «Գրանիտե լեռ»[11]։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումներն սկսվել են 2016 թվականի հունիսի 13-ին։ Դրանք անցել են Նյու Մեքսիկոյի տարբեր վայրերում ու շրջակայքում, օրինակ՝ Սանտա Ֆեում և Լոս Ալամոսում[12][13]։

Մարքեթինգ խմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2017 թվականի հուլիսի 19-ին։ Դրա թողարկումով ֆիլմն ստացել է նոր անվանում՝ «Քաջերի գործ»[14]։ Սեպտեմբերի 13-ին թողարկվել է երկրորդ թրեյլերը[15], իսկ հոկտեմբերի 5-ին՝ եզրափակիչ թրեյլերը[16]։

Քննադատություն խմբագրել

«Միայն քաջը» ֆիլմն արժանացել է կինոքննադատների դրական արձագանքին։ Rotten Tomatoes կայքում ունի 87 % վարկանիշ՝ հիմնված 141 գրախոսականների ու 10 հնարավորից 7 միջին միավորի վրա[17]։ Metacritic կայքում ֆիլմը 100 հնարավորից ունի 72 միավոր՝ հիմնված քննադատների 35 գրախոսականների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ» կարգավիճակին[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=granitemountain.htm
  3. MATT GOLDBERG (2017 թ․ հուլիսի 19). «'Only the Brave': First Trailer Has Josh Brolin Leading an Elite Team of Firefighters». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Scott Cooper to Helm Granite Mountain Hotshots Film» (անգլերեն). 2014 թ․ հունիսի 25.
  5. «Joseph Kosinski directing real-life firefighter drama No Exit» (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 2.
  6. Kroll, Justin (2016 թ․ մարտի 2). «Josh Brolin and Miles Teller to Star in Firefighter Action Movie 'No Exit' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  7. Kroll, Justin (2016 թ․ մայիսի 21). «Jeff Bridges, Taylor Kitsch Join Josh Brolin-Miles Teller Firefighter Film (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  8. «Jennifer Connelly Set In Granite Mountain Hotshot Pic» (անգլերեն). 2016 թ․ հունիսի 3.
  9. «'X-Men: Apocalypse' Archangel Ben Hardy Joins 'Granite Mountain' Hotshot Crew» (անգլերեն). 2016 թ․ հունիսի 6.
  10. «Andie MacDowell Joins Josh Brolin-Miles Teller Firefighter Film 'Granite Mountain'» (անգլերեն). 2016 թ․ հունիսի 7.
  11. «Mitotitos: 'Granite Mountain' confirmed» (անգլերեն). 2016 թ․ հունիսի 11.
  12. Bill Goodykoontz (2016 թ․ հունիսի 9). «'Granite Mountain,' movie version of fallen Yarnell firefighters' story, to begin production». azcentral (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  13. «"Granite Mountain" to Film in New Mexico». KRWG (անգլերեն). 2016 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  14. «'Only the Brave' Trailer: Miles Teller, Josh Brolin Are Granite Mountain Hotshots» (անգլերեն). www.hollywoodreporter.com. 2017 թ․ հուլիսի 19.
  15. «Josh Brolin Fights Fires In New Trailer For 'Only The Brave' [Watch]» (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 13.
  16. «Watch The Latest Trailer For True Life Drama 'Only The Brave'» (անգլերեն). www.thehollywoodnews.com. 2017 թ․ հոկտեմբերի 5.
  17. «Only the Brave ֆիլմը Rotten Tomatoes կայքում».
  18. «Only the Brave ֆիլմը Metacritic կայքում».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միայն քաջը» հոդվածին։