Էնգին Արըք
Էնգին Արըք (թուրք.՝ Engin Arık, հոկտեմբերի 4, 1948, Ստամբուլ, Թուրքիա - նոյեմբերի 30, 2007[1], Keçiborlu, Ըսփարթայի մարզ, Թուրքիա), թուրք ֆիզիկոս, տարրական մասնիկների ֆիզիկայի մասնագետ[2]։ Եղել է Բոսֆորի համալսարանի փորձարարական տարրական մասնիկների ֆիզիկայի խմբի ղեկավար, պրոֆեսոր[3][4]։
Էնգին Արըք | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1948 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | նոյեմբերի 30, 2007[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Keçiborlu, Ըսփարթայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Փիթսբուրգի համալսարան, Ուեսթֆիլդ քոլեջ և Istanbul University Faculty of Science? |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր և միջուկային ֆիզիկոս |
Աշխատավայր | Բոսֆորի համալսարան և Control Data Corporation? |
ԿենսագրությունԽմբագրել
Էնգին Արըքը ծնվել է 1948 թվականին Ստամբուլում։ 1969 թվականին Ստամբուլի համալսարանից ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան, 1971 թվականին՝ գիտությունների դոկտորի, 1976 թվականին Փիթսբուրգի համալսարանից (ԱՄՆ)՝ փորձարարական տարրական մասնիկների ֆիզիկայի մասնագետի գիտական աստիճան[3]։ Հետդոկտորական հետազոտություններն իրականացրել է Լոնդոնի համալսարանի Ուեսթֆիլդ քոլեջում։
1979 թվականին վերադարձել է Թուրքիա, դարձել է Բոսֆորի համալսարանի ֆակուլտետի անդամ։ 1983 թվականին թողել է համալսարանական գործունեությունը և երկու տարի աշխատել Control Data Corporation-ում։ 1988 թվականին դարձել է Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր։
1997-2000 թվականներին Թուրքիայի կառավարության հանձնարարությամբ Էնգին Արըքը Թուրքիան ներկայացրել է Վիեննայի ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (IAEA) կայացած Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի նստաշրջանների ժամանակ[5]։
Էնգին Արըքը եղել է ATLAS էքսպերիմենտի և CAST համագործակցությունների անդամ Շվեյցարիայում։
Արըքը զոհվել է 2007 թվականի նոյեմբերի 30-ին Atlasjet Flight 4203 ավիավթարի ժամանակ[2][6]։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է եղել Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր Մեթըն Արըքի հետ։ Ունեցել են երկու երեխա[7]։
ՀիշատակԽմբագրել
Էնգին Արըքի անունով է կոչվում Թուրքիայի Անկարայի շրջանի Ենիմահալ համայնքի փողոցներից մեկը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://edition.cnn.com/2007/WORLD/europe/11/29/turkey.jet/index.html
- ↑ 2,0 2,1 Physics expert, baby among plane dead, CNN, November 30, 2007. Retrieved November 30, 2007.
- ↑ 3,0 3,1 Engin Arik (Professor) Archived August 16, 2007, at the Wayback Machine., Boğaziçi University physics department. Retrieved November 30, 2007.
- ↑ Welcome to my page Archived 2007-12-02 at the Wayback Machine., Engin Arik at Boğaziçi University. Retrieved November 30, 2007.
- ↑ Petrogas "Who is Prof. Engin Arık" Archived 2007-12-05 at the Wayback Machine. (թուրքերեն)
- ↑ Gülmez Erhan (March 2008)։ «Faces and places: Engin Arik 1948–2007»։ CERN Courier 48 (2): 36
- ↑ Newspaper Zaman November 30, 2007 Archived May 25, 2008, at the Wayback Machine.(թուրքերեն)
Արտաքին հղումներԽմբագրել
- Publications list Archived 2007-12-02 at the Wayback Machine.
- Scientific publications of Engin Arık on INSPIRE-HE