Էյտարո Նորո
Էյտարո Նորո (ճապ.՝ 野呂榮太郎, ապրիլի 30, 1900, Հոկայդո, Հոկայդո, Ճապոնիա - փետրվարի 19, 1934, Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա), ճապոնացի մարքսիստ տեսաբան, տնտեսագետ։
Էյտարո Նորո ճապ.՝ 野呂榮太郎 | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1900 |
Ծննդավայր | Հոկայդո, Հոկայդո, Ճապոնիա |
Մահացել է | փետրվարի 19, 1934 (33 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Կեյոյի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Ամուսին | Shiozawa Fumiko?[1] |
Կուսակցություն | Ճապոնիայի կոմունիստական կուսակցություն |
Eitarō Noro Վիքիպահեստում |
1925 թվականին ավարտել է Տոկիոյի Կեյիո համալսարանը։ Ուսանողական տարիներից մասնակցել է բանվորական և արհմիութենական շարժումներին։ 1926 և 1929 թվականներին ձերբակալվել է։ 1929 թվականից մասնակցել է ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) կողմից Համաճապոնական գյուղացիական միությունում տարվող աշխատանքներին։ Կոմունիստների զանգվածային ձերբակալություններից հետո 1932 թվականի աշնանն աշխատանքներ է տարել ՃԿԿ տեղական կազմակերպությունների և կենտրոնական մարմինների վերականգնման ուղղությամբ։ 1933 թվականի մայիսից Նորոն ղեկավարել է ՃԿԿ ԿԿ քարտուղարությունը։ 1933 թվականին ձերբակալվել է։ Մահացել է բանտում։ «Ճապոնական կապիտալիզմի զարգացման պատմությունը» գրքի հեղինակն է։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 384)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյտարո Նորո» հոդվածին։ |