Էյմոս Բրոնսոն Օլքոթ

մանկավարժ, փիլիսոփա, բանաստեղծ, էսսեիստ

Էյմոս Բրոնսոն Օլքոթ[6] (Amos Bronson Alcott), հաճախ նրա անունը տառադարձվում է որպես Ամոս (նոյեմբերի 29, 1799(1799-11-29)[1][2][3], Wolcott, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2][4] - մարտի 4, 1888(1888-03-04)[1][2][3], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][5]), մանկավարժ, փիլիսոփա, բանաստեղծ, էսսեագիր։

Էյմոս Բրոնսոն Օլքոթ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1799(1799-11-29)[1][2][3]
ԾննդավայրWolcott, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2][4]
Մահացել էմարտի 4, 1888(1888-03-04)[1][2][3] (88 տարեկան)
Մահվան վայրԿոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][5]
ԳերեզմանՄասաչուսեթս
ՔաղաքացիությունFlag of the United States (1877–1890).svg ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա, ուսուցիչ և գրող
ԱմուսինAbby May?[2]
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներAnna Alcott Pratt?, Լուիսա Մեյ Էլքոթ[5], Elizabeth Sewall Alcott? և Abigail May Alcott Nieriker?
Bronson Alcott Վիքիպահեստում

Ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում։ Զբաղվել է ինքնակրթությամբ։ Ապրուստ հայթայթելու համար սկսել է աշխատել վաղ տարիքից՝ աշխատելով որպես շրջիկ վաճառական հարավային նահանգներում։

Մանկավարժական գործունեությունԽմբագրել

Իր ազգականի ազդեցությամբ, որը Չեշիրի դպրոցի տնօրենն էր, ընտրեց մանկավարժական գործունեության ուղին և 1823 թվականից սկսած՝ զբաղվում էր ուսուցչությամբ։ 1834 թվականին բացում է իր դպրոցը Բոստոնում (Temple School)։ Դասավանդման իր փորձը նա ամփոփեց գրքերում․

  • «Դիտարկումներ երեխաների դաստիարակության սկզբունքների և մեթոդների մասին» (Observations on Principles and Methods of Infant Instruction, 1830)
  • «Զրույցներ երեխաների հետ Ավետարանների մասին» (Conversations with Children on the Gospels, 1836—1837).

Այս գրքերից երկրորդը ենթարկվեց քննադատության․ նրան մեղադրեցին «աստվածաբանության նկատմամբ ոտնձգության» և երիտասարդ մտքերն այլասերելու մեջ։ Նրա դպրոցը փակվեց 1838 թվականին։

«Փիլիսոփայական դպրոց»Խմբագրել

1840 թվականին Օլքոթն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնկորդ՝ Մասաչուսեթս, որտեղ իր ընկերոջ՝ Ռ.Ու. Էմերսոնի հետ միասին դարձել է տրանսցենդենտալ ակումբի հիմնադիրներից մեկը։ Իր տան մոտ Էյմոսը կառուցել է մեծ փայտե խորդանոց, այնտեղ տեղադրել է կոպիտ աթոռներ ու նստարաններ ու այն անվանել «փիլիսոփայական դպրոց»։ Այնտեղ հաճախ էին հավաքվում խմբակի անդամները, այդ թվում նաև Գ. Դ. Թորոն, Մ. Ֆուլերը, Թ. Պարկերը, Ս. Հ. Ուիթմանը, Ն. Գոթորը և ուրիշներ։

Այդ ժամանակաշրջանը նա նկարագրել է իր գրքերում․

  • «Օրֆիկ ասույթներ» (Orphic Sayings), տպագրված «Դայել» ամսագրում՝ 1840 թվականին
  • «Կոնկորդյան օրեր․ Հիշողություններ Կոնկորդի մասին» (Concord Days, Recollections of That Place).
  • «Զրույցներ սեղանի շուրջ» (Table Talk, 1877)

Ուշ հրապարակումներԽմբագրել

Օլքոթը նաև բանաստեղծական ժողովածուների հեղինակ էր․

1938 թվականին հրապարակվել են հատվածներ Օլքոթի օրագրերից, որոնցում մոտ 30 հազար էջ կա։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է եղել Էբիգեյլ Օլքոթի՝ ամերիկացի ակտիվիստուհու հետ։

Ընտանիքում ծնվել են չորս դուստրեր, այդ թվում՝ մանկագիր Լուիզա Մեյ Էլքոթը և նկարչուհի Էբիգեյլ Նեյրիգերը։ Նրանց՝ հորն ու դուստրերին, նվիրված է Չարլզ Այվզի «Սոնատներ-Կոնկորդ» երրորդ մասը։

ԾանոթագրությունԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Alcott L. M. The Annotated Little Women / J. MattesonW. W. Norton & Company, 2016. — P. 631. — ISBN 978-0-393-07219-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Alcott, Amos Bronson // The Biographical Dictionary of America / R. JohnsonBoston: 1906. — Vol. 1. — P. 67.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Alcott, Amos Bronson // The Biographical Dictionary of America / R. JohnsonBoston: 1906. — Vol. 1. — P. 68.
  6. Դ․ Ի․ Երմոլովիչ , Ռուս-անգլերեն բառարան. — М.: ռուսերեն, 1993., էջ 336, էջ 28

ԳրականությունԽմբագրել

  • ԱՄՆ գրողներ։ Համառոտ կենսագրություններ։ Կազմումը և խմբագրումը ըստ Յա․ Զասուրսկու,Գ․ Զլոբինայի, Յու․ Մ․ Կովալևայի, «Ծիածան» 1990