Էյդեն Չեմբերս (անգլ.՝ Aidan Chambers, դեկտեմբերի 27, 1934(1934-12-27)[1][2][3], Chester-le-Street, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի գրող, մանկական և պատանեկան ստեղծագործությունների հեղինակ։

Էյդեն Չեմբերս
անգլ.՝ Aidan Chambers
Ծնվել էդեկտեմբերի 27, 1934(1934-12-27)[1][2][3] (89 տարեկան)
ԾննդավայրChester-le-Street, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4][5][2]
Ժանրերմանկական գրականություն
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքaidanchambers.co.uk
 Aidan Chambers Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էյդեն Չեմբերսը ծնվել է 1934 թվականին Դարեմ կոմսության Չեսթեր լը Սթրիթ քաղաքում, եղել է ընտանիքի միակ երեխան։ Չեմբերսների տանը եղել է ընդամենը հինգ գիրք, որոնց թվում են Աստվածաշունչը և Եզոպոսի առակները[6]։ Տարրական դպրոցում սովորել է դժվարությամբ, մինչև 6 տարեկանը չի կարողացել սահուն կարդալ[7]։

Ավարտել է Լոնդոնի «Բորո Ռոուդ» քոլեջը, որից հետո երկու տարի ծառայել է Թագավորական նավատորմում, այնուհետև տարբեր դպրոցներում դասավանդել է անգլերեն և դրամա։ 1960 թվականին ընդունվել է Գլոստերշիր կոմսության Սթրաուդ անգլիական վանական համալիրը՝ շարունակելով դասավանդել։ Չեմբերսի առաջին ստեղծագործությունները, այդ թվում՝ Johnny Salter (1966), The Car և The Chicken Run (1968), հրատարակվել են այն ժամանակ, երբ նա Սթրաուդի «Archway School» դպրոցի ուսուցիչ էր։ Նրա Now I Know («Հիմա ես գիտեմ», 1987) վեպը մասամբ հիմնված է նրա անձնական ճգնավորական փորձի վրա։

1967 թվականին Չեմբերսը դուրս է եկել վանքից, 1968 թվականին ամուսնացել է և դադարել զբաղվել դասավանդելով՝ դառնալով ֆրիլանսեր գրող։ Մեկ տարի անց Չեմբերսը կնոջ՝ Նենսիի հետ հիմնել է «Թրիմբլ Պրես» հրատարակչությունը և սկսել հրատարակել «Սիգնալ» ամսագիրը, որտեղ տպագրվել են մանկական գրականության մասին քննադատական հոդվածներ։ 1982 թվականին Չեմբերս ամուսիններն արժանացել են Էլինոր Ֆարջոնի մրցանակին՝ մանկական գրականության զարգացման մեջ մեծ դեր ունենալու համար։ 2003-2006 թվականներին Էյդեն Չեմբերսը եղել է Մեծ Բրիտանիայի Դպրոցական գրադարանային ասոցիացիայի նախագահը։

1978-2005 թվականներին Չեմբերսը գրել է վեց վեպից բաղկացած շարք, որոնց միավորում է մեկ թեմա՝ «Ի՞նչ բան է սերը»։ Այդ շարքում ներառված են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են Breaktime («Ընդմիջում»), Dance on My Grave («Պարիր իմ գերեզմանի վրա»), Now I Know («Հիմա ես գիտեմ»), The Toll Bridge («Վճարովի ուղանցմամբ կամուրջը»), Postcards from No Man’s Land («Նամակներ անմարդաբնակ երկրից») և This is All: The Pillow Book of Cordelia Kenn («Այս ամենը։ Քորդելիա Քենի սեղանի գիրքը»)։

Չեմբերսը նորարար է ոճով և բովանդակությամբ, իր՝ երիտասարդությանն ուղղված վեպերում նա փորձարկում է լեզուն, ձևը և բովանդակությունը[6]։

Էկրանավորումներ խմբագրել

Չեմբերսի «Պարիր իմ գերեզմանի վրա» վեպը հիմք է դարձել «Ամառ 85» ֆիլմի (ռեժիսոր՝ Ֆրանսուա Օզոն) սցենարի համար, որը էկրան է բարձրացել 2020 թվականի հուլիսին։

Մատենագիտություն խմբագրել

Ստեղծագործություններ երիտասարդների համար խմբագրել

  • Cycle Smash (1967)
  • Marle (1968)
  • Snake River (1975)
  • Breaktime (1978)
  • Dance on My Grave (1982)
  • Now I Know (1987)
  • The Toll Bridge (1992)
  • Postcards from No Man's Land (1999)
  • This is All: The Pillow Book of Cordelia Kenn (2005)
  • «Dying to Know You» (2012)

Ստեղծագործություններ երեխաների համար խմբագրել

  • Seal Secret (1980)
  • The Present Takers (1984).

Կարճ պատմվածքներ խմբագրել

  • The Kissing Game: Short Stories of Defiance and Flash Fictions (2011)[8]

Քննադատական և կրթական հրատարակումներ խմբագրել

  • The Reluctant Reader (1969)
  • Introducing Books to Children (1973, 1983)
  • Booktalk: occasional writing on literature and children (1985)
  • The Reading Environment (1991)
  • Tell Me: Children, Reading and Talk (1993)
  • Reading Talk (2001)
  • Tell Me: Children, Reading and Talk with The Reading Environment (2011)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://web.archive.org/web/20171006125002/http://jeugdliteratuur.org/auteurs/aidan-chambers
  3. 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. http://muse.jhu.edu/journals/childrens_literature_association_quarterly/v003/3.1-2.article11.html
  5. https://muse.jhu.edu/journals/childrens_literature_association_quarterly/v003/3.4.alberghene.html
  6. 6,0 6,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  7. Biography
  8. London: The Bodley Head. ISBN 978-0-370-33197-3
  9. Thimble Press. ISBN 978-0-903355-54-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյդեն Չեմբերս» հոդվածին։