Էմմա Վարդանյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էմմա Սերոբի Վարդանյան (հոկտեմբերի 11, 1921, Երևան - մարտի 18, 2009, Երևան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)։ Պետական մրցանակի դափնեկիր[1]։ Հրաչյա Ղափլանյանի կինը։

Էմմա Վարդանյան
Ծնվել էհոկտեմբերի 11, 1921(1921-10-11)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էմարտի 18, 2009(2009-03-18) (87 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1946)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Հրաչյա Ղափլանյան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

1940 թվականին սովորել է Մոսկվայի հայ կուլտուրայի տան երաժշտական ստուդիայում, 1945-1946 թվականներին՝ Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։ 1941-1968 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1968 թվականից Երևանի դրամատիկական թատրոնների դերասանուհի։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1982
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)

Դերերը թատրոնում խմբագրել

  • Զոյա (Յաղջյանի «Զոյա»)
  • Տոնյա (Գորբաաովի «Հայրերի պատանեկությունը»)
  • Թիմուր (Գայդարի «Թիմուրն ու նրա ջոկատը»)
  • Ցատյանա (Լավրենյովի «Բեկում»)
  • Օբերոն (Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը»)
  • լեդի Միլֆորդ (Շիլլերի «Սեր և խարդավանք», բոլորը՝ Պատանի հանդիսատեսի թատրոն)
  • Կոմիսար (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն»)
  • Մեդեա (Անույի «Մեդեա»)
  • Ֆիլումենա (Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»)
  • Իթլ (Սայմոնի «Ոտաբոբիկ՝ զբոսայգում»)
  • Թագուհի (Զեյթունցյանի «Աստվածների կանչը»)
  • Անտոնիդա Վասիլևնա (Դոստոևսկու «Խաղամոլը»)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1988 Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից ուսուցչուհի
1979 Կյանքի ուղիղ կեսը դրվագ
1977 Քարե հովիտ դրվագ
1976 Երկունք Սուսաննա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Эмма Варданян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 319