Էմմա Նաթ
Էմմա Նաթ (անգլ.՝ Emma Nutt, հուլիս 1860, Բոստոն, ԱՄՆ - 1915)[1], 1878 թվականի սեպտեմբերի 1-ին Էմման դարձել է աշխարհում առաջին կին հեռախոսավարուհին, երբ աշխատանքի է ընդունվել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում Էդվին Հոլմսի հեռախոսային առաքման ընկերությունում (Telephone Despatch Company)[2][3]:
Էմմա Նաթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիս 1860 |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Մահացել է | 1915 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | switchboard operator |
Կենսագրություն Խմբագրել
1878 թվականի հունվարին Բոստոնի Հեռախոսային առաքման ընկերությունն սկսել է վարձել տղաների ընկերությունում որպես հեռախոսային օպերատորներ աշխատելու համար, այդ թվում նաև Ջորջ Ուիլարդ Կլոյին[4]։ Տղաները (այդ թվում նաև Էմմայի ամուսինը[1]) բավականին հաջողակ հեռագրային կապի օպերատոր էին, բայց նրանց վերաբերմունքը (համբերության պակաս) և վարքագիծը (կատակներ, հայհոյանքներ) անընդունելի էին հեռախոսային կենդանի շփման համար[5], ուստի ընկերությունն սկսել է վարձել կին օպերատորների։ 1878 թվականի սեպտեմբերի 1-ին ընկերությունն աշխատանքի է վերցրել Էմմային, ով այս բնագավառում աշխատել է 33-37 տարի[6][7][8], որից հետո 1911 թվականին անցել է թոշակի[8][9]։ Էմմայի աշխատանքի անցնելուց մի քանի ժամ հետո նրա քույը՝ Ստելա Նաթը, դարձել է աշխարհում հեռախոսային երկրորդ կին օպերատորը[2][10]։ Ի տարբերություն Էմմայի՝ Ստելան որպես հեռախոսավարուհի աշխատել է մի քանի տարի[9]։
Հաճախորդների դրական արձագանքը Էմմայի հանգստացնող, բարեկիրթ ձայնին և համբերությանը պատճառ հանդիսացան, որ տղաները շուտով փոխարինվեն կին հեռախոսավարուհիներով։ 1879 թվականին Միչիգանում աշխատանքի ընդունվեցին առաջին կին հեռախոսավարուհիները՝ Բեսի Սնոու Բալանսը, Էմմա Լանդոնը, Քարի Բոլթը, Մինի Շումանը[3]։
Էմմային աշխատանքի է ընդունել հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը։ Շաբաթական 54 ժամյա աշխատանքի դիմաց ամսական նա ստանում էր 10 դոլար[4]։ Էմման կարողանում էր հիշել Նոր Անգլիայի հեռախոսային և հեռագրային ընկերության տեղեկատուի բոլոր համարները[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Carlos Fernandes։ «Unidade Academica de Engenharia Civil, Biography, Emma Mills Nutt»։ Dec.ufcg.edu.br։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2010-02-17
- ↑ 2,0 2,1 Colleen Fitzpatrick (1927-04-07)։ «Forensic Genealogy, Who is Emma Nutt?»։ Forensicgenealogy.info։ Վերցված է 2010-02-17
- ↑ 3,0 3,1 «AT&T, Media Info, SBC Michigan Recognizes 125 Years of Telephone Operators, Personal Service, Michigan, San Antonio, Texas, October 31, 2003»։ Att.com։ 2003-10-31։ Վերցված է 2010-02-17
- ↑ 4,0 4,1 4,2 Petersen Julie K.։ Google Books։ Books.google.co.uk։ ISBN 978-0-8493-1173-4։ Վերցված է 2010-02-17
- ↑ «PBS American Experience, The Telephone»։ pbs.org։ Վերցված է 2013-08-24
- ↑ «About this date - 1st September, 1878»։ Hicards։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-27-ին։ Վերցված է 2010-02-17
- ↑ «Holiday insights, Emma Nutt day»։ Holidayinsights.com։ Վերցված է 2010-02-17
- ↑ 8,0 8,1 «130 Years of the Telephone»։ AT&T։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-09-02
- ↑ 9,0 9,1 «New Hampshire Telephone, "It's for You!", by Carole Soul» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-08-ին։ Վերցված է 2010-02-17
- ↑ Kate Schnedeker։ «The Newsletter of the Montgomery County chapter of the National Organization for Women»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-18-ին։ Վերցված է 2010-02-17