Էմմա Թայգեր Շվայգեր

գերմանացի երեխա դերասանուհի

Էմմա Թայգեր Շվայգեր (գերմ.՝ Emma Tiger Schweiger, հոկտեմբերի 26, 2002(2002-10-26)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), կինոյի գերմանացի դերասանուհի։ Էմմա Շվայգերը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Գեղեցիկ», «Գեղեցիկ 2», «Գայթակղիչ» և «Գլխին մեղր» ֆիլմերը։

Էմմա Թայգեր Շվայգեր
գերմ.՝ Emma Schweiger
Ծնվել էհոկտեմբերի 26, 2002(2002-10-26)[1] (21 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունՄալիբուի ավագ դպրոց
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, մանկական դերասան, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Թիլ Շվայգեր, մայր՝ Dana Schweiger?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Էմմա Շվայգերը ծնվել է 2002 թվականի հոկտեմբերի 26-ին Լոս Անջելեսում։ Նա գերմանացի նշանավոր ռեժիսոր և պրոդյուսեր Թիլ Շվյգերի և ամերիկացի մոդել և դերասանուհի Դանա Շվայգերի կրտսեր դուստրն է։ Էմման ունի երկու քույր ՝ Լունա Մարին (ծնվ․ 1997) և Լիլի Կամիլը (ծնվ․ 1998), ինչպես նաև եղբայր՝ Վալենտին Ֆլորիան (ծնվ 1995)։ Էմմայի ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, 2005 թվականից Թիլ և Դանա Շվայգերները ապրում էին առանձին, իսկ 2009 թվականին ամուսնալուծվել են։

Էմմա Շվայգերը կատարել է իր նորամուտը «Մայթին ոտաբոբիկ» (2005) ֆիլմում էպիզոդիկ դերով, որի ռեժիսորը և պրոդյուսերը նրա հայրն էր։ Երկու տարի անց, նույնպես հոր «Գեղեցիկ» ֆիլմում, որը դարձել է տարվա ամենաշահութաբեր գերմանական ֆիլմը, նա խաղացել է Շիեն-Բլյու անունով մանկապարտեզի աղջկա նշանակալի դերը։ Այդ ֆիլմում Թիլ Շվեյգերը ներգրավել է իր բոլոր երեխաներին։ 2009 թվականին էկրան է բարձրացել «Գեղեցիկ» ֆիլմի շարունակությունը, և Էմման այնտեղ նույնպես խաղացել է Շին-Բլյուի դերը։

2011 թվականին, կրկին իր հոր «Գայթակղիչ» ֆիլմում, էմմա Շվայգերը ստացել է գլխավոր դեր՝ Մագդալենա անունով աղջիկ։ Այդ դերի համար երիտասարդ դերասանուհին առաջադրվել է «Kids’ Choice Awards» և դարձել է «Video Champion» և «New Faces Award» մրցանակների դափնեկիր։ 2011 թվականի ամռանը նկարահանվել է «Und weg bist du» ողբերգակատագերգությունում, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսուհու դստեր դերը, ֆիլմը ցուցադրվել է 2012 թվականի սեպտեմբերի 4-ին «Sat» հեռուստաալիքով։ Նաև 2011 թվականին Էմման, իր քույրերի՝ Լիլիի և Լունայի հետ միասին, հյուրընկալվել է «Boomerang» հեռուստաալիքի «Die Pfotenbande» հեռուստատեսային հաղորդաշարին՝ կենդանիների վերաբերյալ երեխաների կրթական ծրագիրին, որտեղ նկարահանվել է տասներկու դրվագում։

2012 թվականի օգոստոսի 2-ից հոկտեմբերի 1-ը Էմման կրկին նկարահանվել է հոր «Գայթակղիչ 2» ֆիլմում, որը թողարկվել է 2013 թվականին[3]։

2014 թվականին Էմման խաղացել է Շվեյգերի մեկ այլ՝ «Գլխին մեղրը» ֆիլմում, գլխավոր դերերից մեկում[4], որի պրեմիերան կայացել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին։

2015 թվականի մարտի 7-ին նա մասնակցել է որպես Յոհաննես Բ. Քերների համահաղորդավար «Խաղը սկսվում է» հեռուստաշուում[5]։ Հուլիսի սկզբից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը նա մասնակցել է «Conni und Co» ֆիլմի նկարահանումներին ՝ հիմնված հանրաճանաչ մանկական գրքի վրա, որտեղ խաղացել է գլխավոր դերը[6][7]։ Ֆիլմը թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 18-ին։

2016 թվականի մայիսի 7-ին Էմմա Շվայգերը, Համբուրգի 827 ամյակի տոնակատարության ժամանակ, դարձել է «AIDAprima» նավարկության «կնքամայր»[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր
2005 Մայթին ոտաբոբիկ
2007 Գեղեցիկ Շիեն-Բլյու
2009 Տղամարդիկ մեծ քաղաքում Էմիլի
Գեղեցիկ 2 Շիեն-Բլյու
2011 Գայթակղիչ Մագդալենա
Die Pfotenbande
2012 Und weg bist du Լյուսի Բեկեր
2013 Գայթակղիչ 2 Մագդալենա
Անականջ նապաստակը և երկականջանի ճուիկը անականջ նապաստակը(հնչյունավորում)
2014 Գլխին մեղրը Թիլդա
2016 Conni und Co Քոնի

Մրցանակներ և անվանակոչումներ խմբագրել

Մրցանակներ և պարգևներ
Տարի Մրցանակ Կատեգորիա ֆիլմ Արդյունք
2011 Kids’ Choice Awards Գերմանիայի Ավսրիայի Շվեցարիայի սիրելի դերասան «Գայթակղիչ» Անվանակարգ
2011 Video Champion Երիտասարդ դերասան/դերասանուհի մրցանակ «Գայթակղիչ» Հաղթանակ
2011 New Faces Award Դերասան-երեխայի մրցանակ «Գայթակղիչ» Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1014756146 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Carlos Corbelle (3 августа 2013). «Til Schweiger legt los» (գերմաներեն). filmreporter.de. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  4. Björg Prüßmeier (17 декабря 2013). «Schweigers Neuer: Til Schweiger dreht Demenz-Drama Honig im Kopf mit Dieter Hallervorden und Tochter Emma» (գերմաներեն). filmstarts.de. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  5. «Schweiger moderiert Wetten-Dass-Ersatz» (գերմաներեն). 5 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Официальный сайт фильма». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  7. «Emma Schweiger bekommt eine Hauptrolle» (գերմաներեն). stern.de. 2 марта 2015. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  8. «Tag drei: Hafengeburtstag im Lichterglanz» (գերմաներեն). ndr.de. 7 мая 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել