Էմին Ռաֆիք օղլու Հուսեյնով (ադրբ.՝ Emin Hüseynov, դեկտեմբերի 4, 1979(1979-12-04), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան։ Եղել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահը։ Ադրբեջանում ծավալած լրագրողական գործունեության պատճառով ձերբակալությունից խուսափելու համար՝ լքել է Ադրբեջանը և քաղաքական ապաստան ստացել Շվեյցարիայում։

Էմին Հուսեյնով
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1979(1979-12-04) (44 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտությունլրագրող և իրավապաշտպան
ԱշխատավայրQ65277788?

Կենսագրություն խմբագրել

Էմին Հուսեյնովը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 4-ին Բաքվում։ Սովորել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2002-2005 թվականներին աշխատել է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունում[1]։ 2006 թվականին դարձել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի հիմնադիր անդամը և նախագահը[1][2]։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2014 թվականը, երբ ստիպված է եղել անցնել ընդհատակ։ 2008 թվականին դարձել է ITV հեռուստաընկերության հեռուստածրագրերից մեկի խորհրդատու։ 2010 թվականին դարձել է Objective TV-ի հիմնադիր անդամը և նախագահը[1]։ Ամուսնացած է ԱՄՆ քաղաքացի Սառա Փաուլսվորթի հետ[3]։

Բռնաճնշումներ և աքսոր խմբագրել

2008 թվականին Հուսեյնովը հայտարարել է, որ Ադրբեջանի ոստիկանությունը բիրտ ուժով ցրել է խաղաղ ցուցարարներին։ Նա ևս ձերբակալվել էր ոստիկանների կողմից և ծեծի ենթարկվել։ Ծեծի արդյունքում Հուսեյնովը ստացել էր ուղեղի ցնցում և հոսպիտալացվել էր։ Այս դեպքից հետո, նրա մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ[4][5]։

2014 թվականի օգոստոսին լրագրողների վրա հարձակումների ժամանակ վախենալով ձերբակալվել ոստիկանության կողմից՝ Հուսեյնովը փորձել է Ադրբեջանից փախչել Թուրքիա, սակայն սահմանին ձերբակալվել է։ Այդ ընթացքում, խուզարկվել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի Բաքվի գրասենյակը։ Վախենալով իր կյանքի համար՝ Հուսեյնովը դիմել է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատուն, որն օգնել է նրան անցնել ընդհատակ։ Ընդհատակում գտնվելու ժամանակ՝ իշխանությունների կողմից փակվել են Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակները, իսկ անդամները ձերբակալվել են։ Նրանցից ոմանք էլ ծեծի են ենթարկվել[2][4]։ Բացի այդ, Հուսեյնովը մեղադրվել է իշխանության չարաշահման և հարկերից խուսափելու մեջ, որի հաստատման պարագայում նա կարող էր դատապարտվել մինչև 12 տարի ազատազրկման[2][4]։ Շուրջ մեկ տարի մնալով ընդհատակում՝ Հուսեյնովը 2015 թվականի հունիսի 13-ին մեկնել է Շվեյցարիա[4]։ Թռիչքը կազմակերպվել էր Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալթերի կողմից։ Ներկայումս Հուսեյնովը բնակվում է Բեռնում։ Նա արդեն իսկ ստացել է քաղաքական ապաստան[2][6][7]։

Միջազգային արձագանք և դատապարտում խմբագրել

Միջազգային մի շարք կազմակերպություններ քննադատել են և իրենց մտահոգություններն են հայտնել Էմին Հուսեյնովի նկատմամբ իրականացվող հալածանքների վերաբերյալ։ Այդ կազմակերպությունների թվում են «Միջազգային մեդիա աջակցություն» կազմակերպությունը[8], Եվրոպայի Խորհուրդը[9], Ազատ խոսքի պաշտպանության միջազգային կազմակերպությունը (IFEX)[10], Հոդված 19[5], Քաղաքացիական իրավունքների պաշտպանության կոմիտեն[11], «Human Rights House Foundation»-ը[12], Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը[13], Լրագրողների պաշտպանության կոմիտեն[14] և այլն։ ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «İctimai Kanal» (Azerbaijani). Lent.az. 2013 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «About Emin». Free Emin. Courage Foundation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  3. Lawmaker Says American Officials Lacked 'Courage' To Help Azerbaijani Activist. Radio Free Europe/Radio Liberty. 13 February 2015. Retrieved 24 January 2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Media Freedom Activist Emin Huseynov charged with Tax Evasion and Abuse of Power». Council of Europe. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 «Azerbaijan: Drop the charges against Emin». Article 19. 2015 թ․ փետրվարի 13.
  6. «Swiss fly out opposition journalist hiding at its Azerbaijan embassy». Guardian. 2015 թ․ հունիսի 13.
  7. Michael Weiss (2015 թ․ փետրվարի 11). «Trapped in Baku». Foreign Policy. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. «IMS concerned by pattern of harassment against Azerbaijan free expression advocate». International Media Support. 2015 թ․ փետրվարի 16.
  9. «Concerns over the situation of human rights defenders in Azerbaijan». Council of Europe. 2014 թ․ օգոստոսի 7.
  10. «The case of Emin Huseynov: IFEX seeks goodwill from Azerbaijan's first lady». International Freedom of Expression Exchange. 2015 թ․ փետրվարի 11.
  11. «Authorities Must Drop Charges Against Prominent Journalist in Azerbaijan». Civil Rights Defenders. 2015 թ․ փետրվարի 13.
  12. «Emin Huseynov forced into hiding in Azerbaijan». Human Rights House Foundation (HRHF). 2015 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  13. «Helsinki Commission Chair Calls for Huseynov's Safe Passage Out of Azerbaijan». The Commission on Security and Cooperation in Europe. 2015 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին.
  14. «In Azerbaijan, journalist in hiding faces criminal investigation». Committee to Protect Journalists. 2015 թ․ փետրվարի 12.
  15. «OSCE representative deplores intensifying harassment of media freedom activists and organizations in Azerbaijan, calls on authorities to stop persecution of free voices». Office of the OSCE Representative on Freedom of the Media. 2014 թ․ օգոստոսի 8.

Արտաքին հղումներ խմբագրել