Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմիլ Սթանգ (այլ կիրառումներ)

Էմիլ Սթանգ Ավագ (նորվ.՝ Emil Stang d.e., հունիսի 14, 1834(1834-06-14)[3][2], Քրիստիանիա, Նորվեգիա - հուլիսի 4, 1912(1912-07-04)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի պետական գործիչ, Նորվեգիայի վարչապետ (3 անգամ), իրավաբան, Նորվեգիայի պահպանողական կուսակցության առաջնորդ։

Էմիլ Սթանգ
նորվ.՝ Emil Stang d.e.
 
Կուսակցություն՝ Նորվեգիայի աշխատավորական կուսակցություն
Մասնագիտություն՝ Իրավաբան, քաղաքական գործիչ
Դավանանք Նորվեգիայի եկեղեցի
Ծննդյան օր Հունիսի 14 1834
Ծննդավայր Քրիստիանիա
Վախճանի օր Հուլիսի 4 1912
Վախճանի վայր Օսլո
Թաղված Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Նորվեգիա
Հայր Ֆրեդերիկ Սթանգ
Զավակներ Էմիլ Սթանգ
 
Պարգևներ
Կարմիր արծվի շքանշան Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ և Բևեռային աստղի շքանշանի Մեծ խաչի կոմանդոր

Անկախ Նորվեգիայի առաջին վարչապետ Ֆրեդերիկ Սթանգի որդին։

1858 թվականին դարձել է իրավագիտության թեկնածու, իսկ 1861 թվականին բացել է սեփական իրավաբանական գրասենյակ։ Այդ ժամանակից ի վեր նա խմբագրել է «Ugeblad for Lovkyndighed» պարբերականը, իսկ 1871 թվականից 1907 թվականներին՝ «Norsk Retstidende» պարբերականը (բացառությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիների)։

1882 թվականին ընտրվելում է Ստորտինգի անդամ։ 1884 թվականից դարձել է Պահպպանողական կուսակցության առաջնորդ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1889 թվականը, այնուհետև 1891-1893 և 1896-1899 թվականներին։

Երեք անգամ դարձել է Նորվեգիայի վարչապետ։ Վարչապետական աթոռը զբաղեցրել է 1889-1891 թվականներին և 1893-1895 թվականներին, իսկ 1889-1891 թվականներին եղել է Ստորտինգի նախագահ։

Էմիլ Սթանգը իր ղեկավարած կառավարության նախարարների հետ
ձախից աջ, 1-ին շարքի 3-րդը

1889 թվականին վարչապետ Յուհան Սվերդրուպի կառավարության անկումից հետո Սթանգը դառնում է պահպանողական կառավարության ղեկավար։ Նրա որդեգրած քաղաքականությունը առիթ է ստեղծում բազմաթիվ ընդդիմախոսներ ունենալուն։ 1891 թվականին Սթանգը ստիպված է լինում հրաժարական տալ՝ դառնալով Քրիստիանիայի (ներկայումս՝ Օսլո) բարձրագույն դատարանի խորհրդական։ 1893 թվականի գարնանը Էմիլ Սթանգը նշանակվում է նախարար-նախագահ, որպեսզի Շվեդիայի հետ միության վերաբերյալ բանակցություններ վարի։ Սակայն 1895 թվականին հրաժարակն է տալիս, քանի որ Ստորտինգի ընտրություններում իր քաղաքական ուժը քաղաքական հաջողություն չի գրանցում։ Հրաժարականից հետո Սթանգը սկսում է աշխատել որպես Բորգարթինգի և Ագդերայի դատարանի նախագահության անդամ։ 1901 թվականին աշխատանքի է ընդունվում Նորվեգիայի բարձրագույն դատարանում։ 1994 թվականին անցնում է թոշակի։

Էմիլ Սթանգը մահացել է 1912 թվականի հուլիսի 4-ին Օսլոյում։ Գերեզմանը գտնվում էՕսլոյի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել