Էմիլ Ոսկանյան

հայ քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էմիլ Սերոբի Ոսկանյան (հոկտեմբերի 2, 1941(1941-10-02), Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2003): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (1996):

Էմիլ Ոսկանյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1941(1941-10-02) (82 տարեկան)
Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1964)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1990)

Կենսագրություն խմբագրել

Էմիլ Ոսկանյանը ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 2-ին Ոսկեվազ (ՀՀ Արագածոտնի մարզ) գյուղում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961 թվականից աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում, 1972 թվականից եղել է լաբորատորիայի վարիչ։ 1994-2003 թվականներին եղել է գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, 2003 թվականից՝ Ալեքսանդրով քաղաքի (ՌԴ Մոսկվայի մարզ) «Դալեքս» գիտությունների ակադեմիայի համալիրի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 1998 թվականից՝ «Հայաստանի կիրառական քիմիայի հանդեսի» գլխավոր խմբագիր[1][2]։

Ուսումնասիրել է չհագեցած միացությունների հալոգեն ածանցյալների և մի շարք դիենային պոլիմերների (պոլիքլորոպրեն, պոլիերկքլորբութադիեն, պոլիիզոպրեն և այլն) քիմիական փոխարկումները։ Մշակել և արդյունաբերության մեջ ներդրել է քլոր- և բրոմնաիրիտների, քլորկաուչուկների ստացման եղանակներ, որոնց հիման վրա արտադրվում են մի շարք բաղադրանյութեր (լաքեր, ներկեր, սոսինձներ, մածուկներ, ջրա- և ջերմամեկուսիչ ծածկույթներ։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)

Երկեր խմբագրել

  • Քլորոպրենի ստացումը և պոլիմերումը լաբորատոր պայմաններում։ (Ուսումնամեթոդական աշխատանք)։ Ասողիկ, 2003 - 12 էջ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 273։
  2. Հայկական համառոտ հանրագիտարան։ Հ. 4:
  3. Ոսկանյան, Էմիլ Սերոբի (2003). Քլորոպրենի ստացումը և պոլիմերումը լաբորատոր պայմաններում։ (Ուսումնամեթոդական աշխատանք). Ասողիկ. ISBN 9789994130276.