Ժան Մորիս Էմիլ Բոդո (ֆր.՝ Jean-Maurice-Émile Baudot, սեպտեմբերի 11, 1845(1845-09-11)[1][2][3], Magneux - մարտի 28, 1903(1903-03-28)[4][3], Սո), ֆրանսիացի ինժեներ, գյուտարար, հեռատիպի պայմանանիշերի կոդավորման Բոդոյի ծածկագրի հեղինակ։ Նրա պատվին է անվանվել պայմանանիշերի արագության միավորը (բոդ

Էմիլ Բոդո
ֆր.՝ Jean-Maurice-Émile Baudot և ֆր.՝ Émile Baudot
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1845(1845-09-11)[1][2][3]
ԾննդավայրMagneux
Մահացել էմարտի 28, 1903(1903-03-28)[4][3] (57 տարեկան)
Մահվան վայրՍո
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունգյուտարար, էլեկտրիկ-ինժեներ և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի ասպետ և Ֆրանց Իոսիֆի կայսերական ավստրիական շքանշանի ասպետ
Commons-logo.svg Émile Baudot Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բոդոն ծնվել է Ֆրանսիայի Վերին Մառն դեպարտամենտի Մանյու քաղաքում։ Հայրը՝ Պիեռ Էմիլ Բոդոյն, ով ֆերմեր էր, հետագայում եղել է Մանյուի քաղաքապետ։ Բոդոյի միակ պաշտոնական կրթությունը եղել է տեղի տարրական դպրոցում, որից հետո նա գյուղատնտեսական աշխատանք է կատարել հոր ֆերմայում։ 1869 թվականին աշխատել է Ֆրանսիայի փոստային և հեռագրային վարչությանը՝ որպես օպերատորի աշակերտ[5]։ Հեռագրային ծառայությունը նրան ուսուցանեց Մորզեի հեռագրում և նաև ուղարկեց Հյուզի տպագրական հեռագրական համակարգի չորսամսյա դասընթացների, որը հետագայում ոգեշնչեց նրան ստեղծելու իր սեփական համակարգը։

1872 թվականին Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ կարճատև ծառայելուց հետո նա վերադարձավ Փարիզ՝ քաղաքացիական ծառայության</ref> [6]։

ՀեռագրությունԽմբագրել

Հեռագրային ծառայությունը խրախուսեց Բոդոյին իր ժամանակին մշակել միաժամանակյա հեռագրային հաղորդագրությունների համակարգ՝ օգտագործելով Հյուզի հեռատպիչ սարքերը։ Նա հասկացավ, որ այդ ժամանակաշրջանի տպագրական հեռագրերի մեծ մասի դեպքում տողը ժամանակի մեծ մասում անգործության է մատնված, բացի այն կարճ ընդմիջումներից, երբ նիշ է փոխանցվում։ Բոդոն հորինեց հեռագրության մեջ ժամանակի բաժանման մուլտիպլեքսացիան։ Օգտագործելով սինխրոն ժամացույցի մեխանիզմով աշխատող անջատիչներ հաղորդման և ընդունման ծայրերում, նա կարողացավ միաժամանակ փոխանցել հինգ հաղորդագրություն։ Համակարգը Ֆրանսիայի փոստային և հեռագրային վարչության կողմից պաշտոնապես ընդունվեց հինգ տարի անց։

1870 թվականին Բոդոն հորինեց իր հեռագրական կոդը և 1874 թվականին այն արտոնագրեց[7][8]։ Մինչև 1874 կամ 1875 թվականները (տարբեր աղբյուրները նշում են երկու տարեթվերը) կատարելագործեց նաև կոդը փոխանցելու էլեկտրամեխանիկական սարքավորումները։ Նրա գյուտերը հիմնված էին Հյուզի մեխանիզմով տպագրական սարքի, դիստրիբյուտորի, որը 1871 թվականին հորինել էր Բեռնարդ Մեյերը և հինգ միավորից բաղկացած ծածկագրի վրա, որը մշակվել էր Կարլ Ֆրիդրիխ Գաուսի և Վիլհելմ Վեբերի կողմից։ Բոդոն միավորեց դրանք, և իր իսկ գաղափարների հետ միասին՝ ստեղծեց ամբողջական մուլտիպլեքս համակարգ։

 
Բոդոյի ստեղնաշար

1874 թվականի հունիսի 17-ին Բոդոն արտոնագրեց իր առաջին տպագրական հեռագիրը (Արտոնագիր No. 103,898 անգլ.՝ «Système de télégraphie rapide»), որտեղ ազդանշաններն ավտոմատ կերպով թարգմանվում էր տպագրական նիշերի։ Բոդոյի սարքավորումն ուներ երեք հիմնական մաս՝ ստեղնաշար, դիստրիբյուտոր և թղթե ժապավեն։

1875 թվականին Բոդոյի համակարգը ընդունվեց ֆրանսիական հեռագրային վարչակազմի կողմից, որի առաջին առցանց փորձարկումները տեղի են ունեցել Փարիզի և Բորդոյի միջև 1877 թվականի նոյեմբերի 12-ին։ 1877 թվականի վերջից սկսեց գործել Փարիզ-Հռոմ գիծը, որը կազմում էր մոտ 1700 կիլոմետր (1100 մղոն)։

Բոդոյի ապարատը ցուցադրվեց Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսին (1878), և ստանալով ցուցահանդեսի ոսկե մեդալը համաշխարհային ճանաչում ստացավ։

1890 թվականի հունվարի 15-ին Բոդոն ամուսնացավ Մարի Ժոզեֆինա Ադելաիդա Լանգրոգնետի հետ, որը սակայն երեք ամիս անց՝ 1890 թվականի ապրիլի 9-ին մահացավ։

Հեռագրային ծառայությունում աշխատանքը սկսելուց անմիջապես հետո Բոդոյի առողջական վիճակը վատացավ, և հաճախ բացակայում էր աշխատանքից։ Նա մահացավ 1903 թվականի մարտի 28-ին, 57 տարեկան հասակում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. Froehlich E., Allen Kent (1991)։ The Froehlich/Kent encyclopedia of telecommunications: Volume 2։ CRC Press։ էջեր 31–33։ ISBN 0-8247-2901-3 
  6. Day Lance, Ian McNeil (1996)։ Biographical Dictionary of the History of Technology։ Taylor & Francis։ էջեր 46։ ISBN 0-415-06042-7 
  7. Ralston Anthony (1993)։ "Baudot Code", Encyclopedia of Computer Science (3rd ed.)։ New York: IEEE Press/Van Nostrand Reinhold։ ISBN 0-442-27679-6 
  8. «Jean-Maurice- Emile Baudot. Système de télégraphie rapide, June 1874. Brevet 103,898; Source: Archives Institut National de la Propriété Industrielle (INPI)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-16-ին։ Վերցված է 2022-09-30