Բոդ (չափման միավոր)
Բոդ (անգլ.՝ baud) կապի և էլեկտրոնիկայի մեջ պարբերական ազդանշանի պայմանանշանային արագության միավոր[1], որը ցույց է տալիս վայրկյանում փոխանցվող ինֆորմացիայի պայմանանշանների քանակը։ Այն անվանվել է ֆրանսիացի ինժեներ և գյուտարար, հեռատիպի պայմանանշանային կոդավորման՝ Բոդոյի կոդի հեղինակ, Էմիլ Բոդոի անունով։
Կոչվել է ի պատիվ | Էմիլ Բոդո | |
---|---|---|
Conversion to SI unit | 1±0 reciprocal second | |
Measured physical quantity | symbol rate |
Երկուական կոդավորում ունեցող համակարգերում, որտեղ յուրաքանչյուր բիթ կարող է ընդունել միայն երկու արժեք (0 և 1)՝ բոդը համապատասխանում է վայրկյանում փոխանցվող բիթերի քանակին[2]։ Սակայն, ժամանակակից սարքերում տեղեկատվության միաժամանակյա փոխանցումը կարող է իրականացվել մի քանի բիթով։ Օրինակ, եթե յուրաքանչյուր ժամանակային միջակայքում փոխանցվում է 4 բիթ, ապա 2400 բոդ պայմանանիշային արագության դեպքում փոխանցման արագությունը կկազմի 9600 բիթ։ Ժամանակակից մոդեմներն օգտագործում են քառակուսացման ամպլիտուդային մոդուլյացիան (QAMd), որի մեկ փոփոխությունը կոդավորում է մինչև 16 բիթ տեղեկատվություն։
Բացի այդ, կապուղու ողջ հզորությունն արտահայտվում է բոդերով, ներառյալ սպասարկման պայմանանիշերը (բիթեր), եթե այդպիսիք կան։ Սակայն կապուղու արդյունավետ արագությունը արտահայտվում է այլ միավորներով, օրինակ՝ բիթ/վայրկյան (bps):
Միավորների միջազգային համակարգում (SI) նախածանցների օգնությամբ կարելի է ձևավորել ավելի մեծ չափման միավորներ, օրինակ՝ կիլոբոդ (kbaud), որը հավասար է 1024 բոդի[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Олифер В. Г., Олифер Н. А. Компьютерные сети. Принципы, технологии, протоколы. — СПб.: Питер, 2001, 672 с.: ил. ISBN 5-8046-0133-4.
- ↑ «Краткий словарь терминов, употребляемых в сфере цифрового видеонаблюдения». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Бод». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: Text "это... Что такое Бод?" ignored (օգնություն)