Էմիլի Ֆլեգարե-Կառլեն (շվեդ.՝ Emilie Flygare-Carlén, օգոստոսի 8, 1807(1807-08-08)[1][2][3][…], Strömstad, Strömstad Municipality, Gothenburg and Bohus County, Շվեդիա[2] - փետրվարի 5, 1892(1892-02-05)[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2]), շվեդ գրող։

Էմիլի Ֆլեգարե-Կառլեն
Ծնվել էօգոստոսի 8, 1807(1807-08-08)[1][2][3][…]
ԾննդավայրStrömstad, Strömstad Municipality, Gothenburg and Bohus County, Շվեդիա[2]
Վախճանվել էփետրվարի 5, 1892(1892-02-05)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[4][5][6]
Գրական անունEmilie Flygare-Carlén և Emilie Smith Flygare
Մասնագիտությունհեղինակ և գրող
Քաղաքացիություն Շվեդիա
ԱմուսինAxel Flygare?[2] և Johan Gabriel Carlén?[2]
Համատեղ ապրողJacob Reinhold Dalin?[7]
ԶավակներEdvard Flygare? և Rosa Carlén?[7]
Изображение автографа
 Emilie Flygare-Carlén Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էմիլի Ֆլեգարե-Կառլենը (ծննդյան ազգանունը՝ Սմիթ) ծնվել է 1807 թվականի օգոստոսի 8-ին Շվեդիայի Ստրյոմստադ քաղաքում։

Էմիլի Սմիթը մեծացել է Բուհուսլեն շրջանում՝ Սկագերակի մերձակայքում։ Հայրը՝ Ռուտգեր Սմիթը, եղել է պաշտոնաթող ծովային կապիտան, որ զբաղվել է մանր առևտրով։ Նրա դուստր Էմիլին հաճախ է ուղեկցել հորը երկրի ծայրամասեր կատարած ուղևորությունների ժամանակ։ Այդ տարիներին նա իմացել է, թե ինչպես են ապրում տեղի բնակիչները, ձկնորսները, մաքսանենգները։ Այդ կերպարները հետագայում դարձել են նրա ստեղծագործությունների հերոսները։

Քսան տարեկանում Էմիլին ամուսնացել է տեղի բժշկի՝ Աքսել Ֆլեգարեի հետ (Axel Flygare) և նրա հետ ապրելու մեկնել Սմոլանդ։ Ընտանիքում եղել է չորս երեխա, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում։ 1833 թվականին Էմիլին այրիացել է և վերադարձել հայրական ընտանիք՝ որոշելով զբաղվել գրական գործունեությամբ։

Մի քանի տարի անց նա տեղափոխվել է Ստոկհոլմ և 1841 թվականին ամուսնացել փաստաբան, հրապարակախոս և բանաստեղծ Յոհան Գաբրիել Կառլենի հետ (Johan Gabriel Carlén, 1814—1875)։ Նրանց տունը դառնում է Ստոկհոլմի գրական շրջանակի ներկայացուցիչների հանդիպման վայր։ Հետագա քսան տարիների ընթացքում Էմիլին գրել է տարեկան մեկ-երկու վեպ։ Որդու՝ Էդվարդ Ֆլեգարեի (1829—1853) ողբերգական մահից հետո, որը գրող դառնալու մեծ հույսեր էր ներշնչում և այդ ժամանակ արդեն տպագրել էր երեք գիրք, Էմիլի Ֆլեգարե-Կառլենի ստեղծագործական կյանքում վեցամյա ընդմիջում է սկսվել։ 1884 թվականից նա կրկին սկսել է գրել։

Էմիլին զբաղվել է բարեգործությամբ, հիմնադրել է աղքատ ուսանողներին, ձկնորսներին ու նրանց այրիներին օգնելու ֆոնդ։ Գրողը հայտնի է իր կրկնակ ազգանունով՝ Ֆլեգարե-Կառլեն։ Նրա դուստրը՝ Ռոզա Կառլենը, ևս եղել է հայտնի գրող։

Էմիլի Ֆլեգարե-Կառլենը մահացել է 1892 թվականի փետրվարի 5-ին Ստոկհոլմում։ Թաղվել է Ստոկհոլմի հյուսիսային մասում գտնվող Նորա Բեգրավնինգսպլատսեն գերեզմանոցում։

Տպագրություն

խմբագրել

Էմիլի Ֆլեգարե-Կառլենի առաջին վեպը՝ «Վալդեմար Կլյայնը» (Valdemar Klein), հրատարակվել է 1838 թվականին։ Այդ և ավելի ուշ շրջանի վեպերում («Rosen på Tistelön» (1842), «Pål Värning», Enslingen på Johannisskäret (1846)) նա գրել է մարդկանց կյանքի մասին ցամաքում ու ծովում։ Իր պատմվածքներում ու նովելներում նա գրել է իր երկրի միջին դասի մարդկանց մասին։

1869-1875 թվականներին նրա վեպերը հրատարակվել են Ստոկհոլմում 31 հատորով։ 1878 թվականին նա հրատարակել է ինքնակենսագրական վեպ՝ «Հիշողություններ շվեդական գրական կյանքից» (Minnen af svenskt författarlif, 1840—1860)։

Էմիլի Ֆլեգարե-Կառլենի ստեղծագործությունները թարգմանվել են դանիերեն, նորվեգերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, հոլանդերեն, հունգարերեն ու չեխերեն։ Իր ժամանակներում նա եղել է ամենից շատ ընթերցվող շվեդ վիպագիրը։

Ստեղծագործություններ

խմբագրել
 
Էմիլի Ֆլեգարե-Կառլենի շիրմաքարը
  • Waldemar Klein (1838)
  • Representanten (1839)
  • Gustaf Lindorm (1839)
  • Professorn och hans skyddslingar (1840)
  • Fosterbröderna (1840)
  • Kyrkoinvigningen i Hammarby (1841)
  • Skjutsgossen (1841)
  • Rosen på Tistelön. Berättelse från skärgården (1842)
  • Kamrer Lassman (1842)
  • Fideikommisset (1844)
  • Pål Värning: En skärgårdsynglings äventyr (1844)
  • Vindskuporna (1845)
  • Bruden på Omberg (1845)
  • Enslingen på Johannisskäret: Kustroman (1846)
  • Ett år (1846)
  • En natt vid Bullarsjön (1847)
  • Jungfrutornet (The Maiden’s Tower; 1848)
  • En nyckfull kvinna (1848-49)
  • Romanhjältinnan (1849)
  • Familjen i dalen (1849)
  • Ett rykte (1850)
  • Förmyndaren (1851)
  • Ett köpmanshus i skärgården (1860-61)
  • Stockholmsscener bakom kulisserna (1864)
  • Skuggspel (1865)
  • Minnen av svenskt författarliv 1840—1860 (1878)
  • Efterskörd (1888)

Գրականություն

խմբագրել
  • Arping, Åsa (2002). Den anspråksfulla blygsamheten : auktoritet och genus i 1830-talets svenska romandebatt. Eslöv: B. Östlings bokförl. Symposion. Libris 8564062. ISBN 91-7139-582-2.
  • Dahlquist, Mona (1983). Emilia i skärgården : en studie i kvinnoskildringen i Emilie Flygare-Carléns «Ett köpmanshus i skärgården». Göteborg: Univ., Litteraturvetenskapliga inst. Libris 9218689.
  • Fjellander, Eva (2014).Myndighetsperson, själasörjare eller driftkucku. En studie av prästgestalter i svenska romaner 1809—2009. Artos 2013 ISBN 978-91-7580-678-5.
  • Fyhr, Mattias (2017). «Skräckeffekter i svensk realism : (Flygare-Carlén, Ljungstedt och Arfwedson)». Svensk skräcklitteratur från medeltid till 1850-talet / 1, Bårtäcken över jordens likrum : ([2017]): sid. 205—217. Libris 20835713.
  • Hansson, Gunnar (1995). «Historiens exempel : Emilie Flygare-Carlén». Den möjliga litteraturhistorien (Stockholm : Carlsson, 1995) Kap. 3),: sid. 60-94 : ill.. Libris 2325503.
  • Holmström, Maria (1918). Emilie Flygare-Carlén : västkustromanens ryktbara författarinna. Stockholm: Geber. Libris 28310
  • Horn, Vivi (1950). Flickan från Strömstad : Emilie Flygare-Carléns levnadshistoria. Stockholm: Wahlström & Widstrand. Libris 1401053.
  • Ivarsson, Ida (1999). Pål och Nora : en feministisk läsning av Emilie Flygare-Carléns «Pål Värning». Skrifter från Emilie Flygare-Carlén sällskapet, 1400—1799 ; 2. Göteborg: Emilie Flygare-Carlén sällsk. Libris 7454137. ISBN 91-630-8557-7.
  • Svenskt biografiskt handlexikon(շվեդ.)
  • Ivar or the Skjuts-Boy
  • Peck, H. T.; Colby, F. M., eds. (1905). «Carlén, Emilia Smith Flygare». New International Encyclopedia (1st ed.). New York: Dodd, Mead

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Ֆլեգարե-Կառլեն» հոդվածին։