Էմիլի Բարքլայ
Էմիլի Բարքլայ (անգլ.՝ Emily Barclay; հոկտեմբերի 24, 1984[1], Պլիմուտ, քաղաք Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, նկարահանվել է հիմնականում Ավստրալական և Նոր_Զելանդական ֆիլմերում։
Էմիլի Բարքլայ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1984[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Պլիմուտ, քաղաք Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Էմիլի Բարքլայ իր դերասանական կարիերան սկսել է 1998 թվականին Շորտլանդ սթրիթ կինոսերիալում։ Լայն ճանաչում է ունեցել «Իմ հայրիկի տանը» ֆիլմում գլխավոր դերի համար, որի համար նա արժանացել է «British Independent Film Awards» մրցանակին «Լավագույն սկսնակ դերասանուհի» կատեգորիայում[2]։
2006 թվականին էկրանին հայտնվեցին միանգամից երկու ֆիլմ, որում Էմիլի Բարքլայը կատարել է գլխավոր դերերը․ «Լռություն» «Ամենաթողությունը ծայրամասում» (այլ անվանումը «սպանություն բնությունում»)։
2009 թվականին Էմիլի Բարքլայը նկարահանվել է «Հիմնական շարժիչ» և «Իմ սրտի մի մասը», 2010 թվականին ձայնագրվել է «Պահապանների լեգենդը։ Գահուլի բուերը» անիմացիոն ֆիլմում։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2001 | No One Can Hear You | Էմի Բուրչալ | |
2004 | Քեթի Մաքարտի | ||
2004 | Իմ հայրիկի տանը | Սելիա Սթայմեր | British Independent Film Award որպես առավել խոստումնալից նորեկ
New Zealand Screen Award դերասանական խաղի համար |
2005 | Cockle | Ջեյն | Էպիզոդիկ դեր |
2006 | Ամենաթողությունը ծայրամասում | Քեթրին | AACTA Award կանացի լավագույն գլխավոր դերի համար
IF Award լավագույն կանացի դերի համար |
2006 | Լռություն | Էվելին Հատչինսոն | |
2009 | Prime Mover | Մելիսա / աղջիկը օրացույցում | |
2010 | Zero | աղջիկ | Էպիզոդիկ դեր |
2010 | Lou | Ռիա | |
2010 | Պահապանների լեգենդը։ Գահուլի բուերը | Գիլֆի | |
2011 | Love Birds | Բրենդա | |
2011 | Weekender | Քլեր | |
2012 | Mr. Pip | ավստրալիացի ուսուցիչ | |
2016 | Լույսն օվկիանոսների միջև | Գվեն Փոթս | |
2017 | Ellipsis | Վիվ |
Հասարակական գործունեությունԽմբագրել
Դերասանուհին, ապագա վեգանը, ակտիվ մասնակցություն է ունենում կենդանիների իրավունքների պաշտպանությանը, համագործակցել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ պայքարի արշավներում SAFE կազմակերպության հետ[3]։
2006 թվականին Էմիլի Բարքլայը դարձել է Voiceless կենդանիների իրավունքների պաշտպանության ավստրալական խմբի դեսպանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Информация на сайте bifa.org.uk Archived 2009-11-13 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ «Emily Barclay» (անգլերեն)։ Voiceless։ 2012-02-01։ Վերցված է 2019-11-01