Էկպեդեմե Ֆրայդեյ Էկպե Յուդո (անգլ.՝ Ekpedeme Friday "Ekpe" Udoh, մայիսի 20, 1987(1987-05-20), Էդմոնդ, Oklahoma County, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս ԲԱԱ-ի «Յութա Ջազ» ակումբում։ Խաղում է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ 2010 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից, 6-րդ համարի ներքո։

Էկպե Յուդո
Ekpe Udoh

Էկպե Յուդոն «Միլուոքի Բաքս» ակումբի կազմում
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Դիրքը ծանր հարձակվող և կենտրոնական
Համար № 6
Ի ծնե տրված անունը Էկպեդեմե Ֆրայդեյ Էկպե Յուդո
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդմոնտ, Օկլահոմա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 111 կգ
Դպրոց Սանտա Ֆե
համալսարան Միչիգանի համալսարան
Դրաֆթի տարի 2010 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Կարիերա սկիզբ 2006 թվական
Մեդալներ

Ուսանողական կարիերա խմբագրել

Էկպե Յուդոն սովորել է Էդմոնտի Սանտա Ֆեի բարձրագույն դպրոցում։ Հետագայում կրթությունը շարունակել է Միչիգանի համալսարանում։

2006/2007 մրցաշրջանում[1] կամ սկսնակների մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ։ Այդ խաղերում Էկպեն հարթակի վրա անցկացնում էր միջինը 20,3 րոպե, հավաքում էր 5,0 միավոր, 4,0 անդրադարձ, 0,7 խլում և 1,9 կասեցում։ Միջինը թույլ էր տալիս 0,8 կորուստ, փոխանցում էր 0,8 փոխանցում և հավաքում էր 1,9 անձնական դիտողություն։

2007/2008 մրցաշրջանում[1] կամ երկրորդ կուրսեցիների մրցաշրջանում նա անցկացրել է 32 խաղ։ Այդ խաղերում Էկպեն հարթակի վրա անցկացնում էր միջինը 26,0 րոպե, հավաքում էր 6,0 միավոր, 5,0 անդրադարձ, 0,8 խլում և 2,9 կասեցում։ Միջինը թույլ էր տալիս 1,1 կորուստ, փոխանցում էր 0,9 փոխանցում և հավաքում էր 2,4 անձնական դիտողություն։

2008/2009 մրցաշրջանում հանդես չի եկել[1]։

2009/2010 մրցաշրջանում Յուդոն Բեյլոր համալսարանի կազմում անցկացրել է 36 խաղ[1]։ Այս մրցաշրջանում Էկպեն հարթակի վրա անցկացնում էր միջինը 35,1 րոպե, միջինը հավաքում էր 13,9 միավոր, 9,8 անդրադարձ, 0,8 խլում և 3,7 կասեցում, միջինը թույլ էր տալիս 2,4 կորուստ, փոխանցում էր 2,7 փոխանցում, և հավաքում էր 2,4 անձնական դիտողություն։

Կարիերան ԲԱԱ-ում խմբագրել

2010 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից, 6-րդ համարի ներքո[2]։ Էկպեն դաստակի վնասվածքի պատճատով ակումբի կազմում դեբյուտելէ ընդամենը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին «Մայամի Հիթ» ակումբի դեմ խաղում[3][4]։

2012 թվականի մարտի 13-ին Մոնտա Էլիսը և Քվոմե Բրաունը Միլուոքի Բաքս ակումբում փոխանակվեցին Էնդրյու Բոգուտի և Սթիվեն Ջեքսոնի[5]։

Եվրոպա խմբագրել

2015 թվականի հուլիսի 28-ին Յուդոն միամյա պայմանագիր է կնքել թուրքական «Ֆեներբահչե» ակումբի հետ[6]։ Առաջին մրցաշրջանում միանգամից հայտնվել է մեկնարկային հնգյակում՝ դառնալով ակումբի գլխավորներից մեկը։ «Ֆեներբահչե»-ի հետ գրավել է Թուրքիայի գավաթը՝ 67-65 հաշվով հաղթելով «Դարյուշաֆակային»։ Այդ մրցաշրջանում ակումբը կարողացավ դուրս գալ Եվրալիգայի Քառորդ եզրափակիչ, սակայն ավելացված ժամանակի ընթացքում 96–101 հաշվով պարտվեց «ԲԿՄԱ»-ին[7]։ Եվրալիգայի 27 խաղերի ընթացքում Յուդոն միջինը հավաքում էր 12,6 միավոր, և կատարում 5,1 անդրադարձ։ «Ֆեներբահչեն» մրցաշրջանի ավարտից հետո նույնպես դարձել է Թուրքիայի չեմպիոն։

2016 թվականի հուլիսի 11-ին Յուդոն 1+1 ծրագրով ակումբի հետ վերակնքել է պայմանագիրը[8]։ 2016-17 մրցաշրջանում Յուդոն ակումբի հետ դարձել է Եվրալիգայի չեմպիոն[9]։ Ըստ վերջին խաղի արդյունքների Էկպեն վաստակեց Քառորդ եզրափակչի ամենալավ խաղացողի տիտղոսը[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

ԲԱԱ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2010 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 58 18 17.8 .437 .000 .656 3.1 .7 .4 1.5 4.1
2011 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 38 6 21.8 .443 .000 .719 3.9 .8 .7 1.7 5.5
2011 Միլուոքի Բաքս 23 5 20.1 .409 .000 .800 4.7 1.1 .7 1.6 5.7
2012 Միլուոքի Բաքս 76 9 17.3 .435 .000 .748 3.3 .6 .5 1.1 4.3
2013 Միլուոքի Բաքս 42 14 19.1 .399 .000 .638 3.5 .7 .4 1.0 3.4
2014 Լոս Անջելես Կլիպերս 33 0 3.9 .458 .000 .778 .8 .2 .2 .2 .9
2017 Յութա Ջազ 63 3 12.9 .500 .000 .750 2.4 .8 .7 1.2 2.6
Կարիերա 333 55 16.1 .437 .000 .724 3.0 .7 .5 1.2 3.7

Փլեյ-Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2012 Միլուոքի Բաքս 4 0 13.5 .444 .000 .000 1.5 .3 .5 .5 2.0
2014 Լոս Անջելես Կլիպերս 4 0 3.0 .333 .000 .000 .8 .0 .0 .0 .5
2017 Յութա Ջազ 6 0 3.5 1.000 .000 .000 .5 .0 .0 .3 .3
Կարիերա 14 0 6.2 .462 .000 .000 .9 .1 .1 .3 .9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Статистика выступлений в NCAA(անգլ.)
  2. НБА. На драфте-2010 «Вашингтон» взял Джона Уолла под первым номером, «Нью-Джерси» — Деррика Фэйворса под третьим(ռուս.)
  3. НБА. Юдо пропустит Летнюю лигу из-за травмы запястья(ռուս.)
  4. НБА. Эппэй Юдо дебютирует сегодня против «Майами»(ռուս.)
  5. «Bucks trade Andrew Bogut» (անգլերեն). ESPN. 14 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.(անգլ.)
  6. «Fenerbahce adds size with Udoh». Euroleague.net. 2015 թ․ հուլիսի 28. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.(անգլ.)
  7. «CSKA Moscow claims its seventh Euroleague crown after OT thriller». euroleague.net. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.(անգլ.)
  8. «EKPE UDOH İLE ANLAŞMAYA VARILDI». Fenerbahce.org (Turkish). 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)(թուրքերեն)
  9. «Fenerbahçe Istanbul is EuroLeague champion!». Euroleague.net. 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.(անգլ.)
  10. «Udoh caps historic Final Four with MVP award». Euroleague.net. 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել