Մոնտա Էլիս

ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ

Մոնտա Էլիս (անգլ.՝ Monta Ellis, հոկտեմբերի 26, 1985(1985-10-26)[1][2], Ջեքսոն[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ինդիանա Փեյսերս» ակումբի կազմում։ Խաղում է հարձակվող պաշտպանի և խաղարկողի դիրքերում։ 2005 թվականին՝ դպրոցը ավարտելուց անմիջապես հետո, ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ 40-րդ համարի ներքո։ Առաջին մրցաշրջանի ընթացքում գտնվում էր պահեստայինների նստարանին, բայց երկրորդ մրցաշրջանի ընթացքում դարձավ մեկնարկային հնգյակի խաղացողը՝ զգալիորեն փոխելով իր ցուցանիշները։ Ըստ մրցաշրջանի արդյունքների, համարվում էր ԲԱԱ-ի ամենակատարելագործվող խաղացողը։

Մոնտա Էլիս

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Դիրքը hարձակվող պաշտպան\Խաղարկող
Համար № 6
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1985(1985-10-26)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Ջեքսոն[1]
Հասակ 1,91 մ
Քաշ 84 կգ
Դրաֆթի տարի 2005 / ռաունդ` 2 / ընտր.` 40-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Կարիերա սկիզբ 2005 թվական

Կարիերա խմբագրել

Մոնտան բասկետբոլ է խաղացել իր հարազատ Ջեքսոն քաղաքի դպրոցական ակումբում։ 2005 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ Էլիսը երկրորդ ռաունդի կեսին ընտրվեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ 40-րդ համարի ներքո։

 
Մոնտա Էլիսը 2008 թվականին Ուորիորսի կազմում

Առաջին մրցաշրջանը (2005-06) ԲԱԱ-ում Էլիսը փորձում էր հարմարվել ակումբին և շատ քիչ ժամանակ ունենում խաղի համար։ Սակայն արդեն հաջորդ մրցաշրջանի ընթացքում (2006-07) Մոնտան դարձավ մեկնարկային հնգյակի խաղացողներից մեկը, և ակումբի հետ միասին դուրս եկավ 2007 թվականի փլեյ-օֆ։ Նաև եղել էր 2007 թվականի բոլոր աստղերի խաղերի մասնակից, որտեղ խաղում էր երկտարեցիների կողմից և հավաքել էր 28 միավոր։

Էլիսը 2008 թվականի ամռանը 67 միլիոն դոլար արժողությամբ վեցամյա պայմանագիր է կնքել «Ուորիորս»-ի հետ։ Սակայն 2008-09 թվականի մրցաշրջանի ժամանակ վնասվածքի պատճառով Էլիսը խաղաց ընդամենը 25 խաղ։ Հաջորդ երկու մրցաշրջանները Էլիսը անցկացրեց առանց վնասվածքների՝ ամեն խաղում միջինը հավաքելով 24 միավոր։

2012 թվականի մարտի 13-ին Մոնտա Էլիսը և Քվոմե Բրաունը Միլուոքի Բաքս ակումբում փոխանակվեցին Էնդրյու Բոգուտի և Սթիվեն Ջեքսոնի հետ[3]։

 
Մոնտա Էլիսը 2013 թվականին Դալասի կազմում

Էլիսը 2013 թվականի հուլիսի 13-ին, դառնալով ազատ գործակալ, 25 միլիոն դոլար արժողությամբ եռամյա պայմանագիր է կնքել «Դալաս Մավերիքս» ակումբի հետ[4]։

ԲԱԱ կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2005-06 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 49 3 18.1 .415 .341 .712 2.1 1.6 .7 .2 6.8
2006-07 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 77 53 34.3 .475 .273 .763 3.2 4.1 1.7 .3 16.5
2007-08 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 81 72 37.9 .531 .231 .767 5.0 3.9 1.5 .3 20.2
2008-09 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 25 25 35.7 .451 .308 .830 4.3 3.7 1.6 .3 19.0
2009-10 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 64 64 41.4* .449 .338 .753 4.0 5.3 2.2 .4 25.5
2010-11 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 80 80 40.3* .451 .361 .789 3.5 5.6 2.1 .3 24.1
2011-12 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 37 37 36.9 .433 .321 .812 3.4 6.0 1.5 .3 21.9
2011-12 Միլուոքի Բաքս 21 21 36.0 .432 .267 .764 3.5 5.9 1.4 .3 17.6
2012-13 Միլուոքի Բաքս 82 82 37.5 .416 .286 .773 3.9 6.0 2.1 .4 19.2
2013-14 Դալաս Մավերիքս 82 82 36.9 .451 .330 .788 3.6 5.7 1.7 .3 19.0
2014 Դալաս Մավերիքս 80 80 33.7 .445 .285 .752 2.4 4.1 1.9 .3 18.9
2015 Ինդիանա Փեյսերս 81 81 33.8 .427 .309 .786 3.3 4.7 1.9 .5 13.8
2016 Ինդիանա Փեյսերս 74 33 27.0 .443 .319 .727 2.8 3.2 1.1 .4 8.5
Կարիերա 833 713 34.8 .451 .314 .772 3.5 4.6 1.7 .3 17.8

Փլեյ-Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2007 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 11 6 21.6 .390 .111 .821 2.3 .9 .9 .2 8.0
2013 Միլուոքի Բաքս 4 4 38.0 .436 .158 .375 3.3 5.5 2.5 .3 14.3
2014 Դալաս Մավերիքս 7 7 35.6 .409 .353 .871 2.4 2.9 1.3 .1 20.4
2015 Դալաս Մավերիքս 5 5 39.4 .468 .367 .750 3.2 5.2 2.0 .6 26.0
2016 Ինդիանա Փեյսերս 7 7 32.1 .434 .333 .800 3.9 4.3 2.1 .0 11.6
2017 Ինդիանա Փեյսերս 4 2 18.9 .400 .250 .800 2.0 1.3 .5 .3 5.5
Կարիերա 38 31 29.9 .427 .298 .755 2.8 3.0 1.5 .2 13.7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://espn.go.com/nba/player/_/id/2751/monta-ellis
  2. 2,0 2,1 2,2 http://espn.go.com/nba/player/stats/_/id/2751/monta-ellis
  3. «Bucks trade Andrew Bogut» (անգլերեն). ESPN. 14 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.(անգլ.)
  4. «Mavs add Monta Ellis to backcourt». ESPN.com. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտա Էլիս» հոդվածին։