Էլ Ռավալ
Էլ Ռավալ (իսպ՝. El Raval, կատալոներեն՝. El Raval) - իսպանական Բարսելոն քաղաքի ենթաշրջաններից մեկը, ըստ համարակալման՝ դրանցից առաջինը։ Գտնվում է Հին քաղաքի (իսպ՝. Ciutat Vella) սահմանագծում։ 2016 թվականի սկզբին բնակիչների թիվը եղել է 47.129[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Էլ Ռավալ | ||
Երկիր | Իսպանիա | |
Համայնք | Հին քաղաք | |
Մակերես | 109,80 հեկտար | |
Բնակչություն | ▼45 671 մարդ (հունվարի 1, 2023)[1] | |
| ||
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԷլ Ռավալը սահմանակից է Սանտս Մանժուիկ շրջանի Էլ Պոբլե-սեկ ենթաշրջանին (սահմանագիծ է հանդիսանում ավենիդա դե Պարալելո պողոտան), ինչպես նաև՝ Սանտ Անտոնիո ենթաշրջանին ու Գոթական թաղամասին (սահմանագծերն են Պելայո և Ռամբլա փողոցները)։ Էլ Ռավալի գլխավոր փողոցներն են Կառեր դել Կարմեն, Նոու դե լա Ռամբլան և Ռամբլա դել Ռավալը։
Բարսելոնի այս ենթաշրջանում ապրում են եկվորներ աշխարհի տարբեր երկրներից. փողոցներում կարելի է տեսնել տարբեր ազգությունների, զանազան մշակույթների ներկայացուցիչներին պատկանող խանութներ, որոնցում վաճառվում են ոչ միայն ավանդական ապրանքատեսակներ, այլև ժամանակակից նորաձևության նմուշներ։ Քանի որ Էլ Ռավալում ապրում է չինացիների մեծ համայնք, ենթաշրջանը ոչ պաշտոնապես անվանվում է նաև Չինական թաղամաս (իսպ՝. Barrio Chino): Այդ անվանումը գործածության մեջ է դրել ժուռնալիստ Պակո Մադրիդը, ով առաջին անգամ այն կիրառել է El Escándalo շաբաթաթերթում հրատարակած իր հոդվածներից մեկում[3]։
Էլ Ռավալն ու նրա բնակիչները ոգեշնչել են մի շարք նկարիչների, մասնավորապես՝ այնպիսի հանճարի, ինչպիսին է աշխարհահռչակ Պաբլո Պիկասոն, ում համար ներշնչանքի աղբյուր են ծառայել հատկատես նրա ստեղծագործության «կապույտ» անվանված շրջանում (1901-1904 թթ.)[4]։
Տեսարժան վայրերը
խմբագրելԷլ Ռավալում կան տարբեր դարաշրջանների ու ոճերի պատկանող ճարտարապետական հուշարձաններ։ Դիտարժան կառույցնեից են 10-ջդ դարի վանական համալիր Սան Պաբլո դել Կամպոն[5], 13-րդ դարում հիմնադրված Բոկերիա շուկան, 18-րդ դարի եկեղեցի Սուրբ Ավգուստինը[6]։ Նոր ժամանակների հիշարժան շինություններից են ժամանակակից արվեստի թանգարանը, արդի մշակույթի կենտրոնը։ Զբոսաշրջիկների առանձնահատուկ ուշադրությանն են արժանանում Գուել պալատը, որը մեծահամբավ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վաղ շրջանի գործերից է և կառուցվել է նրա տաղանդի երկրպագու, կատալոնացի մեծահարուստ արդյունաբերող Էուսեբի Գուելի պատվերով, ինչպես նաև՝ անվանի քանդակագործ Ֆեռնանդո Բոտերոյի հանրահայտ աշխատանքներից մեկը՝ «Ռավալ կատուն» (իսպ՝. Gato del Raval), որը տեղադրված է Ռամբլա դել Ռավալ փողոցի մայթին։
Արժե հավելել նաև, որ Էլ Ռավալը միանգամայն արդարացիորեն համարվում է Բարսելոնի ամենաթատերական շրջաններից մեկը։ Այստեղ ամենահին թատրոնը կառուցվել է Սուրբ խաչ հիվանդանոցի բակում, Ֆիլիպ Երկրորդ թագավորի (1556—1598 թթ.) կարգադրությամբ.արքան ցանկացել է դրանով հիվանդանոցին անհրաժեշտ միջոցներ հայթայթելու հնարավորություն ընձեռել։ 1847 թվականին Ռամբլա փողոցի վրա կառուցվել է Լիսեո մեծ թատրոնը, որն այժմ Բարսելոնի ամենակարևոր թատրոններից մեկն է համարվում; Տարիներ անց Օսպիտալ փողոցի վրա բացվել են Օդեոն և Ռոմեա թատրոնները, իսկ 1853 թվականին առաջին հանդիսականներին է ընդունել Մոնսեռատ փողոցի վրա իր դռները լայնորեն բացած Teatre Circ Barcelonès-ը։ Այս թատրոնները ստեղծեցին այն ամուր հիմքը, որի վրա բարձրացավ ու զարգացավ Կատալոնիայի թատերական արվեստը;
Նորագույն ժամանակներում Էլ Ռավալում նոր թատրոններ են հիմնվել, ինչպես, օրինակ, 1916 թվականին Խոակիմ Կոստայի փողոցի վրա բացված Գոյա թատրոնը, 1899 թվականին Ռամբլա փողոցի վրա որպես կինոթատրոն շարք մտած, սակայն հետագայում (1982 թ.) թատրոնի վերափոխված «Պոլիոռամա»-ն[7]։
Էլ Ռավալը արվեստի ստեղծագործություններում
խմբագրել- Ժոզեպ Մարիա դե Սագառայի Vida Privada գրքում /1932 թ./
- Ռաֆայել Խիլի La calle sin sol ֆիլմում /1948 թ./
- Ժան Ժենեի The Thief's Journal (Journal du Voleur) գրքում
- Ժոան Կոյոմի neighbourhood, լուսանկարների շարքում /1950-ական թվականներ/
- Էդուարդո Մենդոսայի La verdad sobre el caso Savolta գրքում /1975 թ./
- Տերենսի Մոիքսի La caiguda de l'imperi sodomita գրքում /1976 թ./
- Խոսե Անտոնիո դե լա Լոմայի Las alegres chicas de El Molino ֆիլմում /1977 թ./
- Իվայի Makinavaja կատականկարների շարքում/1986 թ./.
- Ֆրանսիսկո Կասավելայի El Triunfo (Francico Casavella book)|El Triunfo գրքում /1990 թ.
- Մարուխա Տոռեսի Un calor tan cercano գրքում /1996 թ./
- Ֆրանսիսկո Կասավելայի Un enano español se suicida en Las Vegas գրքում /1997 թ./
- Ռոբերտո Բոլանյոյի The Savage Detectives վեպում /1998 թ./
- Խոսե Լուիս Գերինի En construcción փաստավավերագրական ֆիլմում /2001 թ./
- Կառլոս Ռուիս Սաֆոնի The Shadow of the Wind վեպում /2001 թ./
- Ֆրանսիսկո Կասավելայի El día del Watusi եռագրությունում /2002-2003 թթ./
- Սեսկ Գայի En la ciudad ֆիլմում /2003 թ./
- Պաու Միրոյի Llueve en Barcelona թատերգությունում /2004 թ./
- Խոակիմ Խորդայի De nens ֆիլմում /2005 թ./
- Խուան Մարսեի Canciones de amor en Lolita's Club գրքում /2005 թ./
- Միրեա Ռոսի El Triunfo (film)|El Triunfo ֆիլմում /2005 թ./
- Ֆեռան Աիսա ի Մեյ Վիդալի El Raval, un espail al marge գրքում /2006 թ./
- Անտոնի Վերդաքերի Raval, Raval... ֆիլմում /2006 թ./
- Ֆեռնանդո Գոմեսի El misterio de la Calle Poniente գրքում /2008 թ./
- Մարկ Պաստորի La mala dona գրքում /2009 թ./
- Ֆրանսեսկ Բետրիուի Mónica del Raval փաստավավերագրական ֆիլմում /2009 թ./
- Ժո Սոլի The Runner's Salary ֆիլմում /2009 թ./
- Խավիեր Կալվոյի Corona de Flores վեպում /2009 թ./
- Մարուխա Տոռեսի Esperadme en el cielo գրքում /2009 թ./
- Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի Biutiful գրքում /2010 թ./
- Խավիեր Սուլոագայի Librería Libertad վեպում /2011 թ./
- Մատիաս Էնարդի Rue des voleurs վեպում /2012 թ./
- Խավիեր Արտիգասի և Քսապո Օրտեգասի Ciutat morta փաստավավերագրական ֆիլմում /2014 թ./
Համբավավոր ռավալցիներ
խմբագրել*Մանուել Վասկես Մոնտալբան - գրող, ծնունդով՝ Էլ Ռավալից, Pepe Carvalho վեպի հեղինակ
*Սալվադոր Սեգուի - 20-րդ դարասկզբի իսպանա-կատալոնական անարխասինդիկալիստական շարժման նշանավոր դեմքերից, կուսակցական հանձնարարութամբ ահաբեկչական գերծողություններ է իրականացրել
*Էնրիկետա Մարտի Ռիպոլես - սերիական մարդասպան, մականունը՝ Բարսելոնի վամպիր կամ Էլ Ռավալի վամպիր։ Հատկապես Էլ Ռավալից մեծ թվով երեխաներ է առևանգել ու սպանել՝ նրանց արյունն ու ոսկրածուծը ,,հրաշք բժշկության,, մեջ կիրառելու նպատակով
*Պերետ - ,,Ռոմա,, ասգագրական երաժշտախմբի կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր, համարվում է Rumba Catalana ոճի ականավոր ներկայացուցիչ. մանկությունն անց է կացրել Էլ Ռավալի Ռոմա համայնքում
*Մարուխա Տոռես - գրող
*Տերենսի Մոիքս - գրող
Գրականություն
խմբագրել- Paco Villar Historia y leyenda del Barrio Chino. — Barcelona, 1996. — 262 с. — ISBN 978-84-88791-32-0
- Ferran Aisa; Mei M Vidal El Raval : un espai al marge. — Barcelona: Editorial Base, 2006. — ISBN 978-848-5031-603.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ajuntament.barcelona.cat/estadistica/catala/Estadistiques_per_temes/Poblacio_i_demografia/Documents_relacionats/lecpadro/a2023/t13.htm
- ↑ Cifras oficiales de población
- ↑ blanco.y.negro
- ↑ Travel Guide(չաշխատող հղում)
- ↑ El Raval : història d'un barri servidor d'una ciutat. [Associació de veïns del Districte V.], 1980.
- ↑ VIDAL, J. A. PALAHÍ, F. M. FERRER, X. S. El Raval : història d'un barri servidor d'una ciutat. Barcelona : [Associació de veïns del Districte Vè.], 1980.
- ↑ Teatre Poliorama, официальный сайт(կատ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- B-Raval — Proyecto de Solidaridad y Promoción de El Raval(իսպ.)
- Rambla del Raval(իսպ.)
- Ravalnet.org
- El Raval Solidari
- Fundació Tot Raval
- Casal dels Infants del Raval Արխիվացված 2007-10-08 Wayback Machine
- Ravalear: guide to visit "el Raval" day and night Արխիվացված 2017-09-26 Wayback Machine
- B-Raval - Proyecto de Solidaridad y Promoción de El Raval
- Rambla del Raval
- Braval - Iniciativas de Solidariedade e Promoção
- Terral - Iniciativas de Solidariedade e Promoção
Աղբյուրներ
խմբագրել- http://www.bcn.cat/estadistica/catala/dades/barris/terri/sup/sup416.htm (katalanisch)
- Hochspringen ↑ Yvonne Kiegel-Keicher: Iberoromanische Arabismen im Bereich Urbanismus und Wohnkultur. Max Niemeyer Verlag, Tübingen 2005, ISBN 3-484-52324-7, S. 147ff.
- Hochspringen ↑ http://barcelonaturisme.com/El-Raval/_xMCfM9AMDl_lKCezjRpMoNEhx38rOUP8Ob0Jr1Lo8XA (englisch)
- Hochspringen ↑ Michi Strausfeld: Barcelona – Ein Reisebegleiter. Insel Verlag, Frankfurt am Main/ Leipzig 2007, ISBN 978-3-458-34951-8, S. 131ff.
- Hochspringen ↑ http://www.portdebarcelona.cat/cntmng/d/d/workspace/SpacesStore/e666cc00-3471-486f-809d-98c2f5e46705/Proyectos_Indice_cronologico.pdf(չաշխատող հղում) (spanisch)
- Hochspringen ↑ https://geographyfieldwork.com/ElRaval.htm (englisch)
- Hochspringen ↑ http://www.bcn.cat/estadistica/catala/dades/guiadt01/pob01/t18.htm (katalanisch)
- Hochspringen ↑ http://www.bcn.cat/estadistica/catala/dades/guiadt01/pob01/t6.htm Արխիվացված 2018-01-29 Wayback Machine (katalanisch)
- Hochspringen ↑ http://www.bcn.cat/estadistica/catala/dades/guiadt05/pob05/t6.htm Արխիվացված 2018-01-29 Wayback Machine (katalanisch)
- Hochspringen ↑ http://www.bcn.cat/estadistica/catala/dades/barris/economia/renda/rdfamiliar/a2016.htm (katalanisch)
- Hochspringen ↑ http://www.bcn.cat/estadistica/catala/dades/barris/economia/renda/rdfamiliar/index.htm (katalanisch)
- Hochspringen ↑ http://www.barcelona-metropolitan.com/features/man-of-the-people-manuel-v%C3%A1zquez-montalb%C3%A1n (englisch)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Ռավալ» հոդվածին։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |