Էլ Գրեկոյի թանգարան
Էլ Գրեկոյի թանգարան (հուն․՝ Μουσείο Δομήνικου Θεοτοκόπουλου)[1]), թանգարան, որը գտնվում է Կրետեի Ֆոդելե գյուղում, Հերակլիոն քաղաքից դեպի արևմուտք։ Այն նվիրված է մաներիստ նկարիչ Էլ Գրեկոյին, որը մեծացել է այս գյուղում։
Էլ Գրեկոյի թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան և պատմական շենք-թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Malevizi Municipality? |
Վայր | Ֆոդելե |
Հիմնադրվել է | 1998 |
![]() | |
![]() |
Ընդհանուր նկարագիր
խմբագրելԹանգարանը գտնվում է Ֆոդելի կենտրոնից շուրջ 1 կմ հեռավորության վրա, եկեղեցու դիմաց. այստեղ ցուցադրվում են Էլ Գրեկոյի հետ կապված փաստաթղթեր և նրա աշխատանքների կրկնօրինակներ։ Նախնական կառույցը ավերված էր, սակայն վերականգնվել է 1982 թվականին, Հունաստանի մշակույթի նախարարության դրամաշնորհի միջոցով։ Թանգարանը հանրության համար բացվել է 1998 թվականին[2]։ Ֆոդելե գյուղը համարվում է Էլ Գրեկոյի ծննդավայրը, սակայն այս փաստը վիճելի է[3]։ Համարվում է, որ թանգարանը գտնվում է այնտեղ, որտեղ ծնվել է Էլ Գրեկոն[4]։
Հերակլիոնում գտնվող Կրետեի պատմության թանգարանում են գտնվում Էլ Գրեկոյի երկու բնօրինակ աշխատանքները, որոնք Կրետեում գտնվող նրա միակ բնօրինակ աշխատանքներն են։
Պատկերասրահ
խմբագրել-
Թանգարանի դիմացի եկեղեցին
-
Քրիստոսը կրում է խաչը, 1602, Էլ Գրեկոյի նկարը Մադրիդի Պրադո թանգարանում: Էլ Գրեկոյի թանգարանում գտնվում է նկարի կրկնօրինակը:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Domenikos Theotokopoulos Museum — El Greco Museum». Crete-Kreta. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «The Museum of Domenicos Theotokopoulos». www.psfodele.gr. Fodele, Greece. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Kakissis, Joanna (2005 թ․ մարտի 6). «A Cretan village that was the painter's birthplace bridles at a nearby town's claim». The Boston Globe. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «El Greco Museum». www.interkriti.org. Interkrit. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի կայքը Արխիվացված 2015-08-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Գրեկոյի թանգարան» հոդվածին։ |