Էլոդի Ֆոնտան

ֆրանսիացի դերասանուհի

Էլոդի Ֆոնտան (ֆր.՝ Élodie Fontan, հուլիսի 9, 1987(1987-07-09)[1], Բոնդի (քաղաք)), կինոյի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի, նկարահանվել սկսել է 1996 թվականին։

Էլոդի Ֆոնտան
ֆր.՝ Élodie Fontan
Ծնվել էհուլիսի 9, 1987(1987-07-09)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԲոնդի (քաղաք)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի
elodie.fontan.actricesdefrance.org

Կենսագրություն խմբագրել

Էլոդի Ֆոնտանը ծնվել է Բոնդիում (Սան Սեն Դենի) 1987 թվականի հուլիսի 9-ին։ Դերասանական կարիերան սկսել է մանկության տարիներին՝ նկարահանվելով Nissan-ի, Quick ռեստորանների ցանցի, Euro Disney-ի և աղանդեր արտադրող Alsa ընկերության գովազդներում։ Կինոյում իր նորամուտը կատարել է ինը տարեկանում՝ նկարահանվելով Ժերար Լոզյեի «Վտանգավոր մասնագիտություն» ֆիլմում, որում հանդես են եկել նաև Ժերար Դեպարդիեն ու Միշել Լարոկը։

2014 թվականին կատարել է Քրիստիան Կլավյեի հերոսի կրտսեր աղջկա դերը «Խելահեղ հարսանիք» ֆիլմում։

2015 թվականին՝ «Սուպերդայակ 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթացել է դերասան և ռեժիսոր Ֆիլիպ Լաշոյի հետ, իսկ 2016 թվականին նրանք հայտարարել են իրենց հարաբերությունների մասին[2][3]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • Վտանգավոր մասնագիտություն (ֆր.՝ Le Plus Beau Métier du monde, 1996) — Ֆաննի
  • R.I.S. Գիտական ոստիկանություն (2007—2014) — Սեսիլ Կարերա / Լիզա Բերտյե
  • Ժոզեֆինա։ Պահապան հրեշտակ (2010) — Ալեքսանդրա
  • Խելահեղ հարսանիք (ֆր.՝ Qu'est-ce qu'on a fait au Bon Dieu?, բառացի՝ «Ինչո՞վ ենք մենք զայրացրել աստծուն, 2014) — Լոր Վեռնեյ
  • Superդայակ 2 (2015) — Ժյուլի
  • SuperԱլիբի (2017) — Ֆլո Մարտին
  • Առաքելություն Բասկերի երկրում (2017) — Սիբիլա Գրանյե

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլոդի Ֆոնտան» հոդվածին։